Մտավոր Սեփականություն

Մտավոր սեփականություն - օրենքով ամրագրված իրավունքներ, որոնք ամենալայն իմաստով վերաբերում են արդյունաբերության, գիտության, գրականության և արվեստի ոլորտներում մտավոր գործունեության արդյունքներին, ինչպես նաև դրանց հավասարեցված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցներին։

Մտավոր սեփականությունը ընդունված է բաժանել երկու հիմնական ոլորտի՝ արդյունաբերական սեփականության և հեղինակային իրավունքի։

Արդյունաբերական սեփականություն ասելով հիմնականում հասկանում են գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և դրանց հավասարեցված՝ սպասարկման նշանների, ֆիրմային անվանումների, ծագման նշումների կամ ծագման տեղանունների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության կանխման իրավունքը։

Հեղինակային իրավունքը հիմնականում գործում է գրական, երաժշտական, արվեստի, լուսանկարչական և տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ, որը որոշակի ժամանակահատվածում որոշակի իրավունքներ է վերապահում դրանց հեղինակներին՝ թույլատրելու կամ արգելելու իրենց ստեղծագործության այս կամ այն ձևի օգտագործումը։

Քննադատություն

Մտավոր Սեփականություն 
«Մտավոր սեփականություն» արտահայտման օգտագործման տարածումը տարիների ընթացքում (այստեղից Արխիվացված 2011-05-23 Wayback Machine)

Ըստ Ռիչարդ Սթոլմանի, «մտավոր սեփականություն» արտահայտությունը առաջացել է բավականին տարբեր օրենքների՝ հեղինակային իրավունքների, արտոնագրերի, և ապրանքանիշերի և տասնյակ այլ օրենքների միասին վերցնելուց, որը և հակում է առաջացնում դրանց որպես ֆիզիկական սեփականության վերբերվել։ Հեղինակային իրավունքների, արտոնագրերի, և ապրանքանիշերի օրենքները ֆիզիկական սեփականության օրենքներին նման չեն, և դա նույնիսկ այդ օրենքների փիլիսոփայականության դեմ է, սակայն արտահայտությունը նման հակում է առաջացնում։ Այդ պատճառով էլ, Սթոլմանը առաջարկում է միանգամայն ձերբազատվել այդ արտահայտությունից։ Սթոլմանը նշում է, որ ըստ Պրոֆ. Մարկ Լեմլիի, ով Սթանֆորդի Իրավական համալսարանում է աշխատում, «մտավոր սեփականություն» արտահայտությունը լայնատարած օգտագործում գտավ 1967 թվականի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (անգլերեն՝ World Intellectual Property Organization) հիմնադրումից հետո։ Ամենաշատը սկսեց օգտագործվել 1990-ից։

Աղբյուրներ

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿարճատեսությունԲրուցելոզBBC WorldwideՇաղկապՀայկական առածներ և ասացվածքներՄիզուղիների ինֆեկցիաներՍինգապուրԱղբյուր ՍերոբԱրյան շրջանառությունԽաչակրաց արշավանքներՏիգրան ՊետրոսյանԲասկետբոլԺամԵրկաթԽորեն ԱբրահամյանԵռանկյան բարձրությունԱրգանդի վզիկի քաղցկեղԳորշ արջՀին աշխարհի յոթ հրաշալիքներԿրիշտիանու ՌոնալդուՎլադիմիր ԼենինԳոյական անունՄիավորված ազգերի կազմակերպությունՀովհաննես ԹումանյանԵրազահանԱտամհատիկՍրտամկանի ինֆարկտՀայաստանի քաղաքներըԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՇառաչ և ցասումՊարույր ՀայրիկյանԹատրոնՈւկրաինաՔութեշSWOT վերլուծությունՔրոմոսոմՄարդու կմախքՄեր հայրենիքԱնթառամԵնթակաԼյուդվիգ վան ԲեթհովենԿանադաՑորենՀրեաներԹբիլիսիՁեռնաշարժությունԻբուպրոֆենՀայկական իժԵս և նաՍուրեն Շահվերդյան (բեմադրիչ)ՄոլորակՍրտի բնածին արատներԿոտորակ (մաթեմատիկա)Սևանի իշխանԱրտավազդ Ա ՄամիկոնյանՍիլվա ԿապուտիկյանՀերպեսՌուբեն ՄաթևոսյանԱրվեստՎինսենթ վան ԳոգՀին աստվածներ (դրամա)Գևորգ ՉաուշԱռաջին համաշխարհային պատերազմԷթիլ սպիրտՄհեր ՄկրտչյանԷնդոմետրիոզԳաստրիտՄետաղԼեհաստանԼիտրՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԴվինԱմերիկաԿով🡆 More