Կորյուն Ազրոյան: հայ գրականագետ, արձակագիր, խմբագիր

Կորյուն Ազրոյան (Կորյուն (Սիսակ) Ղազարի Ազրոյան, նոյեմբերի 7, 1903(1903-11-07), Լիզ, Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 27, 1969(1969-10-27), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, գրաքննադատ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կորյուն Ազրոյան
Ծննդյան անունՍիսակ Ղազարի Ազրոյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1903(1903-11-07)
ԾննդավայրԼիզ, Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա
Վախճանվել էհոկտեմբերի 27, 1969(1969-10-27) (65 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, խմբագիր և արձակագիր
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1932)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Կորյուն Ազրոյան Վիքիդարանում

Կենսագրություն

Ծնվել է Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառի Լիզ գյուղում։ Փրկվելով կոտորածից, 1918 թվականին եկել է Դիլիջան, ապա տեղափոխվել Թիֆլիս։ Աշխատել է որպես կաշեգործ բանվոր։ Հենց այդ տարիներին էլ գրել է առաջին բանաստեղծությունները։ 1926 թվականին ավարտել է Թիֆլիսի բանֆակը, 1932 թվականին՝ Մոսկվայի համալսարանի գրական-խմբագրական ֆակուլտետը։

Վերադառնալով Թիֆլիս, աշխատանքի է նշանակվել «Պրոլետար» օրաթերթում որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ։ 1932-1933 թվականներին պատմություն և քաղաքատնտեսություն է դասավանդել կաշեգործարանի ֆաբգործուսում։ 1934 թվականին նշանակվել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) «Սոցարշավ» թերթի խմբագիր, ապա՝ Արթիկի «Լեռնագործ» թերթի խմբագիր։

Կրկին տեղափոխվել է Թիֆլիս և աշխատել «Պրոլետար» օրաթերթում որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ։ Այդ տարիներին եղել է Վրաստանի պրոլետգրողների միության հայկական մասնաճյուղի քարտուղար, հետագայում Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքի նախագահ։ 1940 թվականից մինչև կյանքի վերջը ուսուցչություն է արել Թբիլիսիի հայկական դպրոցներում։ Եղել է 88-րդ դպրոցի տնօրենն ու հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ Մահացել է Թբիլիսիում։

Ստեղծագործական կյանք

Ավելացնենք նաև, որ նա գրական ստեղծագործական նախաքայլերը սկսել է բանաստեղծություններով, հետագայում անցել է արձակի, հրատարակել է երեք գիրք՝ «Կանաչ ավանի մարդիկ» (պատմվածքներ, 1948), «Լեռան արշալույս» (վեպ, պատմվածքներ, 1958), «Սպիտակ արծվի երգը» հայերենից վրացերեն թարգմանված պատմվածքների ժողովածուն (1969)։

Գեղարվեստական ստեղծագործություններից բացի Ազրոյանը զբաղվել է նաև գրական և թատերական քննդատությամբ։ Բնավորությամբ լինելով ազնիվ, շիտակ, ուղղամիտ և ուղղադատ՝ նա գրական երկերի և թատերական բեմադրությունների նկատմամբ միշտ էլ առաջնորդվում էր գեղագիտական և քաղաքացիական բարձր պահանջներով և իր խիստ սկզբունքային դիրքորոշմամբ հաճախ ճիշտ կողմնորոշումներ էր տալիս գրական և թատերական հասարակության կարծիքին։ Արձակագիր Բենիկ Սեյրանյանը միանգամայն ճիշտ ու դիպուկ է բնութագրել Ազրոյանին, նրան համարելով «Մեր գրական կյանքի աղը»։ Հայրենական պատերազմի ժամանակ և հետագա տարիներին, երբ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը ղեկավարում էր Կ. Ազրոյանը, գրողների տանը պարբերաբար գումարվող գրական ասուլիսների և քննարկումների հորձանուտում էր միշտ գտնվում Կ. Ազրոյանը, որը ոչ միայն իբրև ղեկավար ընթացք և ուղղություն էր տալիս գրական այդ երեկոներին, այլև իր անաչառ, սկզբունքային ելույթներով, սուր վիճաբանություններով, իսկապես համ ու հոտ էր հաղորդում այդ բանավեճերին։ Իհարկե, լինում էին նաև նրա սուր ելույթներից նեղացածներ և վիրավորվածներ, սակայն քաջածանոթ լինելով Կ. Ազրոյանի ազնիվ ու անխարդախ խառնվածքին, շուտով մոռացության էին մատնում այդ, բայց և զգուշանում և առավել շրջահայաց էին գտնվում իրենց հետագա ստեղծագործական անելիքներում։ Գրաքննադատ Ազրոյանն առաջիններից մեկն էր, որ բարձր գնահատելով Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» անդրանիկ ժողովածուն, հանձին նրան նկատեց ապագա մեծ բանաստեղծին։ Շուրջ երեք տասնամյակ գլխավորելով Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը՝ Կ. Ազրոյանը մեծապես նպաստել է Հայաստանի և Վրաստանի գրողների մերձեցմանը, նրանց ստեղծագործությունների փոխադարձ ճանաչմանն ու պրոպագանդմանը։ Նրա գործուն ջանքերի շնորհիվ արտասահմանից նոր վերադարձած Ավետիք Իսահակյանը 1939 թվականին հրավիրվում է Վրաստան, արժանանում հայ և վրաց մտավորականների ջերմ ընդունելությանը։ Ոգևորված փառահեղ ընդունելությունից՝ Վարպետը հետագայում իր հուշերում մեծ ջերմությամբ է վերհիշում այդ սքանչելի օրերը։ Կորյուն Ազրոյանը նաև հմուտ, բարեխիղճ և հոգատար մանկավարժ էր։ Երկար տարիներ հայոց լեզու և գրականություն դասավանդելով Թիֆլիսի հայկական դպրոցներում՝ նա իրավամբ վայելում էր աշակերտների և ծնողների սերն ու խորին հարգանքը։

Կ. Ազրոյանի երկերի մատենագրություն

  • Կանաչ ավանի մարդիկ (պատմվածքներ), Թբիլիսի, Սախելգամի, 1948, 224 էջ։
  • Լեռան արշալույս (վեպ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1958, 303 էջ։

Գրականություն

  • «Վրաստան» թերթ, «Մարդը տարիների հեռվից» հոդված, նոյեմբերի 8, 2013 թ.

Ծանոթագրություններ

Կորյուն Ազրոյան: Կենսագրություն, Ստեղծագործական կյանք, Կ. Ազրոյանի երկերի մատենագրություն Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորյուն Ազրոյան» հոդվածին։

Tags:

Կորյուն Ազրոյան ԿենսագրությունԿորյուն Ազրոյան Ստեղծագործական կյանքԿորյուն Ազրոյան Կ. Ազրոյանի երկերի մատենագրությունԿորյուն Ազրոյան ԳրականությունԿորյուն Ազրոյան ԾանոթագրություններԿորյուն Ազրոյան19031969Բուլանըք (Մուշի մարզ)ԹբիլիսիԹուրքիաԼիզԽՍՀՄ գրողների միությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀոկտեմբերի 27Մուշի նահանգՆոյեմբերի 7Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀիվանդությունՊաբլո ԷսկոբարՊապ թագավորԲառակապակցությունՀիդրոցեֆալիաՇաղկապՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովԿենդանակերպի նշաններՀղիություն (մարդ)Արամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԵրազՀեպատիտ BՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՖեմինիզմԼարման կայունարարԳուրգեն ՄելքոնյանՀայ գրերի գյուտԴեղանյութերԱլպիական մանուշակՎահան ՏերյանԱրգանդի վզիկի քաղցկեղԿառլես ՊուչդեմոնԱղբյուր ՍերոբԷդուարդ ՍպերցյանԳլխավոր էջԳլխուղեղի ուռուցքՄակերեսՀաղարծնի վանքՍանկյուլոտներԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտՍևրի պայմանագիրԴերբայական դարձվածՄուտացիաՀայաստանի առաջին հանրապետությունՆիդերլանդներՍտատուտ (այլ կիրառումներ)Կառավարում (տնտեսագիտություն)ԶուգահեռագիծԷջմիածնի Մայր ՏաճարՀասարակ հերպեսՔրիստոնեությունՍև անգղՓորլուծությունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԲուդդայականությունԴաշտանԿրծքագեղձի քաղցկեղՈւղիղ խնդիրԱրյան խումբՂանձիլՀայկական կինոԳառնու հեթանոսական տաճարԿունիլինգուսԲնությունՄայիսյան հերոսամարտերԵրևանի վարչական բաժանումՖրանսիայի քաղաքներՋավախքԹիթեռներԱնգկոր ՎատՅուԹյուբՎաղարշապատՇաքարային դիաբետՌոմանոս ՄելիքյանՀռոմեական կայսրությունԳլխուղեղՀայկական հարցՉակերտներՎագրԿաթվածՇոտլանդիաԴժոխք (Աստվածային կատակերգություն)Ալեքսանդր ՅանվարյովՈչ վերբալ հաղորդակցությունԻսլամԵհովայի վկաներԴաշտանային ցիկլ🡆 More