Մադիտա

Էդիտա Մալովչիչ (հունվարի 21, 1978(1978-01-21), Վիեննա, Ավստրիա), հայտնի իր բեմական Մադիտա անունով, բոսնիական ծագումով ավստրիացի երգչուհի և դերասանուհի։ Նրա հայրը բոսնիացի ժողովրդական երգիչ Քեմալ Մալովչիչն է։ Մադիտայի երաժշտությունը տատանվում է սինթի-փոփից մինչև R&B և ջազ։

Մադիտա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1978(1978-01-21) (46 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա
ՔաղաքացիությունՄադիտա Ավստրիա
Մասնագիտությունդերասանուհի, հեղինակ-կատարող և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmadita.com
Մադիտա Madita Վիքիպահեստում

Վաղ կյանք

Էդիտա Մալովչիչը ծնվել է Վիեննայում, բոսնիացի ժողովրդական երգչուհի Քեմալ Մալովչիչի դուստրն է սերբ կնոջ հետ առաջին ամուսնությունից։ Մադիտան հայտարարել է, որ երկար տարիներ կապ չի ունեցել հոր հետ և նրանից «լավ հիշողություններ» չունի։

Կարիերա

Դերասանական կարիերա

Մադիտան սովորել է երաժշտագիտություն և վերցրել է մասնավոր դերասանական դասեր։ 1999 թվականին հանդես է եկել ավստրիական Nordrand ֆիլմում, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Ֆիլմի թեման բոսնիական պատերազմն էր։ Առաջին հաջողություններից հետո նա խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են Բեռլինը Գերմանիայում է (2001), Kaltfront (2003), Želary (2003) և Vier Minuten (2006) ֆիլմերը։ Նա դերեր է խաղացել նաև SOKO Kitzbühel, Inspector Rex և Medicopter 117 հեռուստասերիալներում։

Երաժշտականան կարիերա

Առաջին անգամ նա հանդես է եկել որպես երգիչ 2002 թվականին, երբ նա երգեց dZihan & Kamien-ի և նրանց Gran Riserva ալբոմիի համար։ Նրա առաջին «Մադիտա» երաժշտական ալբոմը թողարկվել է 2005 թվականին:2005 թվականի դեկտեմբերին ալբոմը թողարկվեց iTunes Music Store-ում, որտեղ նա հասավ «Էլեկտրոնային ալբոմի աղյուսակի» թոփ 3 տեղին։ Մի քանի ամիս անց նա այլ երկրներում հասավ բազմաթիվ աղյուսակների վերին հորիզոնականներին։ Նրա ամենամեծ «ներբեռնման հաջողությունը» Մեծ Բրիտանիայի համաշխարհային երաժշտության iTunes աղյուսակում առաջին տեղն էր։ 2007 թվականին այս ալբոմից «Ցեյլոն» երգը ցուցադրվել է «Վնասներ» (Damages) հեռուստասերիալի դրվագում։

2008 թվականին նա թողարկել է իր երկրորդ Too ալբոմը Ավստրիայում։ ԱՄՆ-ում ալբոմը թողարկվել է 2008 թվականի մարտի 28-ին, այն հասանելի է նաև iTunes Store-ում։ Երկու տարի անց Մադիտան թողարկել է Flavors ալբոմը, ինը երգերով, նախկինում չհրապարակված հինգ երգերով և չորս ռեմիքսային երգերով։ Ալբոմի տևողությունը ընդամենը 50 րոպե է և թողարկվել է Gran Depot Music-ի ապրանքանիշով։ Ալբոմը նաև Madita Deluxe կոչվող մեծ հավաքածուի մաս էր, որը ներկայացրեց Մադիտայի մեծապես նախկին և նոր երգերի մեծ հավաքածուն։

Անձնական կյանք

Մադիտան ունի որդի (ծնված մոտ 2003 թվականին

Ֆիլմագրություն

  • 1999: Nordrand - Tamara
  • 2000: Mysteries of Disco
  • 2001: Berlin Is in Germany - Ludmila
  • 2003: Kaltfront - Sandra
  • 2003: Želary - Marie
  • 2005: Nur für Mozart
  • 2006: Four Minutes - Traude - jung
  • 2008: Der Knochenmann
  • 2009: The Bone Man - Anna
  • 2009: Zweiohrküken - Marie
  • 2013: [Blood Glacier - Tanja
  • 2014: The Lies You Sleep With

Հեռուստասերիալներ'

  • 2000: Medicopter 117, Kommissar Rex, Julia, eine ungewöhnliche Frau, Der Briefbomber
  • 2001: Der Ermittler, Medicopter 117, SOKO Kitzbühel, Inspector Rex
  • 2002: Inspektor Rolle, Inspector Rex, Medicopter 117
  • 2004: Ein Starkes Team - "Zahn der Zeit", Ein Starkes Team - "Sippenhaft"
  • 2005: Tatort - "Schneetreiben", Ein Starkes Team - "Zahn um Zahn"
  • 2006: Zodiak
  • 2007: Tatort - "Der Finger"
  • 2015: Altes Geld
  • 2016: Tatort - "Im gelobten Land"

Սկավառակագրություն

  • Madita (2005)
  • Too (2008)
  • Pacemaker (2010)
  • Madita Deluxe (2012)
  • Flavours (2012)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մադիտա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադիտա» հոդվածին։

Tags:

Մադիտա Վաղ կյանքՄադիտա ԿարիերաՄադիտա Անձնական կյանքՄադիտա ՖիլմագրությունՄադիտա ՍկավառակագրությունՄադիտա ԾանոթագրություններՄադիտա Արտաքին հղումներՄադիտա1978ԱվստրիաԲոսնիաԴերասանԵրգչուհիՀունվարի 21ՋազՎիեննա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միքայել ՆալբանդյանՀարադրությունԲառակապակցությունՇաքարային դիաբետՄուտացիաԵրակների վարիկոզ լայնացումՄիջին ականջի բորբոքումՄիքայել ԱլիմյանԴիզայնՎիտամին DԵլակԳոյական անունՀովհաննես ՇիրազՉինաստանՆևրոզներՄաշկի սնկային հիվանդություններԼևոն ՇանթՍեբաստիան ՄարոքինԳարունԳաստրիտՄուրացանԷվոլյուցիաԵրկկենցաղներՊարբերական աղյուսակԻբուպրոֆենՎիտամին D-ի անբավարարությունԱնահիտՀայկ և ԲելԻլհամ ԱլիևՀայկյան տոմարԳյումրիՏիգրան ՄեծԱրագածոտնի մարզՌուսաստանՎիտամինԺողովրդավարությունՄարի ԱնտուանետԹռչնագիրԿառավարում (տնտեսագիտություն)ԼեհաստանԸնտանիքՍատուրն (մոլորակ)Տիգրան ՄանսուրյանԲագրատ ԳալստանյանՆախադասության գլխավոր անդամներՍիամանթոՇախմատԵղիշե ՉարենցԱրմավիրի մարզՍտեփանավանի դենդրոպարկՍպիտակի երկրաշարժԷրեբունի ամրոցՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԵզդիներՈրոտանի կիրճՎիքիպեդիաԱլբերտ ԱյնշտայնԳեղարքունիքի մարզԲրուցելոզԾաղիկՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԷկոլոգիական գործոններԱրտաշատԹութակներ (ընտանիք)ՂըզըլհաջըլիՎիքիպահեստԱռնո ԲաբաջանյանՌոբոտԱնտառԻսահակ ՆյուտոնՄարսողական համակարգԹիթեռներՕրենսդիր իշխանությունԿարտոֆիլ🡆 More