Հախճապակի

Հախճապակի, թափանցիկ կամ անթափանց ջնարակով պատած, հոծ, մանրածակոտկեն թրծազանգվածով (սովորաբար սպիտակ կավից` կաոլին) խեցեգործական կերտվածքներ։ Հախճապակու ստացման համար օգտագործում են նույն հումքը, ինչ՝ ճենապակու, փոխվում է միայն բաղադրամասերի հարաբերությունը և թրծման տեխնոլոգիան։ Կարծր հախճապակու համար գործածում են մեծ քանակությամբ դաշտային սպաթ, փուխրի համար՝ կիր։ Հախճապակու կարևոր բաղադրամասերից են նաև քվարցը, ավազը և հրակավը։ Հախճապակե առարկաները թրծվում են երկու անգամ.

առաջինը` 1200-1280օC ջերմաստիճանում, երբ թրծվում է անոթը, երկրորդը՝ 1050-1150օC ջերմաստիճանում, ջնարակազանգվածի շերտածածկը թրծելու համար։ Հայաստանում հախճապակու արտադրության զարգացման առաջին փուլի (IX դ. 2-րդ կես - XI դ. 2-րդ կես) հիմնական կենտրոնը Դվինն էր, հախճապակե իրերի տեսականին՝ սահմանափակ (անթափանց ջնարակով և կոբալտով նկարազարդված)։ Երկրորդ փուլը հախճապակու արտադրության ծաղկման ժամանակաշրջանն է (XI դ. 2-րդ կես - XIII դ. 1-ին կես), երբ ազատվելով սելջուկյան թուրքերի լծից՝ երկիրն ապրեց տնտեսական զարգացման տևական ու խաղաղ շրջան։ Հիմնական կենտրոններն էին Դվինն ու Անի։ Պեղումներով հայտնի է հախճապակու հարուստ տեսականի (փուխր խեցիով վերադիր, միագույն ջնարակով անզարդ, բազմանիստ հարթակներով դրոշմազարդված, փխրախեցի սպիտակ ու կոբալտե զարդերով, կիսաթափանցիկ սպիտակ կարծրախեցի, շողյուն, ենթաջնարակային նկարազարդումով ևն)։ Երրորդ փուլն ընդգրկում է մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանը (1236-ից մինչև XIV դ.)։ Հիմնական կենտրոններն են՝ Անի, Ամբերդ, Գառնի և Տիկնունի։ Հախճապակու տեսականին սակավ էր (մուգ կոբալտով նկարազարդված և թափանցիկ ջնարակով պատած, բազմերանգ՝ կանաչ, կապույտ ու այլ գույներով զարդարված ու թափանցիկ ջնարակով պատած, և ողյուն խեցանոթներ)։ Մոնղոլական տիրապետությունը XIV դ արագացրեց հայ ժողովրդի զանգվածային արտագաղթը։ Անեցիների մի հատվածը հաստատվեց Կուտինայում՝ իր հետ բերելով արհեստագործական շնորհքի գաղտնիքներն ու ավանդույթները։ Կուտինան հռչակվեց իր հախճապակու արտադրանքով և այդ մենաշնորհը պահպանեց մինչև XIX դ։ Հայաստանում հախճապակու արտադրությունը XX դ նոր վերելք է ապրել։ 1947-ին Երևանում հիմնադրվել է հախճապակու գործարան, որը թողարկում է տնտեսական ամանեղեն, դեկորատիվ իրեր և հուշանվերներ։

Հախճապակի
Իտալական հախճապակե ափսե

Տես նաև

Գրականություն

  • Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, Երևան, 1952։
  • Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ., հ. 1-2, Երևան, 1958-64։
  • Ժամկոչյան Ա., Միջնադարյան Հայաստանի հախճապակին IX_XIV դդ., Հայաստանի հնագիտական հուշարձանները, հ. 10, Երևան, 1981։
Հախճապակի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հախճապակի» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հախճապակի 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 53 Հախճապակի 

Tags:

1947ԱմբերդԱնիԳառնիԴվինԵրևանԿաոլինԿավԿուտինաՏիկնունի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արամ ԽաչատրյանԱռյուծՄարսողական համակարգՕդԿայծակՊոլ ՄորֆիՀայաստանի Ազգային ժողովԱրգանդի միոմաԾխախոտԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱֆրիկաՍրտային անբավարարությունԴերբայական դարձվածԱլեքսանդր ՍպենդիարյանՀովհաննես ՇիրազԱրյունՊետական կառավարման ձևԱրմավիրի մարզՎերածնունդԹռչնագիրՔրոմոսոմՍահմանական եղանակԱլեքսանդր ՇիրվանզադեԲագրատունիներՍննդային շղթաԱրցախյան ազատամարտՄհեր ՄկրտչյանՕրենսդիր իշխանությունԳործադիր իշխանությունԻսրայելՁգողականությունՀետգրությունԱմոքսիցիլինԲրազիլիաԲադերԱնալ սեքսՀեքիաթՍննդային ալերգիաԲազմացումՑորենԿոորդինատային համակարգՏեղերի վանքԷկոլոգիաՄեջքի ցավԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԲայԺառանգական հիվանդություններՎանի թագավորությունՄիավորված ազգերի կազմակերպությունՍողոմոնի երգերըԵրևանի թանգարանների ցանկՖուտբոլՇաքարային դիաբետՆատրիումի քլորիդՎիկտոր ՀամբարձումյանՀնձանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱրջերԿարտոֆիլԻսլամԱրեգակնային համակարգՀիսուսՓայծաղՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԿիստաԱզգային ժողովրդավարական բևեռԴեռահասի հոգեբանությունՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀայաստանի թռչունների ցանկԱլկալիական մետաղներԱրյան խումբՍանահինի վանական համալիրԳնարբուկՍամվել (վեպ)Էկոլոգիական գործոններՀրանտ ՄաթևոսյանՄանուշակՆապաստակներՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան🡆 More