Հուդայի թագավորություն, հրեական հնագույն պետություն Հարավային Պաղեստինում մ.թ.ա.
928-586 թվականներին։ Ստեղծվել է Իսրայել-Հուդայի թագավորության (մ.թ.ա. XI դարի վերջ - մ.թ.ա. X դարի վերջ) տրոհումից հետո։ Մայրաքաղաքը Երուսաղեմն էր։ Հուդայի թագավորությունում իշխել են Դավթի հետնորդները։ Նրան բնորոշ էին հիմնականում միևնույն սոցիալ-տնտեսական երևույթները, ինչպիսիք Իսրայելի թագավորությունում էին։
Թագավորության վերջին թագավորները, հրաժարվելով բաբելոնյան կողմնորոշումից, փորձել են հենվել Եգիպտոսի վրա։ Մ.թ.ա. 587 կամ 586 թվականին այն գրավել է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II։ Երուսաղեմը և Սողոմոնի կառուցած տաճարը հրկիզվել են, բնակչության զգալի մասը գերեվարվել Բաբելոն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 635)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հուդայի թագավորություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.