Հոգեբանական խարհրդատվություն, կիրառական հոգեբանության ոլորտ, հոգեբանական օգնության տեսակ, որն առանձնացել է հոգեթերապիայից։ Ըստ Ռիչարդ Նելսոն-Ջոնսի, հոգեբանական խորհրդատվությունը հանդիսանում է օգնող հարաբերությունների տեսակ։ Հոգեբանական խորհրդատվության մեկ հանդիպումը տեղի է ունենում այցելուի և խորհրդատուի միջև զրույցի ձևով։ Այդ զրույցի ընթացքում այցելուն պատմում է իր և իր խնդրի մասին։ Հոգեբանն իր հերթին լսում է այցելուին՝ փորձելով հասկանալ խնդրի էությունը, պարզեցնել այն ինչպես իր, այնպես էլ այցելուի համար։
Որպես հոգեբանական խորհրդատվության վերջնանպատակը սովորեցնել այցելուներին նրան, որ իրենք կարողանան օգնել իրենց և արդյունքում իրենք դառնան իրենց խորհրդատուն։ Հոգեբանական տարբեր դպրոցների տեսաբանների կողմից առանձնացվում են ընդհանուր մի քանի համըդհանուր նպատակներ՝
Չնայած համընդհանուր նպատակներին՝ հիմնական հոգեբանական դպրոցներն ունեն նպատակների տարբեր հասկացում՝
Հոգեբանական դպրոց | Նպատակ |
---|---|
Հոգեվերլուծություն | Դուրս մղված անգիտակցական նյութը բերել գիտակցություն, օգնել այցելուի կողմից նախկին փորձի վերարտադրմանը, դուրս մղված կոնֆլիկտների վերլուծություն |
Ադլերյան թերապիա | Այցելուի կյանքի նպատակների վերափոխում, սոցիալապես ն՛անակալի նպատակների ձևավորում, սխալ դրդապատճառների շտկում, հավասարության զգացման ձեռքբերում |
Վարքային թերապիա | Ոչ ադեկվատ վարքի շտկում և արդյունավետ վարքի ուսուցում |
Ռացիոնալ-հուզական թերապիա | Վերացնել կյանքի նկատմամբ այցելուի «ինքնակործան մոտեցումը» և օգնել, որ ձևավորվի հանդուրժող և ռացիոնալ մոտեցում, |
Այցելուակենտրոն թերապիա | Բարենպաստ խորհրդատվական կլիմայի ստեղծում, որը կնպաստի ինքնաճանաչմանը, այցելուի փորձի հանդեպ բաց լինելու, ինքնավստահության, սպոնտանության խրախուսում |
Էքզիստենցիալ թերապիա | Օգնել, որ այցելուն գիտակցի իր ազատությունն ու հնարավորությունը, ընդունի իր հետ կապված իրադարձությունների պատասխամատվությունը, ճանաչի և հայտնաբերի իր ազատությանը խոչընդոտող գործոնները։ |
Հաճախ տեղի է ունենում նպատակների վերաձևակերպում խորհրդատվության ընթացքում՝ այցելուի հետ փոխազդեցության ընթացքում։ Նպատակի իրականացումը կախված է այցելուի պահանջմունքներից և սպասումներց։ Այդ պատճառով անհրաժեշտ է հենց սկբզից հասկանալ և կոնկրետացնել այցելուի ակնկալիքները։ Խորհրդատվության գործընթացը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծում՝
Ռոջերսը գտնում էր, որ անձի դրական փոփոխություններին նպաստող պայմաններն են՝
Հոգեբանական խորհրդատվության և թերապիայի կարևոր բաղադրիչ է այցելուի և խորհրդատուի միջև վստահելի կոնտակտը՝ հիմնված անպայման հարգանքի, էմպաթիայի, անկեղծության վրա։ Ընդ որում, խորհրդատվական կոնտակտը հատուկ է, որը տարբերվում է ընկերական կամ սիրային հարաբերություններից։ Թերապևտիկ կոնտակտի յուրահատկությունը պայմանավորված է նրանով, թե որքանով է խորհրդատուն տարբերում ինտիմ-թերապևտիկ և ինտիմ-անձնային հարաբերությունները։ Չնայած հուզական հագեցվածության խորհրդատվական կոնտակտն անհամաչափ է.միայն այցելուն է բացահայտում իր անձնական կյանքի տարբեր կողմերը։ Խորհրդատվական կոնտակը տարբեր ձևով է սահմանվում գրականության մեջ։ Որոշ աղբյուրներում այն սահմանվում է որպես յուրահատուկ դինամիկ գործընթաց, որի ժամանակ մի մարդը (խորհրդատուն) մյուսին (այցելուին) օգնում է օգտագործել սեփական ներքին ռեսուրսները դրական ուղղությամբ տանելու և պոտենցիալն ու հնարավորություններն ակտիվացնելու նպատակով։ Այլ աղբյուրներում խորհրդատվական կոնտակտը սահմանվում է որպես դիրքորոշումներ և զգացմունքներ, որոնք խորհրդատվության մասնակիցներն ունենում են մեկը մյուսի նկատմամբ, դրանց արտահայտման եղանակները։ Խորհրդատվական կոնտակտը բնութագրվում է հուզական հագեցվածությամբ (այն ավելի շատ հուզական է, քան կոգնիտիվ), ինտենսիվությամբ՝ հարաբերությունների և ապրումների փոխանակությամբ, դինամիկությամբ՝ կոնտակտի յուրահատուկ լինելը տարբեր այցելուների պարագայում, գաղտնիությամբ։ Թերապևտիկ կոնտակտի բնույթը կախված է խորհրդատուի տեսական կողմնորոշմամբ.
Հոգեբանական դպրոց | Խորհրդատվական կոնտակտ |
---|---|
Հոգեվերլուծություն | Թերապևտը պահպանում է անձնային անանունությունը, որպեսզի այցելուն կարողանա ազատ պրոյեկտել իր զգացմունքները։ Ուշադրություն է դարձվում դիմադրության նվազեցմանը, որն առաջ է գալիս այցելուի տրանսֆերային ռեկցիաների վերլուծության ժամանակ։ Թերապևտը մեկնաբանում է այցելուի կողմից ներկայացվող նյութը և ձգտում է այցելուին սովորեցնել ներկայի վարքը ) անցյալի իրադարձությունների հետ |
Ադլերյան հոգեթերապիա | Ընդգծվում է այցելուի և խորհրդատուի միջև պատասխանատվության կիսումը, վստահությունն ու հարգանքը, դիրքերի հավասարությունը |
Վարքային թերապիա | Խորհրդատուն հանդիսանում է ակտիվ և դիրեկտիվ կողմ, իրականացնումէ ուսուցչի, մարզիչի դեր՝ փորձելով այցելուին սովորեցնել առավել արդյունավետ վարքի։ Անձնային հարաբերությունների փոխարեն այցելուի և խորհրդատուի միջև ձևավորվում են աշխատանքային հարաբերություններ։ |
Ռացիոնալ-հուզական թերապիա | Խորհրդատուն իրականացնում է ուսուցչի, իսկ այցելուն՝ աշակերտի դեր։ Խորհրդատուի և այցելուի անձնային հարաբերություններին նշանակություն չի տրվում։ Խորհրդատուն այցելուին դրդում է իր խնդիրների հասկացմանը և այդ հասկացման հիման վրա սեփական վարքի փոփոխմանը։ |
Այցելուակենտրոն թերապիա | Խորհրդատվական կոնտակտը հանդիսանում է խորհրդատվական գործընթացի էությունը։ Հատկապես ընդգծվում է անկեղծությունը, ջերմությունը, հարգանքը, ապրումակցումը։ Խորհրդատվական կոնտակտի ժամանակ յուրացրած հմտությունների տեղափոխություն այլ հարաբերությունների վրա։ |
Էքզիստենցիալ թերապիա | Խորհրդատուի հիմնական խնդիրը աուտենտիկ կապի ստեղծումն է։ Հարաբերվելով խորհրդատուի հետ՝ այցելուն բացահայտում է իր յուրահատկությունը։ Այցելուի և խորհրդատուի միջև հարաբերությունները դիտարկվում են որպես «մարդ-մարդ» հարաբերություններ, որոնք ընթանում են երկու հավասար մարդկանց միջև «այստեղ և հիմա»։ Խորհրդատվական կոնտակտի ժամանակ փոխվում է ինչպես խորհրդատուն, այնպես էլ այցելուն։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հոգեբանական խորհրդատվություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.