Հայլեմարիամ Դեսալեն

Հայլեմարիամ Դեսալեն (ամհարերեն՝ ኃይለማሪያም ደሳለኝ, հուլիսի 19, 1965(1965-07-19), Southern Nations, Nationalities, and Peoples' Region, Եթովպիա), եթովպացի քաղաքական գործիչ, 2010 թվականից Եթովպիայի կառավարությունում զբաղեցրել է փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Վարչապետ Մելես Զենաուիի մահից հետո` 2012 թվականի օգոստոսի 20-ին, նշանակվել է վարչապետի պաշտոնակատար։ Դեսալենը դարձել է Եթովպիայի պատմության մեջ կառավարության առաջին բողոքական ղեկավարը (Առաքելական եկեղեցու անդամ)։ 2018 թվականի փետրվարի 15-ին տվել է հրաժարական։

Հայլեմարիամ Դեսալեն
Հայլեմարիամ Դեսալեն
 
Կուսակցություն՝ Southern Ethiopian People's Democratic Movement? և Եթովպիական ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատ
Կրթություն՝ Ադիս-Աբեբայի համալսարան և Ազուսա Փասիֆիք համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 19, 1965(1965-07-19) (58 տարեկան)
Ծննդավայր Southern Nations, Nationalities, and Peoples' Region, Եթովպիա
Քաղաքացիություն Հայլեմարիամ Դեսալեն Եթովպիա

2013 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հունվար եղել է Աֆրիկյան միության նախագահ։

Կենսագրություն

Ծնվել է 1965 թվականի հուլիսի 19-ին Բոլոսո Սորեում՝ Վոլայտա նահանգում (անգլ.՝ Wolaita Zone)՝ Եթովպիայի հարավում (այժմ Հարավային Եթովպիայի ազգությունների շրջան)։ Ըստ ազգության պատկանում է վոլայտ ազգությանը՝ օմոթալեզու բնակչությանը, որոնք գերակշռում էին Եթովպիայի այդ տարածաշրջանում։

«Հայլեմարիամ» անունը եթովպերեն նշանակում է «Մարիամ Աստվածածնի ուժը»։ «Դեսալենը»՝ նրա հոր անունն է, որ ամհարերենով նշանակում է «Ես երջանիկ եմ»։

Միջնակարգ դպրոցն ավարտել է հայրենի Վոլայտա նահանգում, իսկ 1988 թվականին Ադիս Աբեբայի համալսարանում ստացել է շինարարության ոլորտի բակալավրի աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես ասիստենտ Արբա-Մենչ Ագրոտեխնոլոգիական ինստիտուտում (Arba Minch Water Technology Institute)՝ այժմյան Արբա-Մինչի համալսարանում (անգլ.՝ Arba Minch University):

1992 թվականին ավարտել է Ֆինլանդիայի Տամպերե տեխնոլոգիական համալսարանը, որտեղ ստացել է սանիտարական ինժենիրինգի մագիստրոսի աստիճան (անգլ.՝ sanitation engineering): Ուսումնառության ընթացքում աշխատել է տեղի կեղտաջրերի մաքրման կայանում, իսկ դիպլոմային աշխատանքը գրել է «կեղտաջրերի մշակումը» թեմայով։

Եթովպիայից վերադառնալուց հետո 13 տարվա ընթացքում զբաղեցրել է տարբեր գիտական և վարչական պաշտոններ, այդ թվում՝ Արբա-Մինչի հիդրոլոգիական ինստիտուտի դեկանի աշխատանքը։

Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-ժողովրդավարական ճակատ

1990-ականների վերջին և 2000-ականն թվականների սկզբին Հայլեմարիամ Դեսալենը լրջորեն զբաղվել է քաղաքական գործունեությամբ ԵԺՀԺՃ-ի (Եթովպիայի իշխող կուսակցության) շարքերում և դարձել «Հարավի ժողովուրդների և ազգությունների» այդ տարածաշրջանի փոխնախագահ։ Այդ պաշտոնում փոխարինել է կոռուպցիայի մեղադրանքով պաշտոնից հեռացված Աբաթե Կիշոյին (անգլ.՝ Abate Kisho), չնայած կարծիք կա, որ նա հեռացվել է ընդդիմադիր Մելես Զենաուի խմբավորմանն աջակցելու համար՝ 2000 թվականին Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի պառակտման ժամանակ (անգլ.՝ Tigrayan People's Liberation Front):

Հարավային ժողովուրդների և ազգությունների տարածաշրջան

2001 թվականի նոյեմբերից մինչև 2006 թվականի մարտը Հայլեմարիամ Դեսալենը եղել է Հարավի ժողովուրդների և ազգությունների (ՀԺԱ) տարածաշրջանի նախագահը։ 2010 թվականի հոկտեմբերին Դեսալենը նշանակվել է Եթովպիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար։ Դեսալենը զբաղեցրել է ԵԺՀԺՃ նախագահի տեղակալի, ՀԵԺԺՇ նախագահի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի ղեկավար պաշտոնները։

ԵԺՀԺՃ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Հայլեմարիամ Դեսալենը երկու տարվա ընթացքում վարչապետի աշխատակազմում աշխատել է որպես հանրային գործերի խորհրդական և քաղաքացիական կազմակերպությունների և գործընկերությունների գծով խորհրդական։ 2010 թվականին զբաղեցրել է միանգամից նախարարական երկու՝ փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնները։

Հրաժարական

2018 թվականի փետրվարի 15-ին երկրում բռնկված քաղաքական ճգնաժամի կապակցությամբ Հայլեմարիամ Դեսալենը հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ հրաժարական է տվել ինչպես Եթովպիայի վարչապետի, այնպես էլ իշխող կոալիցիայի նախագահի պաշտոնից՝ հավելելով, որ կշարունակի ժամանակավորապես կատարել իր պարտականությունները մինչև իր հրաժարականի ընդունումը և Եթովպիայի ժողովուրդների կառավարող հեղափոխական-դեմոկրատական ճակատի և խորհրդարանի կողմից նոր վարչապետի նշանակումը։

Զբաղեցրած պաշտոններ

Հայլեմարիամ Դեսալենը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները.

  • միջազգային
    • Աֆրիկյան միության նախագահ (2013-2014)
  • պետական.
    • ԵԺՀԺՃ-ի փոխնախագահ (2000-2002),
    • ԵԺՀԺՃ-ի նախագահ (2002—2005);
    • Ժողովրդական ներկայացուցիչների պալատի անդամ (2005 թվականից առ այսօր),
    • վարչապետի հանրային հարցերով հատուկ խորհրդական, ապա վարչապետի՝ հասարակության մոբիլիզացման և ներգրավվածության հարցերով հատուկ խորհրդական (2005-2008),
    • կառավարության կողմից գլխավոր խորհրդարանական կուսակցական կազմակերպիչ, նախարարական պորտֆելով (2008-2010)
  • կուսակցական.
    • ԵԺՀԺՃ և ՀԵԺԺՇ Գործադիր կոմիտեի անդամ (2000 թվական առ այսօր),
    • ԵԺՀԺՃ (2002 թվական առ այսօր),
    • ԵԺՀԺՃ նախագահի տեղակալ (2010 թվականի սեպտեմբերից)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հայլեմարիամ Դեսալեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայլեմարիամ Դեսալեն» հոդվածին։

Tags:

Հայլեմարիամ Դեսալեն ԿենսագրությունՀայլեմարիամ Դեսալեն Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-ժողովրդավարական ճակատՀայլեմարիամ Դեսալեն Հարավային ժողովուրդների և ազգությունների տարածաշրջանՀայլեմարիամ Դեսալեն ՀրաժարականՀայլեմարիամ Դեսալեն Զբաղեցրած պաշտոններՀայլեմարիամ Դեսալեն ԾանոթագրություններՀայլեմարիամ Դեսալեն Արտաքին հղումներՀայլեմարիամ Դեսալեն196520102012d:Q203193ԱմհարերենԲողոքականությունԵթովպիաՀուլիսի 19Մելես Զենաուի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴեքսամետազոնՄիքայել ՆալբանդյանՊապ թեստԲայՍևանի իշխանՄարդու պապիլոմավիրուսԱդրբեջանԱուտիզմԿաթվածԼիոնել ՄեսսիՄարդու ատամԳունային խորհրդանիշներԱվշային հանգույցների բորբոքումՊրոլակտինՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍրտամկանի ինֆարկտԹթվածինՍեռական հերպեսԳուրգեն ՄահարիԱխթալայի վանքՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱվշային համակարգՅուԹյուբԱրյունահոսությունՆԱՏՕԱսպիրինՓոքրիկ իշխանըՀոգնակի թիվԱշխարհի բնակչությունՊարբերական աղյուսակՏիեզերագնացությունՍայաթ-ՆովաՀնդկաստանԿոտայքի մարզՎարդան ՄամիկոնյանԵվրոպական միությունՍեղան (երկրաչափություն)ՎրաստանՄարդու առնանդամՁիՀենրիխ ՄխիթարյանՄայր Հայաստան հուշահամալիրՋոան ՌոուլինգԱրջերԸնտանիքԱնտարկտիդաԿիլիկիայի հայկական թագավորությունԴոն Կիխոտ (վեպ)ՀարադրությունՄարդ բանականԴժոխք (Աստվածային կատակերգություն)ՍինուսիտՔեոփսի բուրգՔրեական ֆիլմԱրտաշեսյանների թագավորությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներԵրևանի պետական համալսարանԱլեքսանդր ԹամազովՎազգեն ՍարգսյանՁկներԴաունի համախտանիշՊարբերական հիվանդությունԼյարդՇաղկապենաբորբԱրգանդԲարդ նախադասությունԱբորտՖիմոզԿանադաՀայկական խոհանոցՍպիտակուցներԱրագածոտնի մարզԱրվեստՕրալ սեքսԱռանց ընտանիքի (վիպակ)Սեպսիս🡆 More