Հելգո Զետերվալ

Հելգո Զետերվալ (անգլ․ Helgo Zettervall, ավելի ուշ՝Zetterwall , նոյեմբերի 21, 1831(1831-11-21), Lidköping, Սկարաբորգ, Շվեդիա - մարտի 17, 1907(1907-03-17), Ստոկհոլմ, Շվեդիա) , շվեդ ճարտարապետ և Արվեստի Շվեդական Թագավորական Ակադեմիայի պրոֆեսոր։ Նա ավելի շատ հայտնի է Շվեդիայի տարածքում եկեղեցիների և այլ շինությունների վերակառուցման աշխատանքներով։

Հելգո Զետերվալ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1831(1831-11-21)[…]
ԾննդավայրLidköping, Սկարաբորգ, Շվեդիա
Մահացել էմարտի 17, 1907(1907-03-17)[…] (75 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն
ՔաղաքացիությունՀելգո Զետերվալ Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԵրկերLund Observatory?, Oscar Fredrik Church?, Klågerup Castle?, Q10497718? և Bräkne-Hoby Church?
Մասնագիտությունճարտարապետ և նկարիչ
ԱշխատավայրՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինIda Lagergren?
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
ԵրեխաներFolke Zettervall?
Հելգո Զետերվալ Helgo Zettervall Վիքիպահեստում

Զետերվալը Գոթական Վերածնության ճարտարապետության կողմնակից էր, ինչը վառ երևում էր 19-րդ դարի վերջին, Լունդ տաճարի լայնածաված վերանորոգման աշխատանքներից։

Կենսագրություն

Զետերվալը ծնվել է Շվեդիայի Վեստրա Գեթալանդ նահանգի Լինդկյոպինգ քաղաքում։Նա հաճախել է Շվեդական Թագավորական Գեղարվեստի Ակադեմիա, որտեղ նա ուսանեց Ֆրեդերիկ Վիլհելմ Սքոլանդերի մոտ (1816–1881) և ավարտեց 1860 թվականին։ 1862 թվականին նա ուսումնառության նպատակով ուղևորվեց Գերմանիա, Ֆրանսիա և Իտալիա։

Հելգո Զետերվալ 
Օսկար Ֆրեդրիքս

Նա 1882–1897 թթ․ պետական կառույցների վարչարարության խորհրդի ղեկավարն էր։ 1860–1890 թթ․ Զետերվալը շվեդական հին շինությունների և եկեղեցիների վերականգնման գլխավոր ճարտարապետն էր։ Այլ հանձնարարականների հետ համատեղ, Զետերվալը ստեղծեց Լունդ Մայր Տաճարի (1860–1902 թթ․) և Ուփսալա Մայր Տաճարի (1886–1893 թթ․) վերակառուցման նախագիծ։ Նա նշանակվեց նաև այնպիսի մեծածավալ վերականգնման աշխատանքների, ինչպիսիք են՝ Լինկյոպինգ տաճարը (1877–1886 թթ․), Սկառա տաճարը (1886–1894 թթ․) և Ուփսալա տաճարը (1885–1893 թթ․) ինչպես Կալմար տաճարը։

Գոթենբուրգի Օսկար Ֆրեդրիկ եկեղեցին (Oscar Fredriks kyrka) կառուցվել է Հելգո Զետերվալի նախագծի հիման վրա։Եկեղեցու հանդիսավոր արարողությունը կայացավ 1893 թվականի Ապրիլի 2-ին և այն հյուսիսային Եվրոպայի գոթական վերածննդի ճարտարապետության վառ օրինակ էր։ Զետերվալը գոթական վերածննդի ճարտարապետության ամենամեծ կողմնակիցն էր, ինչի պատճառով նա քննադատվել է։ Նրա նախագծերը հաճախ միտված չէին հետ բերելու հնությունները, բայց Զետերվալը համոզված էր , որ պետք է վերականգնել դրանք համաձայն այն ոճային գաղափարների, որոնցով ստեղծվել են։

Անձնական կյանք

Հելգո Զետերվալ 
Լունդ տաճար

1861 թվականին նա ամուսնացավ Աննա Քրիստինա Լագերգրենի հետ։ Նա ճարտարապետ Ֆոլք Զետերվելի (1862–1955 թթ․) հայրն էր։ 1884 թվականին նա դարձավ Շվեդական Թագավորական Ակադեմիայի պատվավոր անդամ և 1897 թվականին դարձավ Շվեդական Թագավորական Ակադեմիայի գիտանդամ։ Նա մահացավ Ստոկհոլմում 1907 թվականին և թաղվեց Նորա Բեգրավնինգսպլաթսեն գերեզմանատանը ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հելգո Զետերվալ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելգո Զետերվալ» հոդվածին։

Tags:

Հելգո Զետերվալ ԿենսագրությունՀելգո Զետերվալ Անձնական կյանքՀելգո Զետերվալ ԾանոթագրություններՀելգո Զետերվալ Արտաքին հղումներՀելգո Զետերվալ18311907d:Q29988d:Q735070d:Q922842Մարտի 17Նոյեմբերի 21ՇվեդիաՍտոկհոլմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքԿառլես ՊուչդեմոնԿուսությունՍև անգղԻմ սիրելի տիրակալՄուշեղ ԳալշոյանՆյարդային համակարգՀայաստանի դրոշԱնանուխՁեռքբերովի անօգնականությունՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԿոտայքի մարզԱշտարակ (քաղաք)Հիմնական գույներԳրոնինգենի թանգարանՁնծաղիկՄեր հայրենիքԱրամ ԽաչատրյանԵս և նաԲագրատունիների թագավորությունԼուիզա ՆերսիսյանԻսլամՎարդան ՄամիկոնյանԴվինԿենսոլորտՀայ ֆիդայիներՄԻԱՎ/ՁԻԱՀՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԽոսրովի անտառ պետական արգելոցՔառօրյա պատերազմՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵրազԵրուսաղեմԿրոնի հիվանդությունԷրիթրոցիտներՎահագնՇեղանկյունՕլիմպիական սպորտաձևերՄովսես ԽորենացիԱնտառԽաղողՀունգարիաԿելվինՀամաստեղություններՊարույր ՀայրիկյանՄհեր ՄկրտչյանՀիրիկՍտամոքսԶատկի ավանդույթներԿոտորակ (մաթեմատիկա)Հարսնացու հյուսիսիցՀյուսիսային ԱմերիկաՖրանսիաՄարսողական համակարգԱլեն ՍիմոնյանՀնդկաստանՕձերՀեշտոցԺենգյալով հացԱլցհայմերի հիվանդությունԹերենս ՋեյԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀեկտարԿրծքավանդակի ցավՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BՆշիկաբորբՀայկական թատրոնՔիմիաԵգիպտոսԵրվանդունիների թագավորությունԿապ (խոսքի մաս)Սեղան (երկրաչափություն)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀակոբ Պարոնյան🡆 More