Մարբուրգ

Մարբուրգ (մինչև 1977 ` Մարբուրգ ան դեր Լան) (գերմ.՝ Marburg) , համալսարանային քաղաք Գերմանիայում, Մարբուրգ Բիդենկոպֆ շրջանի կենտրոն` Հեսսեն երկրամասում։ Բնակչությունը շուրջ 73000։ Քաղաքը տեղակայված է Լան գետի վրա։ Այսօր այն հանդիսանում է Միջին Հեսսենի կենտրոն։ Մարբուրգի համալսարանը հիմնադրվել է 1527 թվականին, հանդիսանում է առաջին բողոքական համալսարանը Գերմանիայում։

Բնակավայր
Մարբուրգ
գերմ.՝ Marburg
Զինանշան
Մարբուրգ

Մարբուրգ
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումMichelbach?, Dagobertshausen?, Wehrshausen?, Elnhausen?, Haddamshausen?, Cyriaxweimar?, Marbach?, Dilschhausen?, Hermershausen?, Wehrda?, Cappel?, Gisselberg?, Ronhausen?, Bortshausen?, Ginseldorf?, Bauerbach?, Schröck? և Moischt?
Հիմնադրված է1140 թ.
Մակերես123,91 կմ²
ԲԾՄ186±1 մետր
Բնակչություն77 845 մարդ (դեկտեմբերի 31, 2022)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06421, 06420 և 06424
Փոստային դասիչ35037, 35039, 35041 և 35043
Ավտոմոբիլային կոդMR
Պաշտոնական կայքmarburg.de
Մարբուրգ (Գերմանիա)##
Մարբուրգ (Գերմանիա)
Մարբուրգ

Պատմություն

Մարբուրգը հիմնադրվել է հեսսենյան երկրամասի կոմսի այրի` Սոֆյա Բրաբանտսկայաի կողմից 1228 թվականին։ Քաղաքի անունը ծագել է հին գերմաներեն «mar(c)» (սահման), քանի որ այն գտնվում էր Թյուրինգի կոմսության և Մայնցի եպիսկոպոսության սահմանին։ Մարբուրգում է կայացել հայտնի Մարբուրգյան դիսպուտը (Մարբուրգյան զրույցը կրոնի մասին)։ Դիսպուտ կայացել է Մարտին Լյութերի և Ուլրիխ Ցվինգելի միջև` ճաշակի նշանակության մասին։ 18-րդ դարի 30-ական թվականներին Մարբուրգի համալսարանում դասախոսել է գերմանացի գիտնական-հանրագիտարանագետ, փիլիսոփա, իրավաբան և մաթեմատիկ Քրիստիան ֆոն Վոլֆը։ 1736-1739 թվականներին նրա ուսանողն է եղել ռուս հայտնի գիտնական Լոմոնոսով Միխայիլը և ռուսական հախճապակու ստեղծող Դմիտրի Իվանովիչ Վինոգրադովը։ Մարբուրգում երկու հայտնի ռուս գիտնականների համար նրանց ապրած տների վրա տեղադրված են հուշատախտակներ։ 2012 թվականի հոկտեմբերին ուսանողական քաղաքի կենտրոնում տեղադրվել է Լոմոնոսովի բրոնզե քանդակը, որը նվիրված էր գիտնականի 300-ամյակին։ 1912 թվականին Մարբուրգի համալսարանում մեկ ամառային կիսամյակ սովորել է 22-ամյա ուսանող Բորիս Պաստեռնակը (1890—1960): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուրբ Ելիզավետա եկեղեցում թաղվել է ռեյխպրեզիդենտ Պաուլ ֆոն Հինդենբուրգը կնոջ հետ։

Զինանշան

Մարբուրգի զինանշանի կարմիր ֆոնի վրա պատկերված է հեսսենյան երկրամասի կոմսը ձիու վրա, դրոշով և վահանով։ Վահանի վրա պատկերված է կարմիր սպիտակ գծավոր հեսսենյան առյուծը, որը կարելի է տեսնել նաև Հեսսենի զինանշանի վրա, իսկ դրոշը իրենից ներկայացնում է ոճավորված М, երկնագույն` ոսկեգույն կամ դեղին ֆոնի վրա։ Զինանշանը դրոշի գույների համար հանդիսանում է աղբյուր։ Դրոշն ունի երեք հորիզոնական գիծ` վերևից ներքև, կարմիրը գալիս է ֆոնից, սպիտակ` ձիուց, երկնագույն` վահանից։

Սպորտ

Քաղաքում գործում է նույնանուն` Մարբուրգ ֆուտբոլային ակումբ ։

Հայտնի բնակիչները

  • Հերման Գուպֆելդ (1796—1866) — գերմանացի արևելագետ
  • Կարլ Յուստի (1832—1912) — գերմանացի փիլիսոփա, արվեստի պատմաբան, գրող
  • Ֆերդինանտ Յուստի (1837—1907) — գերմանացի բանասեր, լեզվաբան, արևելագետ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մարբուրգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարբուրգ» հոդվածին։

Tags:

Մարբուրգ ՊատմությունՄարբուրգ ԶինանշանՄարբուրգ ՍպորտՄարբուրգ Հայտնի բնակիչներըՄարբուրգ ՊատկերասրահՄարբուրգ ԾանոթագրություններՄարբուրգ Արտաքին հղումներՄարբուրգԳերմաներենԼանՀեսսեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՈրոտանԺենգյալով հացԽտությունՎարդանանց պատերազմԱզգային ժողովրդավարական բևեռՔիմիական ռեակցիաներԱվշային հանգույցՆապաստակներՓորլուծությունԲյուզանդական կայսրությունՄոլորակԴերանունԱրաբական Միացյալ ԷմիրություններԱղմուկ ականջներումՆատրիումի քլորիդSWOT վերլուծությունԻրավունքՌոբերտ ՖիշերՀայրենական մեծ պատերազմՄիապետությունՈրոտանի կիրճՓոքր ՄհերԱվետիք ԻսահակյանՀայկական դրամՄայր Հայաստան հուշահամալիրՇեղանկյունԼեոնարդո դա ՎինչիՀարադրությունՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ՕքեյՀավասարասրուն սեղանՉակերտներՍեռական բազմացումԽուստուփՀայաստանի կուսակցությունների ցանկՓիղԴպրությունԱլեքսանդր ԹամանյանԿիլիկիայի հայկական թագավորությունՀայ ֆիդայիներՍաղմոսավանքԽոստումը (ֆիլմ, 2016)Լևոն ԱրոնյանԱրշակունիներՀունաստանՎահանագեղձԴավիթ ԲեկՏեսակարար ջերմունակությունՇախմատԵվրոպայի դրոշներԳորշ արջԵրիկամաքարային հիվանդությունՔաոս (վեպ)Գրիգոր ԶոհրապԱլեքսանդր ՄակեդոնացիԵվրասիական տնտեսական միությունՄովսես ԽորենացիԲացահայտիչՀայաստանի ազգային հերոսԳարունՔաղցկեղՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՇունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՍասունցի ԴավիթԿարտոֆիլՀեշտոցՌևմատոիդ արթրիտԵրկիրՎահան ՏերյանԱշխարհի բնակչությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայրենիք (հասկացություն)Հովհաննես ԱդամյանԻլհամ ԱլիևՍահմանական եղանակԵրևանի թանգարանների ցանկ🡆 More