Մակարդախոտ: բույսերի ցեղ

Մածնի, կտրածի խոտ, կառչուկ, կաթնախոտ, քրքմեղ

Մակարդախոտ
Galium verum
Տորոնազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թիթեռնածաղկավորներ
Ընտանիք Տորոնազգիներ
Ցեղ Մակարդախոտ
Լատիներեն անվանում
Galium
L. (1753)
Հայերեն տարանուններ

Մակարդախոտ: Տեսակներ, Տարածում, Կառուցվածք
Դասակարգումը
Վիքիցեղերում

Մակարդախոտ: Տեսակներ, Տարածում, Կառուցվածք
Պատկերներ
Վիքիպահեստում




Մակարդախոտ (լատին․՝ Galium), մածնի, կտրածի խոտ,ղալիոն, կառչուկ, կաթնախոտ, քրքմեղ, մակարդախոտ կառչուն, պիլիսկի, վժվժուկ,հովվի քամոց, տորոնազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Տորոնազգիների ընտանիքին պատկանող, 60-150սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։ Ունի հանգույցներ և միջհանգուցային տարածություններ ունեցող նուրբ, կողավոր, կոր ցողուն։ Ցողունի կողերն ու տերևաթիթեղի կենտրոնական ջիղը ծածկված է մանր, դեպի ետ ծռված մազիկներով։ Տերևներն ունեն օղակադիր դասավորություն։ Հիմնականում ծաղկում է ամռանը։ Ծաղիկները սպիտակ են կամ կանաչավուն, հավաքված են նոսր, կեղծ հևանոցների ձևով, բաժակը բացակայում է, ծաղկապսակը քառաթերթ է՝ հիմքում ձուլված թերթիկներով, առէջներնը 4-ն են։ Պտուղը չոր է, համայա գնդաձև, բացվում է երկու կարով, ծածկված է կեռ փշիկներով։

Տեսակներ

Հայտնի է մոտ 400, Հայաստանում՝ 31 տեսակ՝ Մակարդախոտ իսկական (G. verum), Մակարդախոտ գարնանային (G. vernum), Մակարդախոտ Մայմեխի (G. majmechense), Մակարդախոտ ա մ են աբարակ (G. tenuissimum) և այլն։

Տարածում

Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռներում, հաճախ՝ նաև ենթալպյան և ալպյան գոտիներում։ Աճում է մարգագետիններում, անտառի բացատներում և եզրերին, քարքարոտ և խճոտ լանջերին, հաճախ՝ աղբոտ վայրերում։ Մակարդախոտ Սեվանին (G. sevanense) հանդիպում է Գեղարքունիքի մարզում (Սպիտւսկասարի լանջերին) և Մակարդախոտ Սոսնովսկուն (G. sosnowskyi)՝ Գեղամա լեռնաշղթայում (աճում է հրաբխային քարացրոններում, քարքարոտ և խճոտ լեռնալանջերին)։ Այս տեսակները ՀՀ բնաշխարհիկներ են։

Կառուցվածք

Ցողունը հատվածավոր է, փռվող, տարածվող կամ կանգուն, քառանիստ, փշապատ կամ մերկ, բարձրանում է՝ 5-50 սմ Տերևներն ամբողջական են՝ կեղծ տերևանութներում։ Ծաղկաբույլը կիսահովանոցանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ մանր, սպիտակ, դեղնավուն կամ դեղին։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը չոր, երկընկուզիկ է։

Կիրառում և նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդ, սապոնիններ, վիտամին C, տանիններ, կարմիր ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, ցավազրկող, լուծողական։ Մեղրատու է։ Մակարդախոտ Քյափ ազին (G. kiapazi) հանդիպում է Գեղարքունիքի մարզում (Վարդաձոր գյուղ), աճում է ալպյան գոտուքարքարոտ լանջերին, Մակարդախոտ Դեկենին (G. decaisnei)՝ Սյունիքի մարզում (Նռնաձոր գյուղ)՝ ստորին և միջին լեռն, գոտիների գիհու նոսրանտառներում, կրային լանջերին, Մակարդախոտ վալանտանմանը (G. valantioides) կովկասյան բնաշխարհիկ է, աճում է Լոռու մարզում (Ձորագետի վերին հոսանքում, վերնագավառում)՝ խոտածածկ լանջերին, թփուտների մացառուտներում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Անվանում
Մակարդախոտ: Տեսակներ, Տարածում, Կառուցվածք 
Մակարդախոտ: Տեսակներ, Տարածում, Կառուցվածք 
Մակարդախոտ: Տեսակներ, Տարածում, Կառուցվածք 

Հոմանիշներ գիտական անվանում։

  • Aparinanthus Fourr. (1868)
  • Aparine Guett. (1754)
  • Aparinella Fourr. (1868)
  • Aspera Moench (1794)
  • Bataprine Nieuwl. (1910)
  • Chlorostemma Fourr. (1868)
  • Eyselia Neck. (1790)
  • Galion St.-Lag. (1880), orth. var.
  • Gallion Pohl (1810), orth. var.
  • Gallium Mill. (1754), orth. var.
  • Relbunium (Endl.) Hook.f. (1873)
  • Trichogalium Fourr. (1868)

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Имханицкая, Н. Н. Семейство мареновые (Rubiaceae) // Жизнь растений. В 6 т. / под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 353-358. — 300 000 экз.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Մակարդախոտ: Տեսակներ, Տարածում, Կառուցվածք 
Մակարդախոտ: Տեսակներ, Տարածում, Կառուցվածք Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարդախոտ» հոդվածին։
Մակարդախոտ: Տեսակներ, Տարածում, Կառուցվածք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարդախոտ» հոդվածին։

Tags:

Մակարդախոտ ՏեսակներՄակարդախոտ ՏարածումՄակարդախոտ ԿառուցվածքՄակարդախոտ Կիրառում և նշանակությունՄակարդախոտ ԾանոթագրություններՄակարդախոտ ԳրականությունՄակարդախոտ Արտաքին հղումներՄակարդախոտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՖինլանդիաՎագրՄատյան ողբերգությանԲյուզանդական կայսրությունՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՁկներՔինգսման։ Գաղտնի ծառայությունԱտոպիկ մաշկաբորբՄինետԼուսինե ԿիրակոսյանԷպիլեպսիաՄիավորված ազգերի կազմակերպությունՀամախառն ներքին արդյունքՍևրի պայմանագիրՀայկական լեռնաշխարհՆևրոզներՀրազդան (քաղաք)ԱսպիրինՈւղիղ խնդիրՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԴերբայական դարձվածԵրվանդ ՔոչարԱղասի ԱյվազյանԵրուսաղեմՀնդեվրոպական լեզուներԹաջ ՄահալՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՎերաբերական (խոսքի մաս)ՍեպսիսԱմբողջ թիվՄարալիկՉինաստանԱրամ ԽաչատրյանԿառլես ՊուչդեմոնԳերմանիաԹութքԱրգիշտի ԱԼեղապարկՀրեաներԱղտոտումՍրտի կծկումների հաճախականությունԱրգանդԿատարակտԳյումրիԽնկո ԱպերՖրանսիայի քաղաքներՄայր Հայաստան հուշահամալիրՄարդու անատոմիաԼեյկոցիտԵռանկյունԱնգկոր ՎատՍեռական հերպեսԳոշավանքՌուբինյաններԱրյան ընդհանուր հետազոտությունՄեղուներԼիպոմաԵվրոպաԳորտերԿալցիումԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՔիմիական տարրերի ցանկԱռնանդամի գլխիկՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀեկտարԿարմիր գիրքՇոտլանդիաՊատմություն Հայոց (Խորենացի)Սանահինի վանական համալիրՍամվել (վեպ)ՖարինգիտՎահանագեղձԵվրոպական միությունԱրյան խումբԻսրայելԵվրատեսիլ 2023 երգի մրցույթ🡆 More