«Մոլեգնություն» (անգլ.՝ Whiplash, տառ.՝ մտրակ), ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի երաժշտական հոգեբանական դրամա։ Ֆիլմի անվանումը կապված է ջազային երաժիշտ Հենք Լևիի պիեսայի հետ։ 2014 թվականի հունվար 16-ին այս ֆիլմի պրեմիերայով է բացվել Սենդենսի կինոփառատոնը, որտեղ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի։ Պրեմիերայից Sony Pictures-ը ձեռք բերեց միջազգային վաճառքի։ Գլխավոր դերակատարներն են Մայլզ Թելերը և Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը, որոնք իրենց դերասանական աշխատանքի համար բազում մրցանակների են արժանացել։ Կինոմամուլի մեծ մասի կարծիքով ֆիլմը 2014 թվականի 10 լավագույն ֆիլմերից մեկն է։
Մոլեգնություն անգլ.՝ Whiplash | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և դրամա |
Թեմա | փառասիրություն, ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, պերֆեկցիոնիզմ, power harassment?, Երաժշտական կրթություն, թմբկահար, ջազ, Հոգեբանական բռնություն, Բուլինգ, հաջողություն և մրցակցություն |
Թվական | հունվարի 16, 2014, փետրվարի 19, 2015, փետրվարի 5, 2015, դեկտեմբերի 16, 2014, 2014 և հոկտեմբերի 10, 2014 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեմիեն Շազել |
Պրոդյուսեր | Ջեյսոն Բլամ, Դևիդ Լանքասթեր, Նիկոլաս Բրիթել, Helen Estabrook? և Ջեյսոն Ռայթման |
Սցենարի հեղինակ | Դեմիեն Շազել |
Դերակատարներ | Օսթին Սթոուել, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Jayson Blair?, Մելիսա Բենոիսթ, Մայլզ Թելլեր, Փոլ Ռայզեր, Քրիս Մալքի, Քոֆի Սիրիբո, Kavita Patil?, Michael Cohen?, Մաքս Քաշ, Էյփրիլ Գրեյս, Հենրի Ջ․ Սանդերս, Վենդի Լի, Michelle Ruff? և Suanne Spoke? |
Օպերատոր | Շերոն Մեյր |
Երաժշտություն | Ջասթին Հուրվից |
Մոնտաժ | Թոմ Քրոս |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Blumhouse Productions |
Տևողություն | 106 րոպե |
Բյուջե | 3 300 000 $ |
Շահույթ | 49 396 747 $ և 13 092 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Մայլզ Թելերը խաղում Էնդրյու Նիմանի դերը, կոնսերվատորիայի առաջին կուրսեցու, որ հայտնվում է դիրիժոր Թերենս Ֆլեթչերի ազդեցության տակ։ Էնդրյուն արդեն հիանալի տիրապետում է հարվածային գործիքներին, բայց դա քիչ է դիրիժորի համար (նա կարծում է, որ աշխարհի ամենասարսափելի գովասանքը «Ապրես, լավ է» արտահայտությունն է. Այն մարդուն կանգնեցնում է և թույլ չի տալիս ներկայացնել իր ողջ կարողությունները մինչև վերջ)։ Ֆլեթչերը ցանկանում է Էնդրյուին հիանալի ջազային երաժիշտ դարձնել։ Այնպիսի երաժիշտ, որ նույն մակարդակի վրա կանգնած կլինի, ինչպես Չարլի Պարկերը և Բադի Ռիչը կամ Լուի Արմսթրոնգը։ Եվ նա վստահ է, որ աշակերտը պիտի դաժան փորձությունների միջով անցնի, մինչ դրան հասնելը։ Համերգներից մեկի ժամանակ Էնդրյուն վթարից հետո միանգամից սկսում է նվագել, ինչի պատճառով ձեռքերը իրեն չեն ենթարկվում, նա ամեն ինչ փչացնում է, և Ֆլեթչերը հեռացնում է նրան նվագախմբից։ Էնդրյուն չի դիմանում այդ ամենին և հարձակվում է Ֆլեթչերի վրա հենց բեմում, ինչից հետո նրան հեռացնում են նաև կոնսերվատորիայից։ Էնդրյուն դադարում է նվագելը, սակայն, կրկին հանդիպելով Ֆլեթչերին՝ նա իմանում է, որ վերջինս այլևս դաս չի տալիս կոնսերվատորիայում։ Պարզվում՝ Ֆլեթչերը նոր նվագախումբ է հավաքել և այժմ հրավիրում է նաև Էնդրյուին։ Ֆլեթչերը կարծում է, որ Նիմանն է բողոքել կոնսերվատորիայի ղեկավարությանը։ Այդ իսկ պատճառով նա Նիմանին խաբում է՝ հայտարարելով այն երգի մասին, որը Էնդրյուն չէր կարողանում նվագել։ Բայց որոշ ժամանակ անց Էնդրյուն սկսում է նվագել Caravan և Whiplash ստեղծագործությունները՝ չնայած բոլոր սպառնալիքներին։ Ֆլեթչերը շուտով հասկանում է, որ Էնդրյուի մեջ բացահայտել է հենց այն «մեծագույն երաժշտին»։
Դերասան | Դեր |
---|---|
Մայլզ Թելեր | Էնդրյու Նիման |
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս | Թերենս Ֆլեթչեր |
Փոլ Ռայզեր | Էնդրյուի հայրը |
Մելիսա Բենոիստ | Նիկոլ |
Օսթին Ստոուել | Ռայան |
Ջեյսոն Բլեր | Թրևիս |
Կավիտա Պատիլ | Սոֆի |
Մայքլ Կոեն | բեմի աշխատողը |
Կոֆի Սիրիբոու | Գրեգ |
Սյուան Սփոուք | տիկին Էմմա |
Ֆիլմն արժանացել է կինոմամուլի բարձրագույն գնահատականների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 95 % վարկանիշ՝ հիմնված 213 կարծիքների վրա, որոնց միջին գնահատականը 8,6-ից մինչև 10։
Ֆիլմը «Օսկարի» եռակի մրցանակակիր է․
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մոլեգնություն (ֆիլմ, 2014), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.