Միքայել Անկեր

Միքայել Անկեր (դան․՝ Michael Ancher, հունիսի 9, 1849(1849-06-09), Բորնհոլմ, Բորնհոլմ, Դանիա - սեպտեմբերի 19, 1927(1927-09-19), Սկագեն, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի հայտնի նկարիչ, դանիական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ, Սկագենի նկարիչների գաղութի հիմնադիրներից մեկը։

Միքայել Անկեր
Միքայել Անկեր
Ծնվել էհունիսի 9, 1849(1849-06-09)[…]
ԾննդավայրԲորնհոլմ, Բորնհոլմ, Դանիա
Վախճանվել էսեպտեմբերի 19, 1927(1927-09-19)[…] (78 տարեկան)
Մահվան վայրՍկագեն, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա
ՔաղաքացիությունՄիքայել Անկեր Դանիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներThe Lifeboat is Taken through the Dunes?, Christmas Day 1900?, Art Judges?, Portrait of my wife? և Will He Round the Point??
ՈւսուցիչC.V. Nielsen?
ԱշակերտներԱննա Անկեր և Walter Schwartz?
Պարգևներ
ԱնդամակցությունSkagen Painters?
ԱմուսինԱննա Անկեր
ԶավակներՀելգա Անկեր
Միքայել Անկեր Michael Ancher Վիքիպահեստում

Կենսագրություն

Առևտրային գործակալ Յնա Միքայելի Անկերի և Էլեն Էլիզավետ Մունկի տղան է։ Ծնվել է Բորնհոլմ կղզում գտնվող Ռուտսկեր գյուղում։ 1871-75 թվականներին սովորել է Կոպենհագենի կերպարվեստի ակադեմիայում, զբաղվել է նկարչությամբ Պեդեր Սեվերին Կրյոիերի արվեստանոցում։

Միքայել Անկեր 
Միքայել Անկերի ինքնանկարը

Որպես նկարիչ առաջին անգամ ելույթ է ունեցել 1874 թվականին և միանգամից ճամբորդություն է ձեռնարկել դեպի Փարիզ, որտեղ ուսումը շարունակել է Պիեռ Պյուվի դը Շավանի մոտ։ Անկերը Սկագեն է վերադարձել 1874 թվականին և միացել է այդ ժամանակ ձևավորվող նկարիչների գաղութին։ 1880 թվականին նա ամուսնացել է բնիկ Սկագենցի, նորաթուխ նկարչուհի Աննա Անկերի հետ։

Միքայել Անկեր 
Միքայել և Աննա Անկերների տունը Սկագենում
Միքայել Անկեր 
Անկերի տան ճաշասենյակը
Միքայել Անկեր 
Նկարչի արվեստանոցը

Ստեղծագործություն

Անկերը հայտնի է տեղացի ձկնորսների նկարներով և դիմանկարներով։ Նրա ստեղծագործության հիմնական մոտիվներից մեկը եղել է մարդու և տաղի միջև ընթացող պայքարը։ Անկերի աշխատանքների մեծ մասում պատկերված են Յուտլանդիայի ձկնորսների դրամատիկ և վտանգավոր տեսարանները։ Նրա աշխատանքները իրենցից ներկայացնում են իրականության ռեալիստական նկարագրությունը, դրանք միևնույն ժամանակ հոյակապ նկարներ են, հիմնված հերոսական թեմատիկայի վրա։ Մեծ ձևաչափով և բազմակերպար նկարներում նա զուգակցել է պատմական նկարների դասական հորինվածքային սկզբունքները ռեալիզմի հետ։

Միքայել Անկեր 
«Զբոսանք լողափում»
Միքայել Անկեր 
«Փրկարարական նավակը բերում են ավազաբլրակի վրայով» 1883
Միքայել Անկեր 
«Հիվանդ աղջիկը» 1882
Միքայել Անկեր 
«Սկագենցի ձկնորսը»

Ձկնորսական տեսարաններով հայտնի նկարներ՝

  • «Կանցնի՞ նա արդյոք հրվանդանը» («դան․՝ Vil han klare pynten?» 1880)
  • «Չորս ձկնորսները Սկագենում գտնվող ափի նավակում» («դան․՝ Fire fiskere ved en båd på Skagens strand», 1890),
  • «Ամառային օրը ծովում» («Sommerdag påhavet», 1894),
  • «Սկագենում ափին գտնվող ձկնորսները․ ձկան բաժանում» («դան․՝ Fiskere på Skagens Strand. Fangsten fordeles», մոտ 1875),

Անկերը ուշադրություն չէ դարձրել գյուղական կյանքին, նա ավելի շատ նկարել է գյուղացիներին, բերելով նրանց կերպարին ռոմանտիզմի էլեմենտներ, դանիական ազգային կոլորիտ և բանաստեղծականություն։

  • «Խորտակվողը» («դան․՝ Den druknede», 1895),
  • «Ֆրյու Կրյոերը անցնում է Քրիստաֆորի տան մոտով» («անգլ.՝ Fru Krøyer går forbi Kristoffers hus», 1892),
  • «Ձկնորսի կինը» («դան․՝ Fiskerkone», մոտ․ 1920)

Անկերի շատ նկարներում նաև պատկերված են մարդիկ հասարակության բարձր խավից

  • «Նախաճաշի հետ» («դան․՝ Ved frokostbordet», 1888)
  • «Ամառային օր ծովափին» («դան․՝ Sommerdag ved stranden», 1895-1896),
  • «Դերասանների նախաճաշը» («դան․՝ Skuespillerfrokost», 1902)

Աննա և Միքայել Անկերները պատկերված են Դանիական կրոնի 1000 թղտադրամանոցի վրա։

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Tags:

Միքայել Անկեր ԿենսագրությունՄիքայել Անկեր ՍտեղծագործությունՄիքայել Անկեր ՊատկերասրահՄիքայել Անկեր Արտաքին հղումներՄիքայել Անկեր ԾանոթագրություններՄիքայել Անկեր18491927d:Q215177d:Q468252d:Q502168ԲորնհոլմԲորնհոլմ (կոմունա)ԴանիաԴանիերենԻմպրեսիոնիզմՀյուսիսային Դանիա տարածաշրջանՀունիսի 9Սեպտեմբերի 19

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկ և ԲելԱծական անունՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Առաքյալը (Մուրացան)Հայաստանի Ազգային ժողովԱմբերդ (ամրոց)Հայ գրերի գյուտՄիսաք ՄեծարենցՌուդոլֆ Էրիխ ՌասպեԱստվածաշունչՀղիություն (մարդ)22-րդ դարԱնանիա ՇիրակացիԼևոն ԲԵրիցուկԱրարատՊապ թագավորԴիլիջանՇունՀովհաննես ԲաղրամյանԵրեխայի իրավունքներՄեղուներՍամվել (վեպ)ԱսիաՀամախառն ներքին արդյունքՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՍասնա ծռերում գործող անձանց անուններԲագրատունիներՀայերեն հայհոյախոսությունՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԲանաստեղծությունՀաղորդակցային գործընթացԴիկլոֆենակԴրաստամատ ԿանայանՉարլզ ԴարվինՎիլյամ ՍարոյանԷկոլոգիաԼևոն Տեր-ՊետրոսյանՀայաստանԱրեգակԱմբողջ թիվՕքսիդՀայաստանի տնտեսությունՀայկական բանակ (1918-1920)Հուլիոս ԿեսարԾծմբական թթուԼյարդի հիվանդություններԹութքԲառարանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍակրավորԵս և նաՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԷվոլյուցիաՆախադասության գլխավոր անդամներՎինսենթ վան ԳոգՀովհաննես ԱյվազովսկիՇառլ ԱզնավուրՀեքիաթՄայրիկ (ֆիլմ)Վահանաձև գեղձի քաղցկեղԳուլիվերի ճանապարհորդություններըԽոստումը (ֆիլմ, 2016)Ալկալիական մետաղներՕրենսդիր իշխանությունՍոս ՍարգսյանՋորջ ԲայրոնԱմոքսիցիլինԻլհամ ԱլիևՀայկական ազգային հագուստ (տարազ)Սպիտակավոր վանքՖրանսիաԵրկրորդ համաշխարհային պատերազմԸղձական եղանակ🡆 More