Հրաձգություն Չարլսթոնում

Հրաձգություն Չարլսթոնում՝ 2015 թվականի հունիսի 17-ին 21-ամյա ամերիկացի Դիլան Ռուֆի հարձակումը աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական Էմանուել եկեղեցու վրա, որը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում։ Հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, մեկը վիրավորվել է, բոլոր սպանվածները և տուժածները աֆրոամերիկացիներ էին։

Հրաձգություն Չարլսթոնում
Հրաձգություն Չարլսթոնում
ԱՖրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական Էմանուել եկեղեցու
Տեսակհրաձգություն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Հարավային Կարոլինա, Չարլսթոն
ՏեղադրանքEmanuel African Methodist Episcopal Church?
Տարեթիվ2015 թվականի հունիսի 17-ին
ԶենքGlock 41?
Զոհվածներ9
Վիրավորներ1
ԿասկածյալԴիլան Ռուֆ

Իրադարձությունների ընթացք

2015 թվականի հունիսի 17-ի երեկոյան 21-ամյա Դիլան Ռուֆն ավտոմեքենայով գնացել է աֆրիկյան Էմանուել եպիսկոպոսական եկեղեցի, որտեղ այդ պահին տեղի էր ունենում Աստվածաշնչի ուսումնասիրման շաբաթական պարապմունքներ և դրանց ներկա էր եղել մոտ մեկ ժամ՝ հովվի կողքին։ Ինչ-որ պահի նա բարձրացել է իր տեղից՝ «Ես պետք է անեմ դա։ Դուք բռնաբարում եք մեր կանանց և ցանկանում եք գրավել մեր երկիրը։ Ձեզանից պետք է ազատվել», ապա 45 տրամաչափի Glock 41 ատրճանակից կրակ է բացել ծխականների վրա, որից հետո թաքնվել է։

Տեղական ժամանակով մոտ 21։05-ին քաղաքի ոստիկանությունը ահազանգ է ստացել հրաձգության մասին։ Ոստիկանությունը խնդրել է մոտակա տների բնակիչներին լքել շենքերը, դեպքի վայրին հարող փողոցները փակվել են, հայտարարվել է նաև պայթյունի վտանգ։

Կասկածյալ

Կասկածյալ Դիլան Սթորմ Ռուֆը (անգլ.՝ Dylann Storm Roof), ծնվել է 1994 թվականի ապրիլի 3-ին, տեսահսկման խցիկը ֆիքսել է այն պահը, երբ նա մտել է եկեղեցի։ Ռուֆը ձերբակալվել է Շելբի քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ), ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել ոստիկաններին։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ռուֆը երկու անգամ ձերբակալվել է։ 2015 թվականի հունվարին նրան կալանավորել էին Կոլումբիայի առևտրի կենտրոններից մեկում՝ նրա տարօրինակ վարքի պատճառով, նա կասկածվում էր «սուբոկսոն» թմրանյութի օգտագործման մեջ, և նրան արգելվել էր մեկ տարվա ընթացքում այցելել այդ առևտրի կենտրոնը։ Սակայն արդեն ապրիլին նա կրկին վերադարձել է առևտրի կենտրոն, որից հետո արգելքը երկարացվել է երկու տարով։ Դիլանի դասընկերները հաստատել են, որ նա ավելի ծանր թմրանյութեր է օգտագործել, քան մարիխուանան է, մասնավորապես՝ Xanax տրանկվիլիզատորը։

Կասկածյալի ծանոթ Դալթոն Թայլերի խոսքով՝ Ռուֆը ռասայական սեգրեգացիայի կողմնակից էր և ասում էր, որ ցանկանում է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ սանձազերծել, իսկ հետո ինքնասպան լինել։ Ռուֆի հորեղբայր Քարսոն Քոուլզը Reuters-ին հայտնել է, որ Դիլանը խորապես ներփակված է եղել ինքն իր մեջ։ 19 տարեկանում նա ո՛չ աշխատանք, ո՛չ վարորդական իրավունք ուներ, ժամանակի մեծ մասը նա փակվում էր իր սենյակում։ Քոուլզը նաև պատմել է, որ 45 տրամաչափի ատրճանակը երիտասարդը նվեր էր ստացել հորից։

New York Times թերթը հայտնել է, որ Ռուֆի անունով ինտերնետ-կայք է գրանցված, որտեղ տեղադրված է ռասիստական բովանդակությամբ 2500 բառանոց մանիֆեստ։ Կայքում հրապարակված են եղել նաև լուսանկարներ, որտեղ հրաձիգը պատկերված է ստրուկների մոմե ֆիգուրներով, զենքով, 14/88 նեոնացիստական կարգախոսով։ Կայքի դոմենը գրանցված է ռուսական գրանցման REG.RU ծառայության կողմից։

Զոհեր և վիրավորներ

Հարձակման զոհ են դարձել վեց կին և երեք տղամարդ։ Ութ մարդ տեղում մահացել է, երկու մարդ հոսպիտալացվել է, ավելի ուշ տուժածներից մեկը մահացել է ստացված վնասվածքից։ Զոհվածների թվում են ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի սենատի անդամ, հովիվ Կլեմենտա Փինկնին։

Հետաքննություն և դատ

Եկեղեցու հրաձգության գործով նախնական լսումները սկսվել են 2015 թվականի հունիսի 19-ին։ Ռուֆի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել 33 կետով, այդ թվում՝ ռասայական ատելության հողի վրա սպանություն։ Նա պահվել է կալանքի տակ։ Դատարանը նաև գրավ է սահմանել ապօրինի զենք կիրառելու մեղադրանքով։

Ռուֆի դատավարությունը պետք է սկսվեր 2015 թվականի նոյեմբերին՝ մեղադրանքների նախնական առաջադրումից 70 օր անց, սակայն դատարանը փաստաբանների և դատախազների խնդրանքներով երեք անգամ հետաձգել է լսումների սկիզբը։

Արձագանք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տեղի ունեցածը համարել ռասայական դրդապատճառներով կատարված հանցագործություն։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել երկրի քաղաքացիներին վերաիմաստավորել զենք կրելու իրենց հայացքները՝

Եկեք ազնիվ լինենք՝ մենք պետք է գիտակցենք, որ նման բռնություններ տեղի չեն ունենում այլ առաջադեմ երկրներում։ <...> Մենք գիտենք, որ կրկին անմեղ մարդիկ մահացան, մասամբ այն պատճառով, որ այն մարդը, ով ցանկանում էր վնաս հասցնել, առանց խնդիրների զենք է ձեռք բերել։

Տեղի ունեցածի որակավորում

ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղի ունեցածը դիտարկվեց որպես ահաբեկչական գործողություն, սակայն հետաքննությունների դաշնային բյուրոյում եկեղեցու վրա հարձակումը ահաբեկչություն չհամարեցին։ Իր հայտարարության մեջ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարել է՝

Ահաբեկչությունը բռնության ակտ է, որը կատարվում կամ հայտարարվում է որպես սպառնալիք հանրային իշխանության մարմինների կամ քաղաքացիների վրա ազդելու նպատակով, այսինքն՝ ավելի շուտ դա քաղաքական ակտ է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինձ հայտնի է, ես այն, տեղի է ունեցել Չարլսթոնում, չեմ դիտարկում որպես քաղաքական ակտ։ Սակայն դա տեղի ունեցածը ոչ պակաս սարսափելի չի դարձնում։

Հետևանքներ

Լուսանկարներից մեկում, որը Ռուֆը հրապարակել է իր ինտերնետային կայքում, նա նկարվել էր Համադաշնության դրոշի ֆոնին, որից հետո հասարակայնությունն ընդվզեց Ամերիկայի Համադաշնային Նահանգների բանակի այդ խորհրդանիշի դեմ։ Ալաբամայում իշխանությունների կարգադրությամբ հանվեցին չորս նման դրոշներ, որոնք զարդարում էին ԱՀՄ–ի բանակի զոհված զինվորների հիշատակը, Վիրջինիայի նահանգապետ Թերրի Մակոլիֆը կարգադրեց նահանգում փոխարինել Կոնֆեդերացիայի խորհրդանիշով զարդարված բոլոր ավտոմոբիլային համարները, Միսիսիպիում սենատորները պահանջեցին այն հեռացնել նահանգի դրոշից։

2015 թվականի օգոստոսի 26-ին Վիրջինիայում տեղի ունեցավ WDBJ7 հեռուստաալիքի լրագրողներ Էլիսոն Փարքերի և Ադամ Ուորդի սպանությունը։ Մարդասպանը՝ Լլի Վեստեր Ֆլենագանը, ով ավելի ուշ ինքնասպան եղավ, հանցագործության կատարումից մի քանի ժամ առաջ ֆաքսով ABC News հեռուստաալիքի խմբագրություն էր ուղարկել 23 էջանոց մանիֆեստ, որում հայտնել էր, որ իր արարքը արձագանքն է եղել Չարլսթոնում տեղի ունեցածին։

Ծանոթագրություններ

Tags:

Հրաձգություն Չարլսթոնում Իրադարձությունների ընթացքՀրաձգություն Չարլսթոնում ԿասկածյալՀրաձգություն Չարլսթոնում Զոհեր և վիրավորներՀրաձգություն Չարլսթոնում Հետաքննություն և դատՀրաձգություն Չարլսթոնում ԱրձագանքՀրաձգություն Չարլսթոնում ՀետևանքներՀրաձգություն Չարլսթոնում ԾանոթագրություններՀրաձգություն Չարլսթոնում2015ԱֆրոամերիկացիներԴիլան ՌուֆՀունիսի 17

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲայԽաչքարՌենե ԴեկարտՀագուստի չափսերՕվկիանոսԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀաղթանակի օրՌեջեփ Թայիփ ԷրդողանԱրմավիրԱպրիլի 29ԱրյունՄԻԱՎԱլյումինՕշական (գյուղ)Սամուել ԱռաքելԲուրգ (երկրաչափություն)Շուշիի ազատագրումՂազախստանՖուտբոլԻգոր ՄուրադյանՍրտամկանի ինֆարկտԱնանուխԱՄՆ դոլարՄի գնա (երգ)Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմԹուրքիաՎայոց ձորի մարզԳորիսԴվինԿուղբԴեղանյութերՀամո ՍահյանՔրիստոնեությունՀովազներՀայկական գամփռԲրոնխաբորբՀայկական ֆիլմերի ցանկՄաղադանոսՓոխաբերությունԴՆԹՄարդու առնանդամի չափսԱնտառՄարդու աչքՄատենադարանՅուրի ՎարդանյանԱմբողջ թիվՄաշկի սնկային հիվանդություններՄոնթե ՄելքոնյանՍաղմոսավանքՀայաստանի զինանշանԻոսիֆ ՍտալինՕստեոարթրոզՄայիսՍուր բրոնխիտԱրամ ԵրկանյանՀայկական լեռնաշխարհՀեշտոցային արտադրությունՀավասարասրուն եռանկյունՈւղղագրությունԼոռու մարզՄեջքի ցավՄողեսներՇառլ ԱզնավուրՉորաթանՆունե ԵսայանԵրազՍևանավանքԼյարդի ցիռոզՈւսուցման մեթոդներԱդրբեջանՏոլմաՇունԻջևանՄարդու պապիլոմավիրուսԽրիմյան ՀայրիկՇնչառությունԿենդանակերպ🡆 More