Մեզանում: 2018 թվականի համակարգչային խաղ

Among Us (անգլ.

Մեզանում
Изображение логотипа
ՄշակողInnersloth?[…]
ՆախագծողMarcus Bromander?
ՀրատարակիչInnersloth?[…]
ԴիստրիբյուտորSteam[…], itch.io[…], Google Play[…], App Store, Humble Store, Nintendo Game Store?, Nintendo eShop, Microsoft Store, Էպիկ գեյմզ սթոր[…], Xbox Game Pass[…], Limited Run Games, GameStop?[…], PlayStation Store[…], Xbox Games Store?, Ամազոն, Best Buy?, Target Corporation? և Walmart
Միջերեսի լեզուանգլերեն[…], ռուսերեն[…], բրազիլիական պորտուգալերեն[…], Peninsular Spanish?, կորեերեն[…], Latin American Spanish?[…], ճապոներեն[…], ֆրանսերեն[…], գերմաներեն[…], իտալերեն[…], հոլանդերեն[…], պորտուգալերեն[…], պարզեցված չինարեն[…], ավանդական չինարեն[…], իռլանդերեն, ֆիլիպիներեն, Տագալերեն, մեքսիկական իսպաներեն, բրիտանական անգլերեն, ամերիկյան անգլերեն, կանադական ֆրանսերեն և իսպաներեն
ՆկարիչAmy Liu?[…] և Marcus Bromander?
ԿոմպոզիտորForest Willard?
ՊրոդյոսերKristi Anderson?
Թողարկման թվականհունիսի 15, 2018[…], հունիսի 18, 2018, օգոստոսի 17, 2018, նոյեմբերի 16, 2018[…], դեկտեմբերի 15, 2020[…], դեկտեմբերի 14, 2021[…], դեկտեմբերի 14, 2021[…] և դեկտեմբերի 18, 2020
ՊլատֆորմներWindows[…], Անդրոիդ[…], iOS[…], Nintendo Switch[…], Xbox One[…], Xbox Series X and Series S?[…], PlayStation 5[…], PlayStation 4[…], Խրոմբուք, մաքՕՍ և Nintendo Switch Lite?
ՇարժիչUnity[…]
Վերջին տարբերակiOS: 2022.3.29 (մարտի 31, 2022) և Windows: v2022.3.29 (մարտի 31, 2022)
Ժանրparty video game?[…], social deduction game?[…], գիտաֆանտաստիկ համակարգչային խաղ[…] և Պատահական խաղ[…]
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ[…], կոոպերատիվ ռեժիմ[…], միակառավարելի խաղ և local co-op?
PEGIPEGI 7[…]
USKUSK 6
ESRB10+[…]
CEROB (12 տարեկանից)[…]
Կրիչթվային ներբեռնում, թվային բաշխում և օպտիկական սկավառակ
Կառավարումստեղնաշար[…], մկնիկ[…], թաչսքրին, խաղային կարգավորող, Joy-Con controllers? և գեյմփադ
🌐innersloth.com/games/among-us/(անգլ.)
Մեզանում: Խաղի ընթացքը, Մշակում, թողարկում և հանրաճանաչություն, Գնահատականներ Among Us Վիքիպահեստում

2018 թվականին Among Us-ը մեծ հռչակ չուներ, սակայն 2020 թվականին Twitch-ի և YouTube-ի շնորհիվ այն հանրաճանաչ է դարձել։ Խաղի հանդեպ հետաքրքրության մեծացման արդյունքում հայտարարվել է նրա սիքվելը՝ Among Us 2։ Հետագայում մշակողները որոշեցին զարգացնել խաղի բնօրինակ տարբերակը, և 2020 թվականի սեպտեմբերի 23-ին սիքվելի թողարկումը չեղարկվեց։

Խաղի ընթացքը

Among Us-ը վերևի տեսադաշտից երրորդ դեմքով խաղ է։ Խաղացողը կարող է շարժվել տարբեր ուղղություններով։ Մեկ խաղափուլում կարող է խաղալ 4-10 խաղացող։ Խաղի սկզբում գաղտնի կերպով խաղացողներին տրվում է տիեզերագնացի կամ դավաճանի դեր։ Impostor-ը (անգլ. թարգմանաբար՝ «Ինքնակոչ», «Դավաճան») կարող է թաքնվել օդափոխական դիտանցքում, սաբոտաժներ կազմակերպել և սպանել տիեզերագնացներին, ընդ որում՝ դավաճանները միմյանց չեն կարող սպանել։ Նրանց նպատակն է սպանել տիեզերանավի գրեթե բոլոր անդամներին (եթե տիեզերագնացները այն քանակությամբ են, որքան դավաճանները, ապա հաղթում են դավաճանները), կամ սաբոտաժի միջոցով նավի/շտաբ-բնակարանի/հետազոտական բազայի (կախված է քարտեզից) ոչնչացումը։ Իսկ տիեզերագնացների նպատակն է քարտեզի վրա ցրված սեփական առաջադրանքները՝ հեշտ գլուխկոտրուկները, լուծելը։ Եթե բոլոր առաջադրանքները կատարվեն, ապա դավաճանները կպարտվեն։ Տիեզերանավի անդամները կարող են նաև հաղթել քվեարկության ժամանակ դավաճաններին լիկվիդացնելու միջոցով։

Սպանության վայրում մնում է դի, որը հայտնաբերելու դեպքում յուրաքանչյուր խաղացող կարող է սկսել է շտապ խորհրդակցություն, որտեղ քննարկման արդյունքում խաղացողները բացահայտում և քվեարկում են կասկածյալի դեմ։ Այն խաղացողը, որը ստացել է առավել քանակությամբ ձայն, դուրս է նետվում տիեզերք, լավա կամ ցած է ընկնում զառիվայրից (կախված է քարտեզից), այսինքն՝ մահանում է, բայց շարունակում է խաղը անտեսանելի ուրվականի տեսքով, որը կարող է շարունակել կատարել առաջադրանքները, իսկ եթե նա դավաճան է՝ կազմակերպել սաբոտաժ, նա կարող է անցնել պատերի միջով և դիտել խաղը, սակայն չի կարող մասնակցել քվեարկությանն ու շփվել ողջ խաղընկերների հետ։ Խաղացողներն ունեն իրավունք քվեակել ցանկացած մասնակցի դեմ, անգամ իրենց իսկ դեմ կամ ընդհանրապես չքվեարկել․ այս դեպքում, եթե խաղացողների մեծ մասը չի քվեարկել, ապա ոչ ոք չի լքում խաղը։ Եթե բոլոր դավաճանները սպանվեն, ապա կհաղթեն տիեզերագնացները։ Նաև հնարավորություն կա խորհրդակցություն կազմակերպել անգամ այն դեպքում, երբ ոչ ոք չի մահացել, բայց այդ գործողությունը սահմանափակ է։ Եթե դավաճանը սպանություն է կատարել, ապա հաջորդը կարող է անել որոշակի ժամանակ անց։

Դավաճանը ցանկացած պահի կարող է սաբոտաժ անել՝ որևէ մեկին փակել սենյակում, անջատել լույսը (տեսանելի դաշտի նեղացում), խախտել կապի համակարգը, ռեակտորի պայթյունից կամ թթվածնի արտահոսքից առաջ հետհաշվարկ մեկնարկել։ Տագնապի դեպքում սկսվում է հետհաշվարկ, և մինչև դրա ավարտը երկու տիեզերագնաց պետք է միաժամանակ սեղմեն հատուկ կոճակը, այլապես կհաղթեն դավաճանները։

Մշակում, թողարկում և հանրաճանաչություն

Among Us-ը ստեղծելիս ոգեշնչվել են Սալոնի թիմի հոգեբանական շրջադարձային «Մաֆիա» դերախաղից։ Ի սկզբանե ունենալով ընդամենը մեկ քարտեզ՝ խաղը պետք է բացառիկ դառնար բջջային հեռախոսների համար։ 2018 թվականին տեսախաղը թողարկվել է Android և iOS օպերացիոն համակարգերում։ Among Us-ի թողարկումից կարճ ժամանակ անց միաժամանակ կարող էր խաղալ 30-50 խաղացող։ Ծրագրավորող Ֆորեսթ Ուիլարդը համարում էր, որ «այն վատ է թողարկվել», որ դիզայներ Մարկուս Բրոմանդերը այդ կարծիքը բացատրում էր նրանով, որ իր թիմն «իսկապես վատ է մարքեթինգից»։ Ստանալով խաղացողների գնահատականները՝ թիմը որոշել է ավելացնել ցանցային բազմաօգտատիրական ռեժիմը, իսկ ավելի ուշ խաղը հայտնվել է Steam-ում։ Խաղի աջակցությունը հասանելի է դարձել հարթակների միջև թողարկումից հետո։ 2019 թվականին թողարկվել է երկու լրացուցիչ քարտեզ։

Գնահատականներ

Rock, Paper, Shotgun-ից Քրեյգ Թիրսոնը համարում է, որ «ավելի զվարճալի» է խաղալ դավաճանի դերում, քան «հոգնեցուցիչ» տիեզերագնացների թիմում։ Սթրիմերների միջև խաղի հայտնիության մասին խոսելով՝ The National-ից Էվելին Լաուն ասել է․ «Բավականին հետաքրքիր է հետևել մարդկանց ռեակցիային, որոնք ցանկանում են պարզել, թե ովքեր են դավաճանները, կամ որոնք սաստիկ կերպով խաբում են, որ իրենք ինքնակոչ չեն»։ Rock, Paper, Shotgun-ից Էլիս О’Քոները ասել է, որ խաղը նման է «Մաֆիա» կամ «Werewolf» խաղերին, բայց մինի խաղացողներով։

Among Us-ը հաճախ համեմատում են Fall Guys խաղի հետ, քանի որ այս երկու խաղերն էլ հայտնի են դարձել COVID-19 պանդեմիայի ժամանակ։ Խաղը նաև հաճախ համեմատում են «Ինչ որ մի բան» ֆիլմի հետ։ Among Us խաղացել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կիբերսպորտային թիմը։ Նրանք իրենց անունների փոխարեն գրել էին սևամորթների և Նագասակիի ռմբակոծությունների վերաբերյալ անարգական արտահայտություններ, ինչը բազմաթիվ հանդիսատեսներ «վիրավորական» և «անթույլատրելի» են համարել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մեզանում: Խաղի ընթացքը, Մշակում, թողարկում և հանրաճանաչություն, Գնահատականներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեզանում» հոդվածին։

Tags:

Մեզանում Խաղի ընթացքըՄեզանում Մշակում, թողարկում և հանրաճանաչությունՄեզանում ԳնահատականներՄեզանում ԾանոթագրություններՄեզանում Արտաքին հղումներՄեզանում2018ԱնգլերենԳիտական ֆանտաստիկաՀամակարգչային խաղՀունիսի 15

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀեկտարՊյութագորասՍևանի իշխանԿալցիումՀայաստանի Ազգային ժողովՍևրի պայմանագիրԱլմա-Աթայի հռչակագիրՀայկյան տոմարԵռանկյան մակերեսԱրաքսtgpa2Սասնա ծռերում գործող անձանց անուններԵրևանի թանգարանների ցանկՍահմանական եղանակՉարլի ՉապլինՀայկական մշակույթՄեծապատիվ մուրացկաններՍերմՀայաստանի պատմական մայրաքաղաքներԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԴաունի համախտանիշՅանդեքսՀայկական հարցՀակոբ ԿոջոյանՀաղպատի վանական համալիրՀարավային ԿորեաԿենդանիների հատկանիշների ցանկԼեոնիդ ԱզգալդյանՄարդու աչքԱՄՆ-ի նախագահների ցանկՄագնեզիումՄիքայել ԱլիմյանԽոնարհումSourԷրիթրոցիտներԽատուտիկԱյրվածքՇունՋրհեղեղԵղնջացանՀայկական ազգային հագուստ (տարազ)ՄԻԱՎ/ՁԻԱՀՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԾաղկած փշալարերԱբովյան (քաղաք)ՆավթԻնդոնեզիաԱշոտ Ա ՄեծՌափայել ՊատկանյանԲջջային հեռախոսԳործադիր իշխանությունՍպիտակուցներՄայրիկ (ֆիլմ)Աղասի ԱյվազյանԿոնՊարբերական աղյուսակՓոքր ՄհերՁեռնաշարժությունԱսիաԶատիկԱրամ ԱԲույսերԱստվածաշունչԹութակներ (ընտանիք)Բանաստեղծական կայուն ձևերԳուրգեն ՄահարիՊարզ նախադասությունՎբեթԻտալիաՍպիտակ ձին (պատմվածք)Տիգրան ՊետրոսյանՋորջ ԲայրոնԱրագածԱմերիկայի հայտնագործումԷնվեր փաշաԱմերիկաՀայաստանի գետերի ցանկԳերմանիա🡆 More