Ձիրավի Դաշտ

Ձիրավի դաշտ (Ձիրավ, Ծիրավ), դաշտ, ճակատամարտի վայր, միջլեռնային գոգավորություն Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ծաղկոտն գավառում, Արածանիի ակունքի շրջանում, Ծաղկանց լեռների Նպատ լեռնագագթի հյուսիսային և արևելյան ստորոտներին, Ալաշկերտից արևելք, Խփագի լեռնանցքից մինչև հայկական Զիրո գյուղը։

Ձիրավի դաշտ
Տեսակդաշտ և գոգավորություն
Մասն էԱլաշկերտի դաշտ

Աշխարհագրություն

Ձիրավի Դաշտ 
Բագավանի Սուրբ Հովհաննես տաճարը՝ Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Բագավան բնակավայրում:

Ձիրավի դաշտը կազմում է Ալաշկերտի դաշտի հարավ-արևելյան մի փոքրիկ հատվածը և փռված է նոր ժամանակների Էրզրումի նահանգի Բայազետի գավառի Դիադինի և Կարաքիլիսայի գավառակներում՝ Ջուջան գյուղից և Սուրբ Հովհաննես վանքից մինչև Դիադին գյուղաքաղաքի մոտերքը։ Ոմանք այն նույնացնում են Աբաղայի դաշտի հետ, որը համարվում է անընդունելի։ Ձիրավը ջրառատ ու ծաղկավետ դաշտ է, հարուստ է հանքային ջրերով։

Նշանավոր իրադարձություններ

Ձիրավի Դաշտ 
371 թվականին, Ձիրավի ճակատամարտում Պարսից Շապուհ Բ-ին հաղթանակած Հայոց արքա Պապ Արշակունին (ձախից), սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը (աջից) և հայոց այրուձին. 16-րդ դարի մանրանկար:

Այստեղ 371 թվականին տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ՝ հայկական զորքերի (որին օժանդակում էր նաև հռոմեական մի զորամաս) և պարսկական բանակի միջև։ Չնայած ուժերի թվական մեծ տարբերությանը՝ հայկական զորքը այդ ճակատամարտում տանում է փայլուն հաղթանակ և Պապ թագավորը, Մեծ Հայքը մաքրելով թշնամական զորքերից՝ ձեռնամուխ է լինում հայկական միասնական պետությունն ամրապնդելու գործին։

Ծանոթագրություններ

Tags:

ԱլաշկերտԱյրարատԱրածանիԶիրոԾաղկանց լեռներԾաղկոտնՄեծ ՀայքՆպատ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արման ՆուռԴիմաց (լեռնագագաթ)ՂազախստանՎլադիմիր ԵնգիբարյանՊատվի համար (դրամա)Թվական անունԵրիցուկԴաշտանՎիտամին B12 անբավարարությունԱրքիմեդի օրենքՀաղորդակցային գործընթացՄատենադարանԱմբերդ (ամրոց)ԲջիջԱրմավիրԾաղիկԽենթըՄարդ բանականՀարցական և հարաբերական դերանուններԽատուտիկԿիլիկիայի հայկական թագավորությունԱխթալայի վանքՀամացանցՀայ հեթանոսական առասպելներԲնությունԻսլամՀրանտ ՄաթևոսյանԷվերեստՄարդու առնանդամՄոնա ԼիզաԳևորգ ԷմինԼիդսի համալսարանՕձերԽաչքարԱղիների բորբոքային հիվանդությունԵրազահանՏիգրանակերտ (մայրաքաղաք)Հայաստանի պատմական մայրաքաղաքներՍինգապուրՖոտոսինթեզԾովագյուղԲագրատունիներՄոնթե ՄելքոնյանՎանԳևորգ Մարզպետունի (վեպ)Երևանի պատմությունԾիրանՄուշեղ ԳալշոյանԹութքՄարսողական համակարգՆոր ԿտակարանՀակաբիոտիկներՓորկապությունԱլեքսանդր ԹամանյանՄխիթարյան միաբանությունԳարեգին ՆժդեհՀյուսիսային ԱմերիկաՎահագն ԴավթյանԿանդիդոզՀիմնական գույներԱլբերտ ԱյնշտայնԱծական անունՍիլվա ԿապուտիկյանԳեղարդի վանքԱնուղղակի խնդիրԳերագույն հոգևոր խորհուրդՄիջին ականջի բորբոքումՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՊետությունՀերպեսՍեռական հարաբերությունՊարագաներՊելեԱբեղաԿրծքավանդակի ցավ🡆 More