Համաշխարհային Հակադոպինգային Գործակալություն

Համաշխարհային հակադոպինգային գործակալություն (անգլ.՝ World Anti-Doping Agency, WADA, ֆր.՝ Agence mondiale anti-dopage), անկախ կազմակերպություն, որն իրականացնում է դոպինգի կիրառման դեմ պայքարի համակարգումը սպորտում, ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) աջակցությամբ։

Համաշխարհային հակադոպինգային գործակալություն
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և anti-doping organization?
ԵրկիրՀամաշխարհային Հակադոպինգային Գործակալություն Կանադա
ՀապավումAMA և WADA
Կարգախոսplay true
Հիմնադրվածնոյեմբերի 10, 1999 և 1999
Գլխադասային գրասենյակTour de la Bourse, Մոնրեալ
Գլխավոր քարտուղարWitold Bańka?
Կայքwada-ama.org(անգլ.)

Ընդհանուր տեղեկություններ

Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականի նոյեմբերի 10-ին Լոզանում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի և աշխարհի երկրների կառավարությունների պարիտետային հիմունքներով։

2001 թվականից կենտրոնական գրասենյակը գտնվում է կանադական Մոնրեալում։

Գործակալության կարգախոսն է՝ Play True (Ազնիվ խաղա)։

Կառավարման մարմին՝ հիմնադիրների խորհուրդ, որը ներառում է 38 անդամ։ Անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով և կարող են վերընտրվել անսահմանափակ թվով ժամկետով։ 18 անդամ նշանակվում է ՄՕԿ-ի կողմից, նրանցից առնվազն չորսը՝ մարզիկներ են։ Եվս 18 անդամ նշանակվում է աշխարհի տարբեր երկրների միջկառավարական կազմակերպությունների, կառավարությունների և պետական իշխանության այլ մարմինների կողմից։ 4 անդամ կարող է նշանակվել հիմնադիրների խորհրդի կողմից՝ ՄՕԿ-ի և իշխանության մարմինների առաջարկությամբ համատեղ։ 2019 թվականի հունվարի դրությամբ 11 անդամներ ներկայացրել են Արևմտյան Եվրոպայի, 5-ը՝ Արևելյան Եվրոպայի երկրները (ներառյալ Սերբիան), 2-ը՝ Թուրքիան, 2-ը՝ Հարավային Կորեան, մի շարք այլ երկրներ ունեն մեկական ներկայացուցիչ։

ՀՀԳ-ի նախագահ է ընտրում հիմնադիրների խորհուրդը՝ իր անդամների թվից, երեք տարի ժամկետով։ Կազմակերպության ներկայիս նախագահը ՄՕԿ-ի փոխնախագահ Քրեյգ Ռիդին է, նախկին բադմինտոնիստն ու բրիտանական օլիմպիական ասոցիացիայի նախագահը։

WADA-ի հիմնական փաստաթուղթը Համաշխարհային հակադոպինգային օրենսգիրքն է, որի գործող խմբագրությունը ուժի մեջ է մտել 2015 թվականին։ 2019 թվականի նոյեմբերի 26-ին ընդունվել է Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի նոր խմբագրությունը, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից և որի համաձայն՝ համաշխարհային օլիմպիական կոմիտեի որոշումները պարտադիր են կատարման համար։

Դոպինգի դեմ պայքարը կանոնակարգում են դեղամիջոցների արգելված ցանկը և փորձարկման, լաբորատորիաների, թերապևտիկ բացառությունների համար միջազգային ստանդարտները։

Ֆինանսավորում

Առաջին երկու տարիներին կազմակերպությունը ֆինանսավորում էր ստանում Միջազգային օլիմպիական կոմիտեից (տարեկան 18,3 մլն դոլար)։ Այժմ ՄՕԿ-ը կազմակերպության ֆինանսավորումն իրականացնում է միայն կիսով չափ, մնացած կեսը ստանում է աշխարհի երկրների կառավարություններից։ Աշխարհի հինգ տարածաշրջաններ ամենամյա ներդրումները կատարում են հետևյալ համամասնությամբ՝ Եվրոպա՝ 47,5%, Ամերիկա՝ 29%, Ասիա՝ 20,46%, Օվկիանիա՝ 2,54%, Աֆրիկա՝ 0,5%:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության բյուջեն (հազ. դոլար)

Տարի Բյուջե
2013 28 834
2014 28 892
2015 29 549
2016 29 849
2017 31 329

Տարածաշրջանային բաժանմունքներ

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն ունի տարածաշրջանային (համաշխարհային տարածաշրջանների իմաստով) բաժանմունքներ 4 մայրցամաքներում։

  • Ասիա՝ Տոկիո, Ճապոնիա
  • Աֆրիկա՝ Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա
  • Հյուսիսային  Ամերիկա՝ Մոնրեալ, Կանադա
  • Հարավային Ամերիկա՝ Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Բոլոր մարզային բաժանմունքներն ունեն մի շարք հիմնական գործառույթներ և պարտականություններ, այդ թվում՝

  • համապատասխան տարածաշրջաններում շահագրգիռ կողմերի հետ կապի պահպանում;
  • ակտիվ աջակցություն WADA և նրա առաքելությունը։

Հակադոպինգային համակարգ

WADA-ն իրականացնում է կանոնակարգերի, ստանդարտների ևև ուղեցույցների մշակում, վարում է մարզիկների տվյալների բազաները, իրականացնում է կրթական գործառույթներ և մեթոդական աջակցություն, հավատարմագրում է ազգային հակադոպինգային կազմակերպություններին։ Հակադոպինգային խախտումների վերահսկման անմիջական աշխատանքը, ներառյալ նմուշների հավաքումը և վերլուծությունը, իրականացվում է ազգային հակադոպինգային կազմակերպությունների և հավատարմագրված լաբորատորիաների կողմից։ Ընդ որում, ազգային հակադոպինգային կազմակերպություններն աշխատում են մարզիկների հետ, իսկ լաբորատորիաները՝ միայն փորձանոթներով և սերիական համարներ ունեցող շշերով (մարզիկների վերաբերյալ տվյալներ լաբորատորիաները չունեն)։

Նախքան նյութն ՀՀԳ-ի արգելված ցուցակում ընդգրկելը, որպես կանոն, իրականացնում է տարեկան մոնիթորինգային ծրագիր, տարածելով տեղեկատվություն մոնիտորինգի տակ նյութերի մասին ազգային հակադոպինգային գործակալություններին և հրապարակելով նյութերի ցանկը իր կայքում։

Միջազգային մրցումներին մասնակցել ցանկացող մարզիկները պարտավոր են դոպինգի փորձանմուշներ հանձնել։ 2009 թվականից նրանք պետք է ՀՀԳ ուղարկեն իրենց գտնվելու վայրի ժամանակացույցը 3 ամիս առաջ, ընդ որում յուրաքանչյուր օրվա համար նշվում է 1 ժամ, երբ մարզիկը հասանելի է փորձանմուշներ հանձնելու համար։ Նմուշառումն իրականացնում են միջազգային դոպինգ-սպաները, իսկ վերլուծությունը՝  հավատարմագրված դոպինգ-լաբորատորիաները։ Սպաները հավատարմագրվում են ազգային հակադոպինգային կազմակերպությունների կողմից, սակայն աշխատում են նաև այլ երկրներում։ Դոպինգ հայտնաբերվելու դեպքում հակադոպինգային կազմակերպությունները պարտավոր չեն ապացուցել խախտման դիտավորյալ բնույթը։

Մարզիկի կողմից դոպինգի կիրառման հայտնաբերման դեպքում այդ մասին տեղեկատվությունն ուղարկվում է սպորտային ֆեդերացիաներ, որոնք կիրառում են կարգապահական միջոցներ (ՀՀԳ-ն և ազգային հակադոպինգային գործակալությունները դրա համար լիազորված չեն)։ Սակայն Օլիմպիական խարտիան և հիմնական միջազգային մարզական ֆեդերացիաների կարգավորող փաստաթղթերը պահանջում են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի կատարումը. արդյունքում ազգային հակադոպինգային կազմակերպությանը ՀՀԳ-ից համապատասխանության կարգավիճակից զրկելը խոչընդոտ է ստեղծում համապատասխան երկրի համար միջազգային մրցումներին մասնակցելու համար։

WADA-ի բազայի կոտրումը և թերապևտիկ բացառությունների խնդիրը

2016 թվականի սեպտեմբերին «Fancy Bear» հաքերների խումբը կոտրել էր Wada հակադոպինգային բազան։ Հրապարակված տվյալներից հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի տասնյակ մարզիկներ թույլատրվել են արգելված դեղամիջոցներ օգտագործել բժշկական նկատառումներից ելնելով (թերապևտիկ բացառությունների հիման վրա)։ Հոկտեմբերին խումբը հայտնել էր, որ 2015 թվականին ավելի քան 200 ամերիկացի մարզիկներ USADA-ի և այլ կազմակերպությունների թույլտվություններ են ունեցել արգելված դեղամիջոցներ ընդունելու համար, ներառյալ Պարալիմպիկ խաղերի մի քանի մեդալակիրները։

WADA-ի պաշտոնական փաստաթղթերը մանրամասնորեն սահմանում են թերապևտիկ բացառությունների տրամադրման կարգը՝ նշելով բուժման համար օգտագործվող հիվանդությունների և արգելված դեղերի մասին։ Թերապևտիկ բացառությունները տրվում են ազգային հակադոպինգային կազմակերպությունների կամ միջազգային մարզական ֆեդերացիաների կողմից։

Նախագահներ

  • Համաշխարհային Հակադոպինգային Գործակալություն  Դիկ Պաունդ (1999-2007)
  • Համաշխարհային Հակադոպինգային Գործակալություն  Ջոն Ֆեյհի (2008-2013)
  • Համաշխարհային Հակադոպինգային Գործակալություն  Քրեյգ Ռիդի (2014-2019)
  • Համաշխարհային Հակադոպինգային Գործակալություն  Վիտոլդ Բանկա (պաշտոնը կստանձնի 2020 թվականի հունվարի 1-ին)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Համաշխարհային Հակադոպինգային Գործակալություն Ընդհանուր տեղեկություններՀամաշխարհային Հակադոպինգային Գործակալություն ՖինանսավորումՀամաշխարհային Հակադոպինգային Գործակալություն Տարածաշրջանային բաժանմունքներՀամաշխարհային Հակադոպինգային Գործակալություն Հակադոպինգային համակարգՀամաշխարհային Հակադոպինգային Գործակալություն WADA-ի բազայի կոտրումը և թերապևտիկ բացառությունների խնդիրըՀամաշխարհային Հակադոպինգային Գործակալություն ՆախագահներՀամաշխարհային Հակադոպինգային Գործակալություն ԾանոթագրություններՀամաշխարհային Հակադոպինգային Գործակալություն Արտաքին հղումներՀամաշխարհային Հակադոպինգային ԳործակալությունԱնգլերենՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏասնաբանյաՓափուկ ուժՆիկոլ ՓաշինյանԵրևանի պատմությունԴանիել ՎարուժանՀունգարիաՌուբեն Գրիգորյան (գործարար)ՄեգաբատՖուտբոլի աշխարհի առաջնությունԵզդիներՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՔարերի սիմֆոնիաՄարդու իրավունքներՏողադարձԿասկադ համալիրՎազգեն ՍարգսյանԱսպիրինՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵրկկենցաղներՆյարդային համակարգՆիդերլանդներՀոգնակի թիվԽաչքարՔինգսման։ Գաղտնի ծառայությունՀարրի Փոթեր (վիպաշար)Հայաստանի զինված ուժերԱսորիներՌիտա ՀեյուորթՓիլիսոփայությունՎինսենթ վան ԳոգՊարզ թիվՍնկերԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՕդի ջերմաստիճանՓարիզՖիմոզՎրաստանԹեհրանի կոնֆերանսՈւիլյամ ՇեքսպիրԲարորակ ուռուցքներ1-ին տիպի շաքարային դիաբետՏագնապային խանգարումՀայկական ճարտարապետությունԵրկաթԴաշտանադադարՇաքարային դիաբետԶատիկՀին ՀունաստանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԱստղաշուշանԱվստրալիայի ճարտարապետությունՄարդու խորիոնային գոնադոտրոպինՌաֆայել ՍանտիԱրարատԳերմանիաՀայկական դրամԽոշոր շահումԱնգլիաՀայաստանի տնտեսությունՀայաստանի Ազգային ժողովԱրշակ ԲԱրջերԴիֆթերիաՆապոլեոն ԲոնապարտՀայաստանի ձկների ցանկMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքՍամվել (վեպ)Հին ԵգիպտոսՇառլ ԱզնավուրՀնդկաստանԷջմիածնի Մայր ՏաճարԵրվանդ ԱզատյանԽաղաղ օվկիանոսՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտԱլբանիաՍահմանական եղանակԺան Բատիստ Կամիլ Կորո🡆 More