Մարսել Զաբիտցեր: ֆուտբոլիստ

Մարսել Զաբիտցեր (գերմ.՝ Marcel Sabitzer, ծնվ.

է՝ մարտի 17 1994 թվական, Գրաց, Շտիրիա նահանգ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլային ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2016 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից։

Մարսել Զաբիտցեր: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Ծանոթագրություններ
Մարսել Զաբիտցեր
Մարսել Զաբիտցեր: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Ծանոթագրություններ
Քաղաքացիությունը Մարսել Զաբիտցեր: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Ծանոթագրություններ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1994(1994-03-17)[…] (30 տարեկան)
Ծննդավայր Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Մարսել Զաբիտցեր: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Ծանոթագրություններ
Մարսել Զաբիտցերը «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբի կազմում
Մարսել Զաբիտցեր: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Ծանոթագրություններ
Մարսել Զաբիտցերը «Ռապիդ Վիեննա» ակումբի կազմում
Մարսել Զաբիտցեր: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Ծանոթագրություններ
Մարսել Զաբիտցերը Ավստրիայի ազգային հավաքականի կազմում

Ակումբային կարիերա

Մարսել Զաբիտցերը ֆուտբոլով զբաղվել է վիեննական «Աուստրիա Վիեննա», Գրացեր և «Ադմիռա Վաքեր» ֆուտբոլային ակումբների ակադեմիաներում։ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին ավստրիական լիգայի շրջանակներում տեղի ունեցախ «Սանկտ-Պյոլտեն» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում «Ադմիրի կազմում» դուբլ է գրանցում։ Սեպտեմբերի 24-ին «Լուստենաու 07» ֆուտբոլային ակումբի հետ խաղում խփում է ակումբի կազմում իր առաջին գոլը։ 2011 թվականին Մարսելը օգնեց ակումբին հաղթել առաջին դիվիզիոնի մրցաշարն ու դուրս գալ բարձրագույն խումբ։ 2011 թվականի հուլիսի 16-ին ավստրիական Բունդեսլիգայի շրջանակներում տեղի ունեցած վիեննական «Ռապիդի» դեմ խաղում գրանցել է դուբլ։ 2012 թվականի մարտի 7-ին «Կապֆենբերգ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Զաբիտցերը խփում է բարձրագույնխմբի առաջնությունում իր առաջին գոլը։ Ապրիլի 28-ին «Վիներ Նոյշտադ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Մարսելը գրանցում է իր կարիերայի առաջին հետ տրիկը

2013 թվականի սկզբին Մարսել Զաբիտցերը տեղափոխվում է «Ռաիդ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 350 հազար եվրո։ 2013 թվականի փետրվարի 17-ին վիեննական «Աուստրիա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում իր նոր ակումբի համար գրանցում է դուբլ։ Մեկ շաբաթ անց «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում «Ռապիդի» համար գեղեցիկ գոլ է խփում։

2014 թվականի մայիսի վերջին Մարսել Զաբիտցերն ընդունում է գերմանական «Լայպցիգ» ֆուտբոլային ակումբի հրավերը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Նա չորս տարվա պայմանագիր կնքելուց հետո վարձավճարով տրվում է զալցբուրգյան «Ռեդ Բուլ» ֆուտբոլային ակումբինբ։ Հուլիսի 19-ին իր նախկին ակումբի՝ «Ռապիդի» դեմ խաղում Մարսելը դուբլ է գրանցում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Շտեֆան Իլզանկերին։ Մեկ շաբաթ անց «Վիներ Նոյշթադի» հետ խաղում կրկին գրավում է մրցակցի դարպասը։

Վարձակալության ավարտից հետո Զաբիտցերը վերադառնում է «Լայպցիգ»։ 2015 թվականի հուլիսի 25-ին Երկրորդ Բունդեսլիգայի շրջանակներում անցկացվող «Ֆրանկֆուրտի» դեմ խաղում Մարսելը դուբլ է գրանցում։ Հենց այդ խաղում էլ նոր ակումբի կազմում նա խփեց իր առաջին գոլը։

Միջազգային կարիերա

2012 թվականի հունիսի 5-ին Ռումինիայի և Ավստրիայի ազգային հավաքականների ընկերական խաղում, խաղալով ավստրիացիների թիմից, գրանցում է դուբլ։ 2014 թվականի մայիսի 30-ին Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում Մարսելը կրկին գրավում է մրցակցի դարպասը։

2016 թվականի ամռանը Մարսելը Ֆրանսիայում սպասվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ է ստանում։ Մրցաշրջանում նա մասնակցեց Հունգարիայի, Պորտուգալիայի և Իսլանդիայի ազգային հավաքականների դեմ հանդիպումներին։

Ավստրիայի հավաքականի կազմում խփած գոլեր

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ աՐԴՅՈՒՆՔ Մրցույթ
01. 2014 թվականի մայիսի 30 Տիվոլի Նոյ, Ինսբրուք, Ավստրիա Մարսել Զաբիտցեր: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Ծանոթագրություններ  Իսլանդիա 1:0 1:1 Ընկերական խաղ
02. 2014 թվականի հունիսի 3 Անդրյուվ մարզադաշտ, Օլոմոուց, Չեխիա Մարսել Զաբիտցեր: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Ծանոթագրություններ  Չեխիա 0:1 1:2 Ընկերական խաղ
03. 2015 թվականի հոկտեմբերի 9 Պոդ Գորիցա, Պոդգորիցա, Չերնոգորիա Կաղապար:Դրոշավորում/Չերնոգորիա Չերնոգորիա 2:3 2:3 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մարսել Զաբիտցեր: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Զաբիտցեր» հոդվածին։

Tags:

Մարսել Զաբիտցեր Ակումբային կարիերաՄարսել Զաբիտցեր Միջազգային կարիերաՄարսել Զաբիտցեր ԾանոթագրություններՄարսել Զաբիտցեր Արտաքին հղումներՄարսել Զաբիտցեր1994ԱվստրիաԱվստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականԱվստրիացիներԳերմաներենԳրացՀարձակվող (ֆուտբոլ)Մարտի 17Շտիրիա նահանգՌԲ ԼայպցիգՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016Ֆուտբոլիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Օրալ սեքսՍտորակետՀայերենԱուտոիմուն թիրեոիդիտՈսկոր44-օրյա պատերազմՄարտի 28Շրջակա միջավայրՀիրիկՆապաստակներՀիսուսՏիգրան ՄեծՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱրյան խումբՇառլ ԱզնավուրՍաուդյան ԱրաբիաՀայերեն հայհոյախոսությունԹերենս ՋեյԱրա Գեղեցիկ և ՇամիրամԱյրին (նորավեպ)ԿանդիդոզԷպիլեպսիաՀեպատիտ CԹաիլանդԲացահայտիչՀայկական լեռնաշխարհՍարդարապատի հերոսամարտԿարմրախտԱնուղղակի խնդիրԱլերգիաԱվշային հանգույցների բորբոքումՀայաստանի Հանրապետության բնակչությունԴաշտանՄխիթարյան միաբանությունՅուԹյուբԱրմավիրի մարզՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԱֆրիկաԱշոտ ՆավասարդյանԼիբանանԱրյան շրջանառությունՆորավանքՎահագնՍտորոգյալՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՔանդակագործությունՍյունիքի մարզՎահան ՏերյանԵգիպտոսՆար-ԴոսՏիգրան ԵրվանդյանԿիլիան ՄբապպեԼեյկոցիտԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՎերաբերական (խոսքի մաս)ԲուդդայականությունՀեշտոցի սնկային վարակԱվետիք ԻսահակյանԱնիՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունԱրաբոԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԳևորգ Մարզպետունի (վեպ)ԵրկկենցաղներՄետաղԳարունԱզոտԽաղՉեռնոգորիաՀինգերորդ շարասյունՀայոց ցեղասպանությունԳենդերային ինքնությունCOVID-19 համավարակՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական🡆 More