Ակտիվիզմ

Ակտիվիզմ, փիլիսոփայական, քաղաքագիտական, տնտեսական, բնապահպանական, սոցիալական տերմին է, որը տարբեր համատեքստերում կարող է նշանակել մարդկային գործունեության տարբեր տեսակներ, գործունեություն։

Ակտիվիզմ դավանող մարդիկ կոչվում են ակտիվիստներ։ Պետք է տարբերել ակտիվզմը պրագմատիզմից։

Պատմություն

Բուրժուական հասարակության զարգացման ժամանակաշրջանում, նույնիսկ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, ակտիվիզմը առաջացավ որպես գրական և սոցիալական ուղղություն՝ սկզբում Գերմանական կայսրությունում, այնուհետև Արևմուտքի որոշ երկրներում։ Համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո ակտիվիզմը զգալի փոփոխություններ է կրել։ Ակտիվիզմի հիմնական կրողը ձախ բուրժուական մտավորականությունն էր։ Ի տարբերություն «մաքուր» արվեստի ուսմունքի՝ ակտիվիստները քարոզում են «մինչև վերջ ապաքաղաքականացված արվեստի» գաղափարը։ Ակտիվիզմը, ըստ իր սոցիալ-փիլիսոփայական աշխարհայացքի, իդեալիստական է, բխում է Գ. Վ. Ֆ. Հեգելի, Յ. Գ. Ֆիխտեի, Կ. Մարկսի ուսմունքներից և սովորեցնում է, որ «ոչ թե մարդը պետք է փոխվի հասարակության փոփոխության միջոցով, այլ հասարակությունը անձի փոփոխության միջոցով»։

Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ ակտիվիզմը ներծծված էր պացիֆիստական և հակառազմական տրամադրություններով, և նոյեմբերի 9-ի հեղափոխությունից հետո, ի դեմս խմբի որոշ ձախ անդամների, իրեն հռչակեց հեղափոխության և նույնիսկ «Աշխատավոր դասակարգի անհապաղ ազատագրում» գաղափարի կողմնակից։

Ակտիվիզմի տարատեսակներ

Ժամանակակից աշխարհում կան ակտիվիզմի հետևյալ տիպերն ու տեսակները .

Քաղաքացիական ակտիվիզմ- քաղաքացիների գործողություններն են՝ ուղղված իրենց երկրում որոշակի փոփոխությունների, որոնք ձեռնարկվում են սեփական նախաձեռնությամբ՝ անկախ պետական իշխանությունի։

քաղաքական ակտիվություն- ակտիվություն պետական, քաղաքական ոլորտում։

Բնապահպանական ակտիվիզմ - ակտիվություն էկոլոգիայի ոլորտում, հասարակական բնապահպանական շարժում, որն ուղղված է շրջակա միջավայրը մարդու գործունեության բացասական ազդեցությունից պաշտպանելու միջոցառումների ամրապնդմանը, բնակավայրերի ոչնչացումը կանխելուն։

Ինտերնետային ակտիվիզմ - ինտերնետ- ակտիվիզմ, էլեկտրոնային հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործում, ինչպիսիք են էլ. փոստը, Համաշխարհային ցանցը և փոդքասթերը գործունեության տարբեր ձևերի համար՝ քաղաքացիների գործունեության մասին վաղ ծանուցում և անհատական տեղեկատվության ներկայացում աշխարհի լայն լսարանին։

Էքսպրեսիոնիզմ - «ակտիվիզմ» տերմինն առաջարկվել է 20-րդ դարի սկզբին գերմանացի գրող Կուրտ Հիլերի կողմից՝ անդրադառնալու գրականության նոր ուղղություններին, որոնք հետագայում պատմության մեջ մտան էքսպրեսիոնիզմ անվան տակ։

Տնտեսական ակտիվություն - օրինակ՝ բոյկոտը, ինչ-որ ապրանքի կամ կազմակերպության դեմ։

Մեդիա ակտիվիզմ - հաղորդակցման, տեղեկատվական ինֆորմացիայի փոխանցման այլ միջոցներում ծավալված ակտիվություն։

Ասցետիզմ - ակտիվություն կրոնական ոլորտում։

Ներդրումային ակտիվիզմ ընկերությունների փոքր բաժնետոմսերի գնումն է և նրանց գործունեության վրա ազդելու փորձը հրապարակայնության միջոցով։

Ծանոթագրություններ

Tags:

ԲնապահպանությունՏնտեսագիտությունՓիլիսոփայությունՔաղաքագիտություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միրհավ (պատմվածք)Հարավաֆրիկյան ՀանրապետությունԾաղկեվանք (Արա լեռ)Գետային խեցգետիններԱրշիլ ԳորկիԹորոս ՌոսլինՄատյան ողբերգությանԱլյումինԲույսերՕլիմպիական խաղերՇաքարային դիաբետԱստղԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՀաղորդակցային գործընթացՀայոց լեզվի պատմությունՎիրուսներՍտեփանավանի դենդրոպարկՔարտեզԴպրությունԱֆրիկաԱռաջին համաշխարհային պատերազմԳետԱդրբեջանԿառավարում (տնտեսագիտություն)Հայրենիք (հասկացություն)Հայերեն հայհոյախոսությունՄաշկ (մարդ)ՂըզըլհաջըլիԱմբողջ թիվՄարդու իրավունքներՏիգրանաշենՆոյյան տապանՀայկական հարցԷլեկտրոլիզԱվտոմեքենաԲնության պահպանությունԿիլիկիաԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀոմանիշԲազմացումBooking.comԷրեբունի ամրոցԴարձվածքՆապոլեոն ԲոնապարտՀրամայական եղանակԹոքաբորբՍերգեյ ՓարաջանովՇաքիի ջրվեժԴիլիջանՎերածնունդԱծական անունՄեծ Հայքի նահանգների ցանկՃապոնիաՎիքիպահեստՑրված սկլերոզԲարդ ստորադասական նախադասությունՆիդերլանդներԹալեաթ ՄեհմեդԻսրայելՀատակումԷվոլյուցիաՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՀայրենական մեծ պատերազմԱրգանդի միոմաԿարտոֆիլԿոռուպցիաԹուրք-հայկական պատերազմ (1920)Կարմիր գլխարկԱստվածաշունչԱնասնապահություն22-րդ դարՄթնոլորտի աղտոտումԱսիաՎարդՍևրի պայմանագիրԴաշտանային ցիկլԴերբայՆեպտուն🡆 More