Մելիսա Ռաուշ

Մելիսա Ռաուշ (անգլ.՝ Melissa Ivy Rauch, /raʊʃ/, հունիսի 23, 1980(1980-06-23), Marlboro Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի), դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Հայտնի է «Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմում խաղացած Բերնադետ Ռոստենկովսկու դերով (2009-2019)։

Մելիսա Ռաուշ
Մելիսա Ռաուշ
Մելիսա Ռաուշ
Ծնվել էհունիսի 23, 1980(1980-06-23) (43 տարեկան)
ԾննդավայրMarlboro Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի
ԿրթությունՄերիմաունթ Մանհեթեն քոլեջ (2002) և Marlboro High School?
ՔաղաքացիությունՄելիսա Ռաուշ ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կատակերգու, ձայնային դերասանուհի և սցենարիստ
Ժանրերկատակերգություն
ԸնտրանիԲիգ Բանգ տեսությունը
Ամուսին(ներ)Winston Beigel?

Կենսագրություն

Մելիսա Ռաուշը ծնվել է ԱՄՆՆյու Ջերսի նահանգի Մալբորո քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Մանհեթենի Մերիմաունտ քոլեջի (անգլ.՝ Marymount Manhattan College) շրջանավարտ է՝ դերասանի մասնագիտությամբ։

Կարիերա

Ուսուցման ընթացքում Մելիսան հայտնի կատակերգական դերասանուհի էր Մանհեթենում։ Նյու Յորքում նկարահանվել է «Ջենա Բուշի միսս կրթություն» (անգլ.՝ The Miss Education of Jenna Bush) շոույում, որտեղ խաղացել է ԱՄՆ նախկին նախագահի դստեր դերը։ 2009 թվականին Մելիսան նկարահանվել է «Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմում, որտեղ խաղացել է Բերնադետ Ռոստենկովսկու դերը։ Սերիալի չորրորդ եթերաշրջանի սկզբից (2010) սկսել է հայտնվել պարբերաբար։

Մելիսա Ռաուշը մասնակցել է VH1 հեռուստաալիքի «Best Week Ever» հեռուստաշոուին։ Բացի այդ, Մելիսան մասնակցել է ավստրալիական «Kath & Kim» հեռուստաշոուի ամերիկյան ռեմեյքին։ Նկարահանվել է նաև «Օֆիս», «Wright v Wrong», «Կեղտոտ թաց փողեր», «Իրական արյուն» նախագծերում և «Սիրում եմ քեզ, երիտասարդ» ֆիլմում։

Մելիսան Քեյսի Ուիլսոնի, Ջուն Դայան Ռաֆայելի, Ջեսիկա Սենտ Քլերի և Դանիել Շնայդերի հետ նկարահանվել է «The Realest Real Housewives» շոույում։ 2011 թվականի հունվարից շոուն թողարկվել է ամիսը մեկ անգամ «Upright Citizens Brigade Theater» իմպրովիզացիայի թատրոնում;

2015 թվականին նրա մասնակցությամբ լույս է տեսել «Բրոնզ» ֆիլմը, որտեղ խաղացել է մարմնամարզիկի դեր։

Անձնական կյանք

2009 թվականի հոկտեմբերի 10-ից Ռաուշը ամուսնացել է սցենարիստ Ուինսթոն Ռաուշի հետ (ի ծնե Բայգել)։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստրը՝ Սեյդի Ռաուշը և որդին՝ Բրուքս Ռաուշը։

Ընտրյալ ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Սիրում եմ քեզ, երիտասարդ I Love You, Man Սիդնիի վրա գոռացող վազող կինը
2009-2019 ս Մեծ պայթյունի տեսությունը The Big Bang Theory Բժիշկ Բեռնադետ Ռոստենկովսկի-Վոլովից
2010 ս Օֆիս The Office Քեթի
2010 ս Իրական արյուն True Blood) Թիզի
2015 մս Արքայադուստր Սոֆիա Ֆրանսին
2016 մֆ Սառցե դարաշրջան։ Բախումը անխուսափելի է Ice Age Վոր Սվետա
2017 մս Աստղային Արքայադուստրը և չար ուժերը Star vs. the Forces of Evil Երեխա
2017 մֆ Բեթմեն և Հարլի Քուին Batman and Harley Quinn Հարլի Քվին

Ծանոթագրություններ

Մելիսա Ռաուշ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսա Ռաուշ» հոդվածին։

Tags:

Մելիսա Ռաուշ ԿենսագրությունՄելիսա Ռաուշ ԿարիերաՄելիսա Ռաուշ Անձնական կյանքՄելիսա Ռաուշ Ընտրյալ ֆիլմագրությունՄելիսա Ռաուշ ԾանոթագրություններՄելիսա Ռաուշ1980d:Q782591ԱնգլերենՀունիսի 23Մեծ պայթյունի տեսությունըՄոնմաութ շրջան (Նյու Ջերսի)Նյու ՋերսիՍիթքոմՕգնություն:IPA for English

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍպիտակուցներԱմերիկյան կենդանիներՆեմեսիս (դիցաբանություն)ԿարմրախտԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱտամհատիկԴերբայԱրաքսՆերգործական սեռԻրաքՓորլուծությունԲյուզանդական կայսրությունՆիկոլա ՏեսլաԲրյունետ (երգչուհի)Մեր հայրենիքԿունիլինգուսԵրկաթՊարբերական հիվանդությունԽտությունԹարախակույտԱշնան արև (ֆիլմ, 1977)Անաստասիա ՏատարևաԱմբոխները խելագարվածԳեղամ ՍարյանՎիտամինՍրտի կծկումների հաճախականությունՀին աստվածներ (դրամա)ՄարիխուանաՀուլիոս ԿեսարԸնձառյուծԱճի հորմոնՍողուններԳովազդԷներգիաԲրոնխիալ ասթմաԱրգանդԱրաբոԱրցախի ՀանրապետությունՉակերտներՔութեշՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սիլվա ԿապուտիկյանԽորանարդԱլցհայմերի հիվանդությունԱղիների բորբոքային հիվանդությունՏերունական աղոթքՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՄիջատներԲեթմեն։ ՍկիզբըՀրեաներԼևոմեկոլԿելվինՕսմանյան կայսրությունՀին ԿտակարանԱուտոիմուն թիրեոիդիտՊահքՀոմոցիստեինԱնի (համայնք, Շիրակի մարզ)Կոտայքի մարզՀովհաննես ՇիրազԵղնջացանՍակուրաՎահագնԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԼեոնարդո դա ՎինչիԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՕպերացիոն համակարգԱռնանդամի գլխիկԿանանց միջազգային օրԱդրբեջանՍրտի ռիթմի խանգարումներԿանադաԶատկի ավանդույթներՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄթնոլորտԱլեքսանդր ՄակեդոնացիՀայաստանի ամերիկյան համալսարանՀայկական պետականությունների ղեկավարների ցանկ🡆 More