Մարգարետ Միդ

Մարգարետ Միդ (անգլ.՝ Margaret Mead, դեկտեմբերի 16, 1901(1901-12-16), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 15, 1978(1978-11-15), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մարդաբան, ազգահոգեբանության դպրոցի ներկայացուցիչ, համաշխարհային համբավ է ձեռք բերել Պոլինեզիայում երեխաների և դեռահասների սոցիալիզացիայի վերաբերյալ ուսումնասիրությունների շնորհիվ։

Մարգարետ Միդ
անգլ.՝ Margaret Mead
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1901(1901-12-16)[…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 15, 1978(1978-11-15)[…] (76 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանTrinity Episcopal Church Cemetery
ՔաղաքացիությունՄարգարետ Միդ ԱՄՆ
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունԲերնարդ քոլեջ, Կոլումբիայի համալսարան (1929), ԴեՊաու համալսարան և Solebury School?
ԵրկերComing of Age in Samoa?
Մասնագիտությունմարդաբան, գրող, կինոռեժիսոր և ֆոնդապահ
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան, Ռոդ Այլենդի համալսարան և Ամերիկյան բնագիտական թանգարան
ԱմուսինԳրեգորի Բեյթսոն, Luther Cressman? և Reo Fortune?
Ծնողներհայր՝ Edward Sherwood Mead?, մայր՝ Emily Fogg?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
ԵրեխաներMary Catherine Bateson?
Մարգարետ Միդ Margaret Mead Վիքիպահեստում

Համեմատական մշակութաբանության ինստիտուտի հիմնադիր, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1975)։

Կենսագրություն

Ծնվել է Ֆիլադելֆիայում՝ քվակերների ընտանիքում, հայրը եղել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորտոնի բիզնես դպրոցի պրոֆեսոր, իսկ մայրը՝ սոցիոլոգ, որն աշխատում էր ներգաղթյալի հետ։ Մարգարետը մեկ տարի սովորել է Ինդիանա նահանգի Դե Պաուի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում ստացել բակալավրի աստիճան (1923)։ Մեկ տարի անց՝ 1924 թվականին նույն համալսարանում պաշտպանել է մագիստրոսի թեզ։ Միդի գիտական հայացքների վրա ազդեցություն են ունեցել Ռութ Բենեդիկտն ու Ֆրանց Բոասը։ Նրանց հայացքներից ազդված՝ 1925 թվականին Միդը ուղևորվում է Սամոա, որտեղ հավաքում է հսկայական նյութ սամոացի երեխաների և անչափահասների սոցիալականացման մասին, բացի այդ ուսումնասիրում է տարբեր տարիքային խմբերի միջև փոխհարաբերությունները ավանդական և ժամանակակից հասարակություններում։

1926 թվականին վերադարձել է Պոլեզնիայից և որպես հսկիչ աշխատանքի անցել Ամերիկյան բնագիտական թանգարանում։ 1929 թվականին պաշտպանել է գիտական թեզ Կոլումբիայի համալսարանում և ստացել փիլիսոփայական դոկտորի կոչում։

1960-1970-ական թվականներին Մեդը հաճախ էր հայտնվում ամերիկյան հեռուստատեսությունում, նա պաշտպանում էր սեռական ազատությունը, մարիխուանայի օրինականացումը և «ազատ ամուսնությունը»։ «Նոր ձախեր» երիտասարդական անկարգությունների ժամանակ Միդն ուսանողների կողմից դարձավ հանրաճանաչ։

Գիտական հետաքրքրություններ

Մարգարետ Միդ 
Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայում, 1968

Միդի գիտական ղեկավարը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ֆրանց Բոասը հանձնարարեց նրան ուսումնասիրել սամոացի երիտասարդների կյանքի մշակույթը։ Միդն ավանդական և ժամանակակից հասարակություններում ուսումնասիրել է տարբեր տարիքային խմբերի միջև կապը, մանկան հոգեբանությունը Էթնոհոգեբանական դպրոցի տեսանկյունից։

«Հասունացումը Սամոայում» (1928) աշխատության մեջ Միդը եկել է այն եզրակացության, որ ավանդական հասարակության մեջ դեռահասների սոցիալիզացիայի դժվարություններ չեն կարող առաջանալ։ Գրքում զետեղված էին ռոմանտիկ և էրոտիկ դրվագներ, ինչն էլ շատ հետաքրքրեց ընթերցողներին։

Հետագա աշխատություններում Միդը շարունակել է զարգացնել Ֆրանց Բոասի հայացքները՝ նշելով, որ մարդու մեջ չկա ոչինչ անփոփոխ, որը միայն իրեն հատուկ կլինի, այլ հակառակը, ամեն ինչ ձևավորվում է սոցիալ-մշակութային գործոնների ազդեցությամբ։

1944 թվականին Միդը հիմնադրել է Համեմատական մշակութաբանության ինստիտուտը, որտեղ շարունակել է հետազոտել տարբեր մշակույթ կրողների սովորույթները, վարքը և ցույց ցույց տվել մշակութային տարբերությունները տարբեր ազգերի մոտ, ինչպես նաև մշակույթի դերը մարդու բնավորության մեջ։

1956 թվականին Միդը դարձել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի (անգլ.՝ World Federation of Mental Health) նախագահ, իսկ 1974 թվականին՝ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (անգլ.՝ American Association for the Advancement of Science) նախագահ։

Քննադատություն

1983 թվականին նորզելանդիացի մարդաբան, Դիրեկ Ֆրիմանը հրապարակեց «Մարգարեթ Միդը և Սամոան. մի ազգագրական առասպելի ստեղծում և դիմակազերծում» (Freeman, 1983) գիրքը, որում նա պնդում էր, որ Մեդի աշխատանքը չի արտացոլում պոլինեզիական հասարակության իրական պատկերը։ Միդի կողմից Նա մի քանի ամսվա ընթացքում ներկայացրել է Սաոմայի կյանքի տխուր պատկերը, որում արտացոլում է մի հասարակություն, որը կեղծավոր է, չի ընդունում ընտանեկան կապերը, գաղափար չունի ծնողական կապերի մասին և այլն։ Ֆրիմանն իր կյանքի կեսը նվիրել է Սամոայի ուսումնասիրությանը և ժխտել Միդի տեսակետները։

Ֆրիմանը եղել է Միդի երկրպագուներից, 6 տարի անընդմեջ ապրել է Սամոայում և շուրջ 40 տարի ուսումնասիրել Սամոայի կյանքը։

Անձնական կյանք

Ամուսնացել է 3 անգամ, տարբեր մարդաբանների հետ։ Առավել հայտնի է իր սիրավեպը ամերիկացի կին մարդաբան Ռուտ Բենեդիկտի (անգլ.՝ Ruth Benedict) հետ, որի հետ նա ապրել է մինչև վերջինիս մահը՝ 1948 թվականը։ Այդ երկու կանանց սիրային կապը հաստատվում է նրանց նամակագրությամբ, որը տպագրվել է անգլ.՝ To Cherish the Life of the World: The Selected Letters of Margaret Mead գրքում։

Միդի առաջին ամուսինը ուսանող-աստվածաբան էր, մյուս երկուսը՝ նրա նման զբաղվում էին մարդաբանությամբ։ Ամենաերկար ամուսնությունը տևել է մարդաբան Գրեգորի Բեյթսոնի հետ, որից Միդն ունեցել է դուստր՝ Քեթրին Բեյթսոնը, որը նույնպես մարդաբան էր։

Կյանքի վերջին տարիներին Միդը անձնական և մասնագիտական հարաբերություններ է պահպանել հաիթացի մշակութային գործիչ, մարդաբան Ռոդա Մետրոյի հետ։ Նրանք ապրել են նույն տանը, մինչև Միդի մահը՝ 1978 թվականը։ Միդը մահացել է քաղցկեղից։ Միդի հրապարակած նամակները հաստատում են, որ կանայք ունեցել են սիրային կապ։

Հիշատակ և պարգևներ

  • 1976 թվականին Միդի անունն ընդգրկվել է ԱՄՆ Կանանց ազգային փառքի սրահում
  • Միդի պատվին հարվածային խառնարան կա Վեներա մոլորակում՝ Միդ (խառնարան)
  • 1979 թվականի հունվարի 19-ին Միդը հետմահու արժանացել է ԱՄՆ նախագահի ազատության մեդալի (անգլ.՝ Presidential Medal of Freedom)
  • 1979 արտադրվել է Supersisters առևտրային քարտերի հավաքածուն, որոնցից մեկում պատկերված է Միդի նկարը
  • Լիլի Քինգի 2014 թվականի հրատարակած «Էյֆորիա» վեպը Միդի և իր նախկին ամուսինների մասին է
  • Միդի անունով ԱՄՆ-ում կան մի քանի դպրոցներ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Хал Хеллман. Глава 10. Фриман против Мид: Природа против воспитания // Великие противостояния в науке. Десять самых захватывающих диспутов = Great Feuds in Science: Ten of the Liveliest Disputes Ever. — М.: «Диалектика», 2007. — С. 320. — ISBN 0-471-35066-4
  • Шило Н. Ю. Мид (Mead) Маргарет // Социология: Энциклопедия / Сост. Грицанов, Александр Алексеевич, Абушенко, Владимир Леонидович.{{{заглавие}}}. — Мн.: Интерпрессервис; Книжный Дом, 2003.
  • Культура и мир детства / Сост. и предисл. Кон, Игорь Семенович. — М.: Наука, 1988.

Արտաքին հղումներ

Մարգարետ Միդ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մարգարետ Միդ հոդվածին
Մարգարետ Միդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Միդ» հոդվածին։

Tags:

Մարգարետ Միդ ԿենսագրությունՄարգարետ Միդ Գիտական հետաքրքրություններՄարգարետ Միդ ՔննադատությունՄարգարետ Միդ Անձնական կյանքՄարգարետ Միդ Հիշատակ և պարգևներՄարգարետ Միդ ԾանոթագրություններՄարգարետ Միդ ԳրականությունՄարգարետ Միդ Արտաքին հղումներՄարգարետ Միդ19011978d:Q180099Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴեկտեմբերի 16ՄարդաբանությունՆյու ՅորքՆյու Յորք (նահանգ)Նոյեմբերի 15ՊոլինեզիաՓենսիլվանիաՖիլադելֆիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ուիլյամ ՇեքսպիրՑեղին սիրտը (ժողովածու)Խատուտիկ սովորականԿենդանակերպի նշաններԿոնՀեկտարՏեղերի վանքՆեմեսիս գործողությունԱրեգակՀայ-վրացական պատերազմԲույսերՀանգԱստղՓոքր ՄհերՏարերային աղետներՀամացանցՍիամանթոՎլադիլեն ԲալյանԲնությունԱրիստոտելԱշոտ Ա ՄեծԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՍրտամկանի ինֆարկտՎիտամին D-ի անբավարարությունԱյրին (նորավեպ)ԱռյուծՇունՄեսրոպ ՄաշտոցՀնդկաստանի մշակույթՀամո ԲեկնազարյանԱծանցյալՓորլուծությունՀարկադրական եղանակԵրիկամԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՎիտամինԱրևմտյան ՀայաստանԹութակներ (ընտանիք)Ավշային հանգույցԱրհեստական բանականությունSWOT վերլուծությունՄաշկի սնկային հիվանդություններԷկզեմաՕրալ սեքսՍևանա լիճՔարային շինանյութերՄակերեսՅուպիտեր (մոլորակ)Հայկական դրամԱրծիվներՍևանավանքԽաչատուր ԱբովյանՀիսուսՀղիություն (մարդ)Արյան խումբԲիբլիական (պոեմ)ՓիղՄուտացիաԳրիգոր ԶոհրապԱրևածաղիկՍմբատաբերդՏերունական աղոթքՈրդանման ելունի բորբոքումԱուտիզմՏավուշի մարզՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ԴվինԹռչուններԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱրտաշեսյաններԱռաջին համաշխարհային պատերազմԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԲարդիՍասնա ծռերԱվարայրի ճակատամարտՄատենադարանԵնթաստամոքսային գեղձի բորբոքում🡆 More