Կուրտ Վեստերգոր

Կուրտ Վեստերգոր (դան․՝ Kurt Westergaard, հուլիսի 13, 1935(1935-07-13), Døstrup, Mariagerfjord Municipality, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա - հուլիսի 14, 2021(2021-07-14), Կոպենհագեն, Դանիա), դանիացի ծաղրանկարիչ։

Կուրտ Վեստերգոր
դան․՝ Kurt Westergaard
Կուրտ Վեստերգոր
ԿեղծանունKW
Ծնվել էհուլիսի 13, 1935(1935-07-13)
ԾննդավայրDøstrup, Mariagerfjord Municipality, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա
Վախճանվել էհուլիսի 14, 2021(2021-07-14) (86 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունRanum Seminarium?
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, նկարիչ, ծաղրանկարիչ, խմբագրականի ծաղրանկարիչ և լրագրող
ԹեմաներԾաղրանկար, political cartoon? և ժուռնալիստիկա
Պարգևներ
Կուրտ Վեստերգոր Kurt Westergaard Վիքիպահեստում

Կենսագրություն

Հայտնվել է հանրային լայն ուշադրության կենտրոնում՝ որպես Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հեղինակ, որը պատկերված է թյուրբանով՝ ռումբի տեսքով։ Այս ծաղրանկարը մյուսների հետ տպագրվել է 2005 թվականի սեպտեմբերի 30-ին դանիական «Jyllands-Posten» թերթում։ Այդ ծաղրանկարների հրապարակումը բողոքի ցույցեր է առաջացրել ողջ իսլամական աշխարհում։ Բողոքի ցույցերն ուղեկցվել են անկարգություններով և բռնություններով, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ։ Վեստերգորի և ծաղրանկարների մյուս հեղինակների սպանության համար նշանակվել է 15 միլիոն դոլար պարգևատրում։ Գրող Եվգենի Կլյուևի կարծիքով՝ Վեստերգորը «այս պահին թերևս ամենահայտնի դանիացին է»։

Սպանության սպառնալիքների պատճառով Վեստերգորը և նրա կինը 2007 թվականի վերջից գտնվում էին անձնական պաշտպանության տակ։ Նրանք ստիպված էին անընդհատ փոխել իրենց բնակության վայրը։ Վեստերգորը թյուրիմացություն հայտնեց, թե ինչու են նրա նկարները հանգեցրել այնպիսի չափազանց մեծ արձագանքի, որն այդքան կտրուկ ազդել է նրա հետագա կյանքի վրա։

2008 թվականի փետրվարին Դանիայի ոստիկանությունը հայտնել էր Օրհուս քաղաքում երեք մարդու ձերբակալության մասին, որոնք իբր ծրագրել էին Վեստերգորի սպանությունը։

2010 թվականի հունվարի 1-ին ձերբակալվել է սոմալիացին, որը կացնով մտել է Վեստերգորի տուն և սպառնացել սպանել նրան, ենթադրաբար մահափորձ կատարողը կապված է եղել իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Հարձակվողը ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը։ Դատարանը հարձակվողին դատապարտել է 9 տարվա ազատազրկման և Սոմալի արտաքսման։

2010 թվականի նոյեմբերին լույս տեսավ Վեստերգորի ինքնակենսագրական գիրքը՝ «Manden bag Stregen» (Մարդը գծիկի հետևում)։ Գրքի նկարազարդումներից է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, որը լայն ճանաչում է ձեռք բերել։

2011 թվականի սեպտեմբերին Նորվեգիայի ոստիկանությունը ձերբակալել էր Վեստերգորի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողին։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կուրտ Վեստերգոր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրտ Վեստերգոր» հոդվածին։

Tags:

Կուրտ Վեստերգոր ԿենսագրությունԿուրտ Վեստերգոր Տես նաևԿուրտ Վեստերգոր ԾանոթագրություններԿուրտ Վեստերգոր Արտաքին հղումներԿուրտ Վեստերգոր19352021d:Q2632599d:Q512528ԴանիաԴանիերենԿոպենհագենՀյուսիսային Դանիա տարածաշրջանՀուլիսի 13Հուլիսի 14

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պարբերական աղյուսակՍեռական հարաբերությունՄկաններՌուսաստանԵվրոՌուսերենԵրևանի վարչական բաժանումՄոնթե ՄելքոնյանԴվինԱուտոիմուն թիրեոիդիտԷնդոմետրիոզԿասկադ համալիրՍողուններՆԱՏՕԱրգանդի վզիկի քաղցկեղՄեքսիկաԱջափնյակ (վարչական շրջան)Պատարագ (եկեղեցական)ԻսպանիաԱստիգմատիզմՄանդակՄուրացանՀայաստանի զինված ուժերՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՏղամարդիկ (ֆիլմ)Նունե ԵսայանԱրամ ԱսատրյանՀայաստանի գետերի ցանկՀովազներՎանի թագավորությունԾիր ԿաթինԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՍրտամկանի բորբոքումԽտությունՆյարդաբորբՎարդավառԵրկրաշարժԼենկթեմուրԽաչատուր ԱբովյանԱրշակունիներՄայիսՀունական դիցաբանությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներՆյարդային համակարգBTSՊարզ նախադասությունՍակավարյունությունԿոտայքի մարզՉինաստանԿանոնավոր եռանկյունԼուսինԿառավարում (տնտեսագիտություն)Շառլ ԱզնավուրԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Սուրբ Գայանե եկեղեցի (Վաղարշապատ)Պարույր ՍևակԷջմիածնի Մայր ՏաճարՇաքիի ջրվեժՅուրի ՎարդանյանՇվեյցարիաՀայոց պատմությունԹոքի քաղցկեղԱրարատԳիրՎիտամինԶվարթնոցի տաճարՂազախստանՔաոս (վեպ)Իլհամ ԱլիևԼյարդՊեպտիկ խոցՌուսական կայսրությունԹթվածինԿապիկներԳիրքԱմոքսիցիլինՍրտամկանի ինֆարկտ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՆեմեսիս գործողություն🡆 More