Յաունդե

Յաունդեն (ֆրանսերեն՝ Yaoundé, անգլերեն՝ Yaounde), Կամերունի մայրաքաղաքն է։ Այն գտնվում է Կամերունի հարավարևմտյան մասում, ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1888 թվին։ Բնակչությունը՝ ▲2 440 462 մարդ (2012):

Քաղաք
Յաունդե
Yaoundé
Յաունդե
ԵրկիրԿամերուն Կամերուն
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1888 թ.
Մակերես180 կմ²
ԲԾՄ750 մ
Բնակչություն2 440 462 մարդ (2012)
Խտություն7944 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Յաունդե (Կամերուն)##
Յաունդե (Կամերուն)
Յաունդե

Աշխարհագրական տարածքներ և կլիմա

Յաունդեն գտնվում է Կամերուն պետության հարավ-արևմուտքում։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 730 մետր։ Քաղաքը գտնվում է Կամերունյան լեռնաշղթայի վրա։ Ունի Մերձհասարակածային կլիմա։ Ունի երկու երկար ու խոնավ եղանակային սեզոն և երկու կարճ ու չոր եղանակային սեզոն (հունվար-փետրվարև հուլիս)։ Օդի միջին ջերմաստիճանը կազմում է + 23 աստիճան, հուլիսի + 21 աստիճան։ Տարեկան միջին տեղումները կազմում է 1200 մմ։ Անձրևները տեղում են սեպտեմբեր ամսվա սկզբից մինչև նոյեմբել և ապրիլից մինչև հուլիս ընկած սահմանում։

Բնակչություն, լեզու, դավանանք

Յաունդե 
Ավտոբուսներ Յաունդեում
Յաունդե 
Քաղաքի մի մասի տեսք:
Յաունդե 
Յաունդեի սպորտի պալատ
Յաունդե 
Բելգիայի բանակի մասերը մուտք են գործում Յաունե 1915 թ.

Մարդահամարի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 1 միլիոն 800 հազար մարդ։ Քաղաքը բնակեցված է Բամիլեկի կոչվող էթնիկ խմբերի ներկայացուցիչների կողմից (քաղաքի բոլոր բնակիչների մոտ քառորդը), Ֆուլանիերի (մոտ 10%), ֆանգերի, ֆուլբեիների և դուալայների կողմից։ Պաշտոնական լեզուներն են անգլերեն և ֆրանսերենը, մի շարք աֆրիկյան բարբառներ (հիմնականում, Բանտու խումբը)։ Մայրաքաղաքում հավատացյալների կեսը կաթոլիկներն են, մնացածը իսլամի կողմնակիցներն են և տեղական ավանդական կրոններ։

Բնակչության տարիների թիվը
Մարդահամարի ամսաթիվ 1976 1979 1987 2005
Բնակչության չափ 313 706 400 000 649 252 1 817 524

Առողջապահություն

Ամենամեծ հիվանդանովը համարվում է Յաունդեի կենտրոնական հիվանդանոցը` 650 մահճակալով։ 1985 թվականին կառուցված Յաունդի ընդհանուր հիվանդանոցում կար 302 մահճակալ։

Կրթություն

1962 թվականին քաղաքում կառունցվել համալսարան։ Քաղաքում կան այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ `բարձրագույն գյուղատնտեսական դպրոց, բարձրագույն պոլիտեխնիկական դպրոց, բարձրագույն մանկավարժական դպրոց, Ազգային կառավարման դպրոց և Միջազգային հարաբերությունների ինստիտուտ։ Ամենախոշոր հանրային գրադարաններն են Ազգային գրադարանը և համալսարանական գրադարանը։ Քաղաքում է գտնվում Կամերունի պետական արխիվը։

1996 թ-ին անցկացվեց Աֆրիկայի Աթլետիկայի առաջնությունը։

Տեսարժան վայրեր

  • Հայտնի տաճարի շենքը, Ն.Դժոնգ Մելենի (N'Djong Melen) եկեղեցի
  • Բենեդիկտինյան վանքը, որը գտնվում է Յաունդե քաղաքի կենտրոնում, քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։
  • Կամերունյան արվեստի թանգարանը, որը գտնվում է վանքից փոքր հյուսիսից։
  • Սև արվեստի թանգարան, որի ցուցադրությունը որոշակի հետաքրքրություն է առաջացնում։
  • Արհեստների կենտրոնը, որտեղ դուք կարող եք ծանոթանալ Կամերունի ձեռագործ աշխատանքների և արվեստի և արհեստների մասին ամբողջական տեղեկատվություն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Յաունդե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաունդե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 124 Յաունդե 

Tags:

Յաունդե Աշխարհագրական տարածքներ և կլիմաՅաունդե Բնակչություն, լեզու, դավանանքՅաունդե ԱռողջապահությունՅաունդե ԿրթությունՅաունդե Տեսարժան վայրերՅաունդե Տես նաևՅաունդե ԾանոթագրություններՅաունդե18882012ԱնգլերենԿամերունՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏիգրանաշենՀայաստանի կուսակցությունների ցանկՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱմբերդ (ամրոց)Զանգվածի պահպանման օրենքԱմբոխները խելագարվածԲացահայտիչՏիգրան ՄանսուրյանԱրարատի մարզՆիկոլ ՓաշինյանԱկսել ԲակունցԳևորգ ՄկրտչյանՀամբարձում (տոն)ԱուտիզմBooking.comԹթուներԸղձական եղանակՍան Ստեֆանոյի պայմանագիրԵրկիրՍուրբ ծնունդԹուրք-հայկական պատերազմ (1920)ՍակավարյունությունՑեղասպանությունՀնձանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԲյուզանդական կայսրությունՄարտիրոս ՍարյանՊարույր ՍևակՀայկական առածներ և ասացվածքներՄայիսյան հերոսամարտերԵղիշե ՉարենցՀեշտոցի սնկային վարակՍեբաստիան ՄարոքինՄյունխհաուզենի համախտանիշԽոսքի մասերԱրագածոտնի մարզԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀայաստանի կենտրոնական բանկԲառարանԱնանիա ՇիրակացիՍողուններԺառանգական հիվանդություններԽնձորԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԵրիկամաքարային հիվանդությունԵգիպտոսՏոլմաՀայաստանի Հանրապետության բնակչությունՈսկեպարԱնմոռուկ (խորհրդանիշ)Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԼեոնիդ ԵնգիբարյանԿարմիր կիրակիՄագնեզիումSourՁեռք, ոտք և բերան հիվանդությունՀայկական մշակույթԱրտիստը (Շիրվանզադե)Սասնա ծռերՀայերԱֆղանստանՀայոց լեզվի պատմությունԴեղաբույսերՖրանսիաԴերբայԾիծեռնակներՀատակումՎարդգես ՍուրենյանցԿարտոֆիլՄակդիրԽաչատուր ԱբովյանԽաչքարԿոնքի բորբոքային հիվանդությունՇեղանկյունՀայերենԴիկլոֆենակSWOT վերլուծություն🡆 More