Միլեն Դեմոնժո

Մարի-Էլեն Դեմոնժո ( ֆր.՝ Marie-Hélène Demongeot, առավել հայտնի է իր բեմական անունով՝ Միլեն Դեմոնժո ( ֆր.՝ Mylène Demongeot ), սեպտեմբերի 29, 1935(1935-09-29), Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա - դեկտեմբերի 1, 2022(2022-12-01), Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ֆրանսիացի դերասանուհի, գրող։ Նրա ստեղծագործական գործունեությունը տևել է մոտավորապես յոթ տասնամյակ և ընդգրկել է բազմապիսի դերակատարումներ ավելի քան 100 ֆրանսիական, իտալական և անգլիալեզու բեմադրություններում։

Միլեն Դեմոնժո
Միլեն Դեմոնժո
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 29, 1935(1935-09-29)[…]
Ծննդավայր՝Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 1, 2022(2022-12-01) (87 տարեկան)
Վախճանի վայր՝Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա
Քաղաքացիություն՝Միլեն Դեմոնժո Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, գրող, ակտիվիստ և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0218634
mylene-demongeot.fr

Դերասանուհու համբավի հիմքը դրվեց « Երեք հրացանակիրներ» (1961) ֆիլմում միլեդի դը Վինտերի դերը խաղալուց հետո։ Այնուամենայնիվ, ամենամեծ ժողովրդականությունը նրան բերեց լրագրող Էլենի դերը Ֆանտոմասի մասին եռագրությունում (« Ֆանտոմաս» (1964), «Ֆանտոմասը կատաղել է» (1965) և «Ֆանտոմասն ընդդեմ Սքոթլանդ Յարդի » (1967)), որը հետագայում դարձավ կուլտային։

Դեմոնժոն նաև 1950-ականների և 1960-ականների սեքս-խորհրդանիշն էր։ Նկարահանվել է տարբեր ժանրերի ֆիլմերում՝ թրիլլերներ, վեսթերններ, կատակերգություններ, պեպլում, պատմական և արկածային ֆիլմեր՝ խուսափելով դերերի տրաֆարետացումից, ինչի համար ստացել է «Կինոյի վետերան» մականունը։ Երկու անգամ առաջադրվել է «Սեզար» հեղինակավոր կինոմրցանակի «Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում» անվանակարգում։

Միլեն Դեմոնժոն իր կարիերան սկսել է տասնհինգ տարեկանում՝ աշխատելով որպես մոդել Պիեռ Կարդենի ստուդիայում։ 17 տարեկանում նա առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ «Սիրահարված արկածներ» (1953) ֆիլմում կատարելով երկրորդական դեր։ Դրանից հետո ամեն տարի նկարահանվելով երեք կամ չորս գեղարվեստական ֆիլմերում՝ նա միջազգային համբավ ձեռք բերեց 1950-ականների վերջին։

1957 թվականին դերասանուհին հայտնվեց «Սալեմի վհուկները» ֆիլմում, որտեղ առանձնապես տպավորիչ է այն տեսարանը, երբ գայթակղում է Իվ Մոնտանի մարմնավորած կերպարին։ Նրա առաջին նշանակալից գլխավոր դերը եղել է Գեղեցիկ եղիր ու լռիր / «Beautiful and Shut Up» (1958) ֆիլմում, որտեղ մարմնավորել է ոսկերչական իրերի 17-ամյա մաքսանենգ աղջկա։

Միլեն Դեմոնժո
Միլեն Դեմոնժոն «Սաբինուհիների առևանգումը» (1961) ֆիլմում։

2009 թվականին Միլեն Դեմոնժոն դարձավ պատվավոր նախագահը կարճամետրաժ ֆիլմերի « Խարկովյան յասաման » միջազգային փառատոնի, որն իր անունն ստացել է դերասանուհու գրքից։

Նա մահացավ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին, 87 տարեկան հասակում, Փարիզի հիվանդանոցներից մեկում՝ որովայնի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

Գրքեր

Ի լրումն իր կինոաշխատանքների՝ Միլենը գրել է նաև մի քանի գիրք, որոնցից առավել հայտնիներն են Գաղտնի արկղը և Քո սիրելի կենդանին։ 2000-ականներին նա եկավ մոր հայրենի քաղաքը՝ Խարկով։ Այնտեղ նա հուշածառ տնկեց և ներկայացրեց իր ինքնակենսագրական «Խարկովյան յասաման» (Les Lilas de Kharkov) գիրքը։

Պարգևներ

2006 թվականի հուլիսին Դեմոնժոյին շնորհվել է Արվեստի և գրականության շքանշան՝ հրամանատարի տիտղոսով։

2017 թվականին նա դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1953 ֆ Սիրո մանուկները Les Enfants de l’amour Նիկոլ
1955 ֆ Շրշյուն Frou-Frou
1955 ֆ Ապագա աստղեր Futures vedettes Նիկոլ
1956 ֆ Այս հրաշալի աշխարհը It’s A Wonderful World
1956 ֆ Հայրիկս, մայրիկս, կինս ու ես Papa, maman, ma femme et moi
1957 ֆ Երբ սերն է գալիս Quand vient l’amour
1957 ֆ Սալեմի վհուկները Les Sorcières de Salem Աբիգել
1957 ֆ Աղքատն ու գեղեցկուհին Une manche et la belle Եվա Դոլան
1958 ֆ Բարև, թախիծ Bonjour tristesse Էլզա
1958 ֆ Գեղեցիկ եղիր ու լռիր Sois belle et tais-toi
1958 ֆ Այն գիշեր Cette nuit-là
1959 ֆ Քամի է սկսվում Le vent se lève
1959 ֆ Թույլ կանայք Faibles femmes
1959 ֆ Ծառայողական մուտք Entrée de service' Ինգրիդ
1959 ֆ Մարաթոնի ճակատամարտը La Bataille de Marathon
1959 ֆ Բուռն գիշեր La notte brava / Les Garçons Լաուրա
1960 ֆ Տասը դրոշի ներքո Sous dix drapeaux Զիզի
1960 ֆ Սերը Հռոմում L’Inassouvie դերասանուհի Աննա Պադոան
1961 ֆ Սև հեծյալը Le Cavalier noir
1961 ֆ Առանց երգի երգիչը The Singer Not the Song Լոչա
1961 ֆ Սաբինուհիների առևանգումը L’Enlèvement des Sabines Ռեա
1961 ֆ Երեք հրացանակիրներ Les Trois Mousquetaires միլեդի Վինտեր
1962 ֆ «Կոլակաբանա» հյուրանոցը Copacabana Palace
1962 ֆ Դոն Ջովանին՝ Լազուր ափից Les Don Juan de la Côte d’Azur
1963 ֆ Կանանց պատճառով À cause, à cause d’une femme
1963 ֆ Հուսահատված բժիշկը Doctor in Distress
1963 ֆ Կուռք փնտրեք Cherchez l’idole
1963 ֆ Աղջիկների բնակարանը L’Appartement des filles
1963 ֆ Ոսկիներ Կեսարի համար L’Or des Césars Պենելոպա
1964 ֆ Ֆանտոմաս Fantômas լրագրողուհի Էլեն
1965 ֆ Քեռի Թոմասի խրճիթը La Case de l’oncle Tom Հարիեթ Բիչեր Սթոու
1965 ֆ Ֆանտոմասը կատաղել է Fantômas se déchaîne լրագրողուհի Էլեն
1965 ֆ Ցասում Բաիայում՝ OSS-117-ի համար Furia à Bahia pour OSS 117 Աննա-Մարիա
1966 ֆ Սիրելի բարեկամ 2000, կամ՝ Ինչպես գայթակղել փլեբոյին Go, go, play-boy
(Bel Ami 2000 oder Wie verführt man einen Playboy?)
1966 ֆ Նրբագեղ սրիկան Tendre voyou
1966 ֆ Ֆանտոմասն ընդդեմ Սքոթլենդ Յարդի Fantômas contre Scotland Yard լրագրողուհի Էլեն
1968 ֆ Une cigarette pour un ingénu (անավարտ ֆիլմ)
1968 ֆ Սերժանտ О’Ֆարելի մասնավոր նավատորմը La Marine en folie
1968 հֆ «О» գործակալության գործերըr Les Dossiers de l'agence O (La Cage d'Émile սերիայում) Միլենա Օլգա
1969 ֆ Տասներեքից մեկը 12 + 1 Ջուդի
1970 ֆ Դուրսպրծուկը Le Champignon
1971 ֆ Պայթյուն L’Explosion Կատյա
1972 ֆ Մոնրեալյան բլյուզներ Montréal blues
1972 ֆ Մի քանի արպան ձյուն Quelques arpents de neige Լաուրա
1972 ֆ Douce est la revanche
1972 ֆ Les pavillons de verre
1973 ֆ Բաժանում՝ ուրեմն բաժանում Quand c’est parti, c’est parti
1974 ֆ Հախճապակե հարսանիքներ Les Noces de porcelaine Ջուլիա
1974 ֆ Ճակատագրական փոխարինում Par le sang des autres
1975 ֆ Ապրել՝ ռիսկի դիմելով Il faut vivre dangereusement Լաուրենսիա
1977 ֆ Խայծ L'Échappatoire (La Moto qui tue) Էլիզաբեթ
1977 ֆ Recherche dans l'intérêt des familles (серия Fausse manœuvre)
1978 ֆ Douze heures pour mourir
1979 ֆ Un jour un tueur
1980 ֆ Kick, Raoul, la moto, les jeunes et les autres (մինի սերիալ)
1981 ֆ Նշանը՝ «Ֆուրկաս»]] Signé Furax Մալվինա
1982 ֆ Marion (մինի սերիալ)
1983 ֆ Անակնկալներով երեկույթ Surprise Party
1983 ֆ Արտաամուսնական երեխան Le Bâtard
1983 ֆ Շոկային ոստիկաններ Flics de choc
1984 ֆ Բռնիր ինձ, թե չէ վատ բան կլինի Retenez-moi… ou je fais un malheur !
1984 ֆ Արքայադուստրն ու լուսանկարիչը Yoroppa tokkyu
1984 ֆ Mon ami Washington
1986 ֆ Պոլետը՝ խեղճ, փոքրիկ միլիարդատիրուհին Paulette, la pauvre petite milliardaire
1986 ֆ Երեկոյան զգեստ Tenue de soirée թիվ 3 բնակարանի տանտիկին
1988 ֆ Բերուշեն զննում է հաշիվները Béruchet dit la Boulie
1988 ֆ La Diva et le Professeur
1989 ֆ The Man Who Lived at the Ritz
1992 ֆ Vacances au purgatoire
1994 ֆ Հեռագրի հետքով 'La Piste du télégraphe Մյուրեյ
1994 ֆ Minder (հեռուստասերիալ)
1995 ֆ Chien et Chat (La Faute սերիայում)
1995 ֆ Ոսկեխույզը Chercheurs d'or (հեռուստասերիալ)
1997 ֆ Իդեալական տղամարդը L’Homme idéal
1998 ֆ Բոլորս էլ շահողներ ենք (կարճամետրաժ) Nous sommes tous des gagnants
2004 ֆ Կարմիր կրակներ Feux rouges
2004 ֆ Հաղթանակ Victoire
2004 ֆ Օրֆևր առափնյա, 36 36 Quai des Orfèvres Մանու Բեռլիներ
2005 ֆ La Tête haute
2005 ֆ Le Fantôme du lac Լուիզա Պեռո
2005 ֆ Tokyo Tower
2006 ֆ Քեմփինգ Camping
2006 ֆ Կալիֆոռնիա La Californie
2007 ֆ Փարիզի տանիքների տակ Les Toits de Paris
2009 ֆ Խարդախուհին Tricheuse
2009 ֆ Օսկարն ու վարդագույն տիկինը Oscar et la Dame rose
2010 ֆ Քեմփինգ 2 Camping 2
2010 ֆ Մայրի՛կ Maman ! մայր
2011 ֆ Si tu meurs, je te tue Ժենևիևա
2013 ֆ Ծխախոտ բերելու Elle s'en va Ֆանֆան
2013 ֆ La Balade de Lucie
2013 ֆ Les Mauvaises Têtes
2014 ֆ Des roses en hiver
2015 ֆ No Limit (3-րդ եթերաշրջան) Վինսենթի մայր
2015 ֆ Երեք հարսանիք և կայծակի մեկ հարված Trois mariages et un coup de foudre Մամիտա
2017 ֆ Ես ու դու The Midwife Ռոլանդա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միլեն Դեմոնժո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլեն Դեմոնժո» հոդվածին։

Tags:

Միլեն Դեմոնժո ԳրքերՄիլեն Դեմոնժո ՊարգևներՄիլեն Դեմոնժո ՖիլմագրությունՄիլեն Դեմոնժո ԾանոթագրություններՄիլեն Դեմոնժո Արտաքին հղումներՄիլեն Դեմոնժո19352022d:Q191066d:Q239868Դեկտեմբերի 1Ծովափնյա ԱլպերՆիսՍեպտեմբերի 29ՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կարմիր գիրքՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԱվետիք ԻսահակյանԻնքնաթիռՀայկական դրամԱրյան խումբՍևրի պայմանագիրԱշոտ Ա ՄեծՀայաստանի ազգային հերոսՊրոլակտինՀամանուններAlexa InternetԿտավատՎավերագրական ֆիլմԱշտարակ (քաղաք)Հայաստանի ձկների ցանկՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀույզերԲյուրականի աստղադիտարանՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԼուսինե ԿիրակոսյանԱլեն ՍիմոնյանՓորլուծությունՎիկտոր ՀամբարձումյանՀայաստանի տնտեսությունՊարզ նախադասությունՕդի ջերմաստիճանՎինսենթ վան ԳոգԿելտական խաչԱլեքսանդր ԹամազովՍիերա ԲրավոԴեռահասի հոգեբանությունՁիՄարզական կոչումՖուտՀարավային ԿորեաՂազախստանԵգիպտոսԳազԱրտաշեսյանների թագավորությունԿանադաՎիտամին DՌոմանոս ՄելիքյանՀայաստանի կենտրոնական բանկԻսլամԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՀակոբ ՊարոնյանԿաուչուկներՀռոմՍեռական հարաբերությունՀայկական մուֆլոնՀայերենի այբուբենԳլխուղեղի բորբոքումԿիլիկիայի հայկական թագավորությունՀելլենիզմԵրևանի թանգարանների ցանկԲոտուլիզմՀայերենի կետադրությունՊելեՄիջին ականջի բորբոքումՀանրապետության հրապարակ (Երևան)Հովհաննես ԹումանյանՊաբլո ԷսկոբարԼեղապարկՍանկյուլոտներՆեմեսիս գործողությունՍնկերԱրտաշես ԱԿրծքագեղձի քաղցկեղԲիթքոյնԻսրայելԱդոլֆ ՀիտլերԳինի🡆 More