Միացյալ Թագավորության Աշխարհագրություն

Մեծ Բրիտանիան գտնվում է Բրիտանական կղզիներում և Եվրոպա մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային ծովով՝ Պա դե Կալե և Լա Մանշ նեղուցներով։ Մեկուսացված դիրքն իր ազդեցությունն է ունեցել Մեծ Բրիտանիայի պատմական զարգացման վրա։ Նրա կազմի մեջ են մտնում Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը՝ տեղակայված Մեծ Բրիտանիա կղզու վրա, և Հյուսիսային Իռլանդիան՝ տեղակայված մեծությամբ երկրորդ Իռլանդիա կղզու հյուսիսային մասում։ Վերոնշյալ երկու կղզիների մեջտեղում տեղակայված Մեն կղզին և Նորմանդիան կղզիները ստեղծել են առանձին վարչական միավոր։

Միացյալ Թագավորության Աշխարհագրություն

Մեծ Բրիտանիայի մակերեսը կազմում է 243 809 կմ², ցամաքը կազմում է 240 579 կմ², ներքին ջրային տարածքները՝ 3 230 կմ²։ 1993 թվականի տվյալներով ցամաքի 10 % ծածկված է անտառներով, 46 % օգտագործվում է որպես արոտավայրեր, ևս 25 % օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։ Ափերի երկարությունը կազմում է 17 820 կմ։ Հարավային ափեզրը միացած է Մայրցամաքային Եվրոպայի հետ 50 կմ երկարությամբ Եվրոթունելով, որից 38 կմ անցնում է ջրի տակով, սա աշխարհում ամենաերկար ստորջրյա թունելն է։ Հյուսիսային Իռլանդիան ունի 360 կմ երկարությամբ ցամաքային սահման Իռլանդիայի հետ և սա Մեծ Բրիտանիայի միակ ցամաքային սահմանն է։

Լոնդոնի Գրինվիչյան աստղադիտարանը հանդիսանում է զրոյական միջօրեականի տեղորոշման կետը։ Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիան գտնվում է հյուսիսային լայնության 49° - 61° և արևմտյան երկայնության 9° և արևելյան երկայնության 2° միջև։

Անգլիան զբաղեցնում է ամբողջ Մեծ Բրիտանիայի տարածքի կեսից մի փոքր ավելի տարածք, 130 395 կմ²։ Նրա մեծ մասը զբաղեցնում են իջվածքները լեռնային տարածքով հյուսիս-արևմուտքում, ներառյալ Լճային երկրամասի Կամբիրիական լեռները, Պենինյան լեռները և Լեռնային երկրամասի, Էկսմուրի և Դարտմուրի կրային բլուրները։ Հիմնական գետերն են Թեմզան, Սևերնը և Համբերը։ Սքոֆել-Պայկը Լճային երկրամասում Անգլիայի ամենաբարձր կետն է, բարձրությունը 978 մ։

Միացյալ Թագավորության Աշխարհագրություն
Բեն-Նևիս, Շոտլանդիայում - Բրիտանական կղզիների ամենաբարձր կետն է։

Շոտլանդիան զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքի երրորդ մասից մի փոքր քիչ տարածք, 78 772 կմ², և ներառում է մոտ ութ հարյուր կղզիներ, որոնք հիմնականում ընկած են կղզու հիմնական տարածքից արևմուտք և հյուսիս։ Այս կղզիներից արժե առանձնացնել Հեբրիդյան կղզիները, Օրկնեյան կղզիները և Շետլանդյան կղզիները։ Շոտլանդիայի տոպոգրաֆիան հիմնականում որոշվում է Լեռնային սահմանային ճեղքվածքով, որը հատում է Շոտլանդիան Արան կղզուց արևմուտքում մինչև Սթոունհեյվենը արևելքում։ Այս ճեղքվածքի գիծը բաժանում է երկու բոլորովին տարբեր շրջաններ, հյուսիսում և արևմուտքում Լեռնային երկիրը և հարավային և արևելյան կողմում Հարթավայրային Շոտլանդիան։ Խիստ լեռնային շրջանը ներառում է Շոտլանդիայի գործնականորեն բոլոր լեռները, ներառյալ Բեն-Նևիսը, որը 1343 մ բարձրությամբ հանդիսանում է Բրիտանական կղզիների ամենաբարձր կետը։ Հարթավայրային շրջանը հատկապես Ֆյորտ-օֆ-Կլայդի ու Ֆյորտ-օֆ-Ֆորտի միջև ընկած ցամաքի նեղացումը, որը հայտնի է որպես «Կենտրոնական Գոտի», անհամեմատ հարթ է և այստեղ է ապրում բնակչության մեծ մասը, այստեղ են գտնվում նաև Շոտլանդիայի մեծ քաղաքները՝ Գլազգոն և Էդինբուրգը։

Ուելսի ընդհանուր տարածքը մի փոքր ավելին է Մեծ Բրիտանիայի տարածքի տասներորդ մասից, 20 779 կմ²։ Ուելսը հիմնականում լեռնային տարածք է, սակայն Հարավային Ուելսը ավելի քիչ լեռնային է քան մնացած մասերը։ Հիմնական բնակչությունը և արդյունաբերական տարածքները գտնվում են հենց Հարավային Ուելսում, ներառյալ ափամերձ քաղաքներ՝ Կարդիֆը, Սուոնսին և Նյուպորտը։ Ուելսի ամենաբարձր լեռները գտնվում են Սնոուդոնիայում, այստեղ է գտնվում Սնոուդոն լեռը, 1085 մ բարձրությամբ, որը Ուելսի ամենաբարձր կետն է։ 14-15 ուելսյան լեռներ, որոնց բարձրությունը ավելին է քան 3000 ֆուտը (մոտ 900 մ) բոլորը միասին հայտնի են որպես Ուելսյան Երեք Հազարականները։ Ուլեսի ափեզրը կազմում է 1200 կմ։ Ուելսի կազմի մեջ են մտնում նաև մի քանի կղզիներ, որոնցից ամենախոշորն է Անգսլին, հյուսիս-արևմուտքում։

Հյուսիսային Իռլանդիան զբաղեցնում է ընդամենը 13 843 կմ² տարածք և ունի հիմնականում բլրոտ ռելիեֆ։ Այստեղ է գտնվում Լոխ-Նեյը, Բրիտանական կղզիների ամենամեծ լիճը, մակերեսը՝ 388 կմ²։ Հյուսիսային Իռլանդիայի ամենաբարձր կետն է Սլիվ Դոնարդը Մոուրն լեռներում, բարձրությունը՝ 852 մ։

Կլիման

Մեծ Բրիտանիան ունի չափավոր օվկիանոսային կլիմա մեծ քանակությամբ անձրևներով, տարվա ամբողջ ընթացքում։ Ջերմաստիճանը փոփոխվում է տարվա եղանակից կախված, սակայն հազվադեպ է իջնում −11°C-ից կամ բարձրանում 35 °C-ից։ Հիմնականում քամիները փչում են հարավ-արևմուտքից և հաճախ բերում են սառը և խոնավ եղանակ Ատլանտյան օվկիանոսից, սակայն երկրի արևելյան մասերը հիմնականում պաշտպանված են այս քամիներից, և քանի որ տեղումների հիմնական մասը տեղում է արևմտյան շրջաններում, արևելյան շրջանները բավականին չորային են։ Ատլանտյան հոսանքները, որոնք տաքացվում են Գոլֆստրիմի կողմից, բերում են փափուկ ձմեռներ, երբեմն ձմռանը և վաղ գարնանը լինում է ձյուն, սակայն այն արագ հալվում է։

Ծանոթագրություններ

Tags:

ԱնգլիաԵվրոպաԼա ՄանշՀյուսիսային ԻռլանդիաՀյուսիսային ծովՄեծ ԲրիտանիաՄեն կղզիՆորմանդիաՇոտլանդիաՈւելսՊա դե Կալե

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն 2023Վերաբերական (խոսքի մաս)Դրաստամատ ԿանայանԲռնցքամարտՀեշտոցի սնկային վարակԱրշակունիներՀայերեն ՎիքիպեդիաԿուսաթաղանթՍարկոմաԳևորգ Մարզպետունի (վեպ)Աշխարհի բնակչությունՀեպատիտ CԱռնանդամի գլխիկԼուիզա ՆերսիսյանՍպիտակ (քաղաք)Բաղադրյալ թիվՂուրանԽտությունՀայաստանի գետերի ցանկՀառիճի վանքԳառնու հեթանոսական տաճարԳուրգեն ՄահարիԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԴեռահասի հոգեբանությունՀայերենի կետադրությունՆևրոզներՄողեսներՔրիստոնեությունՆապաստակներՀատիս (լեռ)Կենդանիների հատկանիշների ցանկՆիդերլանդներՏիգրան ՊետրոսյանԱվելուկՀայկական ատոմային էլեկտրակայանՍեռական հարաբերությունԱպարանՍևանի իշխանՍտենտավորումՀամլետԹմրամիջոցԿրիշտիանու ՌոնալդուԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՏավուշի մարզԼևոմեկոլԾաղիկԼոռու մարզԱնտառԵրկիր ՆաիրիԳլխուղեղի բորբոքումԿրիաներՏղամարդիկ (ֆիլմ)Ռենե ԴեկարտԵրկկենցաղներՄայիսյան հերոսամարտերՄաղադանոսՎինսենթ վան ԳոգԱմպրոպԱպրիլի 292023Պապ թագավորԵրիկամաքարային հիվանդությունԲուդդայականությունՎանի թագավորության արքաների ցանկԳլաուկոմաԱբրահամ ՌուսսոՄաշկային հիվանդություններԲարորակ ուռուցքներՅուԹյուբՆշիկաբորբՀամախառն ներքին արդյունքՀաղթանակի օրԹռչուններԱրագածԼեղապարկԱնանուխ🡆 More