Արբանյակ Մարգարիտա

Մարգարիտա (Uranus XXIII), Ուրանի արտաքին անկանոն արբանյակներից մեկն է։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի և Դեվիդ Ջուիտի կողմից 2003 թվականին։

Արբանյակ Մարգարիտա

Մարգարիտա
(Ուրան XXIII)
Margaret
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է29 օգոստոս 2003 թ. (Սքոթ Շեփարդի և Դեվիդ Ջուիտի կողմից)
Հեռավորությունը Ուրանից14 345 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին2 913 700 կմ
Ապոհելին25 926 970 կմ
Մեծ կիսաառանցք14 345 000 կմ
Էքսցենտրիսիտետ0,7979451
Սիդերիկ պարբերություն1687,01 օր
Թեքվածություն51,45588° (Խավարածրի հարթության նկատմամբ)
76,26° (Ուրանի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~10 կմ
Մակերևույթի մակերես~1300 կմ²
Ծավալ~4200 կմ³
Զանգված~5,4 × 1015 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0023 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,0085 կմ/վ
Ալբեդո0,04
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան65 Կ (−208 °C)

Հայտնաբերում

Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի և Դեվիդ Ջուիտի կողմից 2003 թվականի օգոստոսի 29-ին։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/2003 U 3 անվանումը։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XXIII անվանումը։

2005 թվականի դեկտեմբերի 29-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Մարգարիտա անվանումը, Շեքսպիրի Բազում աղմուկ վասն ոչնչի պիեսի սպասուհու անունով։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։

Ուղեծիր

Արբանյակ Մարգարիտա 
Ուրանի անկանոն արբանյակների ուղեծրերը

Մարգարիտան պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտի ուղղությամբ 14 345 000 կմ մեծ կիսաառանցքով, չափազանց ձգված էլիպտիկ ուղեծրով, պերիկենտրոնը և ապոկենտրոնը իրարից չափազանց տարբեր են՝ 2 913 700 - 25 926 970 կմ։ Արբանյակը պտտվում է մոլորակի ամպերի շերտից միջինում 14 394 800 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,7979451, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 51,45588°։ Մարգարիտան պտտվում է մոտ 25 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։

Մարգարիտան հանդիսանում է Ուրանի անկանոն արբանյակներից միակը, որ պտտվում է ոչ հակադարձ, այսինքն պտտվում է Ուրանի պտույտի ուղղությամբ։ Արբանյակը չի պատկանում որևէ մի դինամիկ խմբին, և Ուրանի բոլոր մնացած արտաքին արբանյակները պտտվում են մոլորակի շուրջ հակադարձ ուղեծրերով։

Մարգարիտան պտտվում է Ուրանի շուրջ 1654 օր 7 ժամ 41 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 4,529 երկրային տարի։ Մարգարիտայի մեկ պտույտը Ուրանի շուրջ մոտավորապես հավասար է Սերես գաճաճ մոլորակի պտույտին Արեգակի շուրջ։

Ֆիզիկական տվյալներ

Մարգարիտայի տրամագիծը գնահատվում է մոտ 20 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Մարգարիտայի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0023 մ/վ²։

Ծագում

Ենթադրվում է, որ Մարգարիտան որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Արբանյակ Մարգարիտա ՀայտնաբերումԱրբանյակ Մարգարիտա ՈւղեծիրԱրբանյակ Մարգարիտա Ֆիզիկական տվյալներԱրբանյակ Մարգարիտա ԾագումԱրբանյակ Մարգարիտա Տես նաևԱրբանյակ Մարգարիտա ԾանոթագրություններԱրբանյակ Մարգարիտա Արտաքին հղումներԱրբանյակ Մարգարիտա2003Անկանոն արբանյակՈւրան (մոլորակ)Սքոթ Շեփարդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիլյամ ՍարոյանԱծանցյալՏիգրան ՄեծԹթվածինԻտալիաՉինաստանԱշխարհի բնակչությունՔրոմոսոմՖիմոզՀայաստանի քաղաքներըԵրազ8 նոր ժամադրություններՊանամաՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՌոբերտ ՔոչարյանՄիզոպրոստոլՍնկերԳլաուկոմաՄարտիրոս ՍարյանՇաքարային դիաբետԱրտավազդ ԲՔառակուսի մետրՁվարանի կիստաՍտորակետՄարիամ ԱստվածածինՎարդանանք (պատմավեպ)ԱբեղախոտՊարույր ՍևակՎիկտոր ՀամբարձումյանՏողադարձԱրեգակԱլպիական մանուշակ (պատմվածք)ԵրիկամՈրոնողական ռոբոտԿովՕվկիանոսՖեյսբուքԵրկրաշարժԽաղԿրծքագեղձի քաղցկեղԼոռու մարզSWOT վերլուծությունՄիգրենՇունՎանի թագավորության արքաների ցանկՀարակատար դերբայՀունգարիաԱրտաշեսյաններՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՎիտամին AՀայկյան տոմարԱշոտ Բ ԵրկաթԻրավունքՉեխիաԻսլամՎագինիզմՀայաստանի բուհերի ցանկՆյարդային համակարգԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ՇիզոֆրենիաԱրյան շրջանառությունԵզդիներԱֆրիկաՀասարակ հերպեսՄետրոնիդազոլԿելվին (չափման միավոր)ԳոշավանքԿելվինԱրտաշես ԱՄշակույթՀայերԱրտավազդ Ա ՄամիկոնյանԲելեԱզոտԾավալՄոնթե ՄելքոնյանԵս և նաԱնգլերեն🡆 More