Հայ-Արգենտինական Հարաբերություններ

Հայ-արգենտինական հարաբերությունները նկարագրում են Հայաստանի և Արգենտինայի ներկայիս և պատմական հարաբերությունները։ Արգենտինայի հայկական համայնքը ամենախոշոր համայնքներից մեկն է ամբողջ Լատինական Ամերիկայում՝ մոտավորապես 120,000 անդամ։

Հայ-արգենտինական հարաբերություններ
Արգենտինա և Հայաստան
Հայ-Արգենտինական Հարաբերություններ
Արգենտինա
Հայ-Արգենտինական Հարաբերություններ
Հայաստան

Պատմություն

Արգենտինա հայերի առաջին ներգաղթը տեղի է ունեցել 1892 թվականին, հիմնականում Եգիպտոսից և Սիրիայիս։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով մի քանի հազար հայեր արտագաղթեցին Արգենտինա։ Շատ հայեր արտագաղթել են Օսմանյան Թուրքիայի իրականացրած Ցեղասպանության պատճառով։ 1918 թվականի մայիսին Հայաստանը առանձնացավ Ռուսաստանից և հռչակեց իր անկախությունը։ 2 տարի անց՝ 1920 թվականին, Արգենտինան ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ բարելավելով հարաբերությունները և ստեղծելով նոր դիվանագիտական հարաբերությունները։ 1920 թվականի դեկտեմբերին Կարմիր բանակը ներխուժեց Հայաստան՝ այն ընդգրկելով Խորհրդային Միության կազմի մեջ։

Խորհորդային Միության փլուզումից՝ 1991 թվականի դեկտեմբերի 26-ից հետո Հայաստանը կրկին անկախացավ։ 1992 թվականի հունվարի 17-ին Արգենտինան և Հայաստանը վերահաստատեցին դիվանագիտական կապերը։ 1992 թվականի հունիսին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այցով մեկնեց Արգենտինա։ 1993 թվականին բացվեց Հայաստանի դեսպանատունը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կարլոս Մենեմը նույնպես պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ 2009 թվականին Հայաստանում բացվեց Արգենտինայի դեսպանատունը։

Հայոց ցեղասպանության ճանաչումը Արգենտինայի կողմից

1987 թվականի սեպտեմբերի Արգենտինայի նախագահ Ռաուլ Ալֆոնսոն ելույթով հանդես եկավ արգենտինացիների և հատկապես հայ համայնքի համար՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ 1995 թվականին նախագահ Կարլոս Մենեմը օրենք է ընդունել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 2007 թվականի հունվարի 11-ին նախագահ Նեստոր Կիրշերը օրենք ստորագրեց, որ Արգենտինան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Պաշտոնական այցեր

Արգենտինայի նախագահի այցը Հայաստան

  • Նախագահ Կարլոս Մենեմ (1998 թվական)

Հայաստանի նախագահների այցը Արգենտինա

  • Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան (1992 թվական)
  • Նախագահ Ռոբերտ Քոչարյան (2002 թվական)
  • Նախագահ Սերժ Սարգսյան (2014 թվական)

Երկկողմ հարաբերություններ

Դիվանագիտական կապեր հաստատելուց հետո Արգենտինան և Հայաստանը ստորագրել են մի շարք երկկողմ համաձայնագրեր, ինչպիսիք են Համագործակցության համաձայնգիր երկու ազգերի միջև (1992 թվական), Համաձայնագիր ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության (1993 թվական), Համաձայնագիր առևտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ (1994 թվական), Համաձայնագիր գիտատեխնիկական համագործակցության մասին (1994 թվական), Համագործակցության համաձայնագիր միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ (1998 թվական), Համագործակցության համաձայնագիր մշակույթի և կրթության բնագավառներում (1998 թվական), Համաձայնագիր զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին (2002 թվական), սովորական անձնագրերի տերերի համար վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիր (2011 թվական) և Տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (2014 թվական)։

Առևտուր

2014 թվականին Արգենտինայի և Հայաստանի միջև առևտուրը կազմել է $7.5 միլիոն ամերիկյան դոլլար։ Արգենտինան հիմնականում արտահանում է միս, շաքար և ծխախոտ։ Հայաստանը արտահանում է տրիկոտաժե գործվածքներ և հագուստներ։ Արգենտինան Հայաստանի հինգերորդ խոշորագույն օտարերկրյա ներդրողն է։

Դիվանագիտական ներկայացուցչություններ

  • Արգենտինան ունի դեսպանություն Երևանում։
  • Հայաստանը ունի դեսպանություն Բուենոս Այրեսում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Հայ-Արգենտինական Հարաբերություններ ՊատմությունՀայ-Արգենտինական Հարաբերություններ Պաշտոնական այցերՀայ-Արգենտինական Հարաբերություններ Երկկողմ հարաբերություններՀայ-Արգենտինական Հարաբերություններ ԱռևտուրՀայ-Արգենտինական Հարաբերություններ Դիվանագիտական ներկայացուցչություններՀայ-Արգենտինական Հարաբերություններ Տես նաևՀայ-Արգենտինական Հարաբերություններ ԾանոթագրություններՀայ-Արգենտինական ՀարաբերություններԱրգենտինաԼատինական ԱմերիկաՀայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հիսուսի ծնունդԱնտանտՂըզըլհաջըլիՀովհաննես ԱյվազովսկիՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԴրաստամատ ԿանայանՍրտային անբավարարությունՎանի թագավորությունԱմենայն Հայոց ԿաթողիկոսԴավիթ ԲեկՅանդեքսՄԻԱՎԴեղաբույսերԲագրատունիներՀարավային ԿովկասՖոտոսինթեզԱրշակունիներԻլհամ ԱլիևՀաղպատի վանական համալիրՎահագնՄարդու առնանդամՍոս ՍարգսյանՄուտացիաԿոտայքի մարզՁեռք, ոտք և բերան հիվանդությունԱնանիա ՇիրակացիՆաիրի ԶարյանՂազախստանԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՀայերենԱլմա-Աթայի հռչակագիրԾնեբեկՎանա լիճԱզատի ջրամբարԱլպիական մանուշակ (պատմվածք)Հայկական մշակույթՎիտամին B12 անբավարարությունՇեշտԴաունի համախտանիշԽնձորՀայաստանի Կարմիր գիրքՄիացյալ ԹագավորությունՀիսուսԴանթեական առասպելՀայաստանի առաջին հանրապետությունՀոմանիշԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Թաթուլ ԿրպեյանԿատուներԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԲյուրականի աստղադիտարանՀամեմատությունԴեղանյութերԱլբերտ ԱյնշտայնԲարդ նախադասությունՏեսակարար ջերմունակությունՔանդակագործությունԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Աղբյուր ՍերոբՇիրակի մարզԱրհեստական բանականությունՀայաստանի անկախության հռչակագիրԿարմիր գլխարկԳարեգին ՆժդեհՍևանի իշխանԱպրիլի 24Մյունխհաուզենի համախտանիշՈրովայնային ցավԵվրոպայի դրոշներԽոսքի մասերԷրիթրոցիտներԲաթումի պայմանագիրԵզդիներԱվստրալիաՄեջքի ցավՓիլիսոփայություն🡆 More