Մայա Գրիգորիի Չիբուրդանիձե (վրաց.՝ მაია ჩიბურდანიძე, հունվարի 17, 1961, Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), վրացի խորհրդային շախմատիստուհի, աշխարհի 6-րդ չեմպիոնուհին։ Շախմատային օլիմպիադաների իննակի հաղթող։ 1978 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 17 տարեկանում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ հաղթելով իր հայրենակցուհուն՝ Նոնա Գափրինդաշվիլուն։
Մայա Չիբուրդանիձե | |
---|---|
վրաց.՝ მაია ჩიბურდანიძე | |
Մայա Չիբուրդանիձե (1986) | |
Պետություն(ներ) | ԽՍՀՄ Վրաստան |
Անունը ծնվելիս | վրաց.՝ მაია ჩიბურდანიძე |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Գրոսմայստեր (1984) |
Առավելագույն վարկանիշ | 2560 (հունվար 1988) |
Ներկայիս վարկանիշ | 2500 |
ՖԻԴԵ համար | 13600036 |
365chess | Maia_Chiburdanidze |
Chesstempo համար | 38210 |
ICCF համար | 38210 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1978, Կանանց շախմատային օլիմպիադա 1980, Կանանց շախմատային օլիմպիադա 1984, Կանանց շախմատային օլիմպիադա 1986, Կանանց շախմատային օլիմպիադա 1988, Կանանց շախմատային օլիմպիադա 1990, Կանանց շախմատային օլիմպիադա 1992, Կանանց շախմատային օլիմպիադա 1994, Կանանց շախմատային օլիմպիադա 1996, Կանանց շախմատային օլիմպիադա 1988, Կանանց շախմատային օլիմպիադա 2000, Կանանց շախմատային օլիմպիադա 2002, Կանանց շախմատային օլիմպիադա 2004, Կանանց շախմատային օլիմպիադա 2008 և Կանանց շախմատային օլիմպիադա 1982 |
Պարգևներ և մրցանակներ | |
Maia Chiburdanidze Վիքիպահեստում |
Ավարտել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտի սրտաբանության բաժինը։
Գրիգորի Չիբուրդանիձեի ընտանիքի բոլոր երեխաները խաղում էին շախմատ։ Մեծերը սովորեցնում էին փոքրերին, իսկ հետո փոքրերը հաղթում էին նրանց։ Եվ այսպես ութնամյա Մայան, ում խաղալ էր սովորեցրել մեծ եղբայր Ռևազը, շատ շուտ սկսեց հաղթել քրոջը՝ Լամարային, պոլիտեխնիկական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողուհուն։
Տանը Մայայի հաջողություններին չէին զարմանում։ 3 տարեկանում նա սովորեց կարդալ, 5 տարեկանում կատարում էր հաշվարկներ եռանիշ թվերով։ Դպրոցում համարվում էր լավագույն աշակերտուհիներից մեկը։ Շախմատը նա սիրում էր առանձնահատուկ և ամբողջ իր ազատ ժամանակը անցկացնում էր Քութայիսի պիոներների պալատում։
1970 թվականին 10-ամյա Մայան դարձավ Վրաստանի դպրոցահասակների չեմպիոնուհի։
Արդեն 12 տարեկանում Մայային ընդգրկեցին ԽՍՀՄ հավաքական՝ Հարավսլավիայի ընտրանու հետ մրցախաղին մասնակցելու համար։ Խաղալով միջազգային վարպետ Վլաստա Կալխբրենների հետ՝ Մայան հաղթեց բոլոր չորս պարտիաներում։ Ընդ որում, դրանցում ծավալած պայքարը մեկը մյոսից տարբեր էր. հանգիստ մանևրներ առաջին պարտիայում, տպավորիչ գրոհ երկրորդում, նուրբ վերջնախաղ երրորդում և, վերջապես, փայլուն կոմբինացիոն խաղ վերջին պարտիայում։ Հենց այդ ժամանակ գրոսմայստեր Բորիսլավ Իվկովը Մայային անվանեց «կանանց Ֆիշեր»։
Շախմատը Մայայի համար դարձավ ոչ թե խաղ, այլ կյանքի իմաստ։ Արդեն 17 տարեկանում նա խաղացել էր մոտ 500 լուրջ պարտիա։ Մինչ այդ պահը նա դարձել էր ԽՍՀՄ չեմպիոնուհի, հավակնորդների մրցաշարի հաղթող, դարձել աշխարհի չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլու մրցակիցը։
1978 թվականին Պիցունդա առողջարանային քաղաքում, Սև ծովի ափին, կայացավ Գափրինդաշվիլի - Չիբուրդանիձե մրցախաղը։ Խաղացվում էր 16 պարտիա։ Մայան արդեն մեկնարկում ստացավ առավելություն և այն պահպանեց մինչև վերջ՝ հաղթելով 8,5:6,5 հաշվով։
Հետևելով Նոնայի օրինակին՝ Մայան սկսեց հաճախ հանդես գալ տղամարդկանց մրցաշարերում։ 1979 թվականին Բարսելոնայում ավանդաբար անցկացվող «Կոստա Կատալանա» մրցաշարում նա 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Էդուարդ Գուֆելդի և միջազգային վարպետ Ստեֆանո Տատաիի (Իտալիա) հետ։
Աշխարհի ուժեղագույն շախմատիստուհու տիտղոսը Մայան պաշտպանել է չորս անգամ՝ Նանա Ալեքսանդրիայի (1981), Իրինա Լևիտինայի (1984), Ելենա Ախմիլովսկայայի (1986) և Նանա Իոսելիանիի (1989) հետ մրցախաղերում։ Այդ տարիներին նա հասել է մի շարք հաջողությունների և տղամարդկանց միջազգային մրցաշարերում. Դելի (1984)` 1-ին տեղ, Բանյա Լուկա (1985)` 1-ին տեղ, Բիլբաո (1987)` 3-4-րդ տեղեր, Բրյուսել (1987)` 2-րդ տեղ։ 1986 թվականին Մայան ոչ-ոքի (4:4) ավարտեց մրցախաղը հարավսլավցի գրոսմայստեր Պետար Պոպովիչի հետ։ Դրանից երկու տարի առաջ Մայան դարձել էր տղամարդկանց գրոսմայստեր։ Նոնա Գափրինդաշվիլուց հետո Մայան երկրորդ կինն էր, ով արժանանում էր այդ կոչմանը։
1991 թվականին, հանդիպելով նոր հավակնորդուհու՝ չինուհի Սե Ցզյունի կոշտ դիմադրությանը, Մայան զիջեց աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը։ Չիբուրդանիձեն պատմության մեջ միակ շախմատիստուհին է, ով ինը անգամ հաղթել է շախմատային օլիմպիադաներում։ Այդ նվաճմանը նա հասել է 1978, 1980, 1982, 1984 և 1986 թվականներին՝ հանդես գալով ԽՍՀՄ հավաքականի կազմում, և 1992, 1994, 1996 և 2008 թվականներին՝ արդեն պաշտպանելով Վրաստանի ընտրանու պատիվը։ Միայն նրա հայրենակցուհի Նոնա Գափրինդաշվիլուն է հաջողվել օլիմպիական ոսկե մեդալներ նվաճել 11 անգամ։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1975 | 2220 | 2220 | 2220 | |||||||||||
1976 | 2220 | 2220 | 2220 | |||||||||||
1977 | 2235 | 2235 | 2235 | |||||||||||
1978 | 2340 | 2340 | 2340 | 2340 | ||||||||||
1979 | 2380 | 2380 | 2380 | 2380 | ||||||||||
1980 | 2400 | 2400 | 2400 | 2400 | ||||||||||
1981 | 2425 | 2405 | 2425 | 2405 | ||||||||||
1982 | 2390 | 2385 | 2390 | 2385 | ||||||||||
1983 | 2355 | 2380 | 2380 | 2355 | ||||||||||
1984 | 2385 | 2375 | 2385 | 2375 | ||||||||||
1985 | 2400 | 2450 | 2450 | 2400 | ||||||||||
1986 | 2455 | 2435 | 2455 | 2435 | ||||||||||
1987 | 2530 | 2550 | 2550 | 2530 | ||||||||||
1988 | 2560 | 2555 | 2560 | 2555 | ||||||||||
1989 | 2520 | 2495 | 2520 | 2495 | ||||||||||
1990 | 2470 | 2500 | 2500 | 2470 | ||||||||||
1991 | 2485 | 2495 | 2495 | 2485 | ||||||||||
1992 | 2485 | 2505 | 2505 | 2485 | ||||||||||
1993 | 2510 | 2510 | 2510 | 2510 | ||||||||||
1994 | 2520 | 2505 | 2520 | 2505 | ||||||||||
1995 | 2520 | 2500 | 2520 | 2500 | ||||||||||
1996 | 2515 | 2540 | 2540 | 2515 | ||||||||||
1997 | 2535 | 2525 | 2535 | 2525 | ||||||||||
1998 | 2535 | 2525 | 2535 | 2525 | ||||||||||
1999 | 2551 | 2551 | 2551 | 2551 | ||||||||||
2000 | 2545 | 2545 | 2550 | 2550 | 2545 | |||||||||
2001 | 2525 | 2513 | 2513 | 2513 | 2525 | 2513 | ||||||||
2002 | 2516 | 2516 | 2516 | 2497 | 2516 | 2497 | ||||||||
2003 | 2497 | 2497 | 2497 | 2502 | 2502 | 2497 | ||||||||
2004 | 2502 | 2502 | 2498 | 2503 | 2503 | 2498 | ||||||||
2005 | 2509 | 2509 | 2509 | 2511 | 2511 | 2509 | ||||||||
2006 | 2511 | 2504 | 2504 | 2504 | 2511 | 2504 | ||||||||
2007 | 2510 | 2510 | 2496 | 2500 | 2510 | 2496 | ||||||||
2008 | 2489 | 2489 | 2489 | 2489 | 2489 | 2489 | ||||||||
2009 | 2516 | 2506 | 2506 | 2506 | 2514 | 2516 | 2506 | |||||||
2010 | 2514 | 2514 | 2514 | 2514 | 2500 | 2502 | 2514 | 2500 | ||||||
2011 | 2502 | 2502 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2502 | 2500 | ||||||
2012 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | |||
2013 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 |
2014 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 |
2015 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 |
2016 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 |
2017 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 |
2018 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 |
2019 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 |
2020 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 |
2021 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | |||||||||
2022 | 2500 | 2500 | 2500 |
Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Չիբուրդանիձե» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մայա Չիբուրդանիձե, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.