Մոսկվայի Պետական Համալսարան

Մոսկվայի Մ.

Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ՄՊՀ (ռուս.՝ Моско́вский госуда́рственный университе́т и́мени М. В. Ломоно́сова, МГУ), Ռուսաստանի ամենամեծ և գլխավոր բուհը, երկրի մշակույթի և գիտության կենտրոնը և երկրի ամենահին համալսարաններից մեկն է։

Մոսկվայի Պետական Համալսարան
ռուս.՝ Московский государственный университет имени М. В. Ломоносова
Изображение логотипа
Մոսկվայի Պետական Համալսարան
Մոսկվայի պետական համալսարանի շենքը
ՀապավումՄՊՀ
Տեսակհասարակական համալսարան
ԿարգախոսԳիտությունը ճշմարտության ակնհայտ իմացությունն է, բանականության լուսավորումը
Հիմնադրված է1755
ՀիմնադրիրՄիխայիլ Լոմոնոսով և Իվան Շուվալով
Անվանված էՄիխայիլ Լոմոնոսով
ՏիպՀասարակական
ՌեկտորՎիկտոր Սադովնիչի
Ուսանողներ38150
Բակալավրիատ22563
Դասախոսներ11760
ԱնդամակցությունLIGO գիտական համագործակցություն
ԵրկիրՄոսկվայի Պետական Համալսարան Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա, Ռուսաստան Ռուսաստան
Հասցե119992, Մոսկվա, Լենինսկիյե գոռի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ
ՊարգևներԼենինի շքանշան
Կայքmsu.ru
Մոսկվայի պետական համալսարան (Ռուսաստան)##
Մոսկվայի պետական համալսարան (Ռուսաստան)
Մոսկվայի Պետական Համալսարան
Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստան
Մոսկվայի Պետական Համալսարան Moscow State University Վիքիպահեստում

ՄՊՀ-ն ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն և մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր՝ Շվեյցարիայում, մասնաճյուղ Աստանա քաղաքում (Ղազախստան), Տաշքենդում (Ուզբեկստան), Բաքվում (Ադրբեջան), Դուշանբեում (Տաջիկստան), Երևանում‎ (Հայաստան

Երևանում ՄՊՀ մասնաճյուղը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի 20-ին ՄՊՀ ռեկտոր Վ. Սադովնիչիի և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրված համաձայնագրի համաձայն։

Համալսարանում կրթություն է ստանում ավելի քան 32,5 հազար ուսանող, 4,5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բաժանմունքներում ավելի քան 10 հազար լսող, այսինքն մոտ 47 հազար մարդ։ Ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում աշխատում են ավելի քան 4 հազար պրոֆեսորներ, դասախոսներ, մոտ 5 հազար գիտական աշխատակից։ Օգնական և սպասարկող աշխատակազմը կազմում է մոտ 15 հազար մարդ։ 1992 թվականից ՄՊՀ-ի ռեկտորը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին է։

Մոսկվայի Պետական Համալսարան
Մանեժնայա հրապարակ Մոսկվայում, ՄՊՀ նախկին վայր

Պատմություն

Համալսարանը ստեղծվել է Իվան Շուվալովի և Միխայիլ Լոմոնոսովի առաջարկությամբ։ Սկզբում համալսարանի բացումը նախատեսված էր 1754 թվականին։ 1754 թվականին լույս է տեսել նույնիսկ մեդալ «Մոսկվայի համալսարանի ստեղծման համար», սակայն շենքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքների պատճառով բացումը տեղի է ունեցել միայն 1755 թվականին։ Համալսարանի հիմնադրման անվանական հրամանագիր է ստորագրել կայսրուհի Ելիզավետան՝ Պետրոս I-ի դուստրը։ Ավելի վաղ, հունվարի 12 (23)-ին՝ Սբ. Տատյանայի օրը, Ելիզավետա Պետրովնան հաստատել է Մոսկվայի համալսարանի նախագիծը, այդ իսկ պատճառով Սբ. Տատյանայի օրը (հունվարի 25) նշվում է որպես Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման և Ռուսաստանի ուսանողության օր։

Ֆակուլտետներ

  • Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ,
  • Հաշվողական մաթեմատիակայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ,
  • Ֆիզիկայի ֆակուլտետ,
  • Քիմիայի ֆակուլտետ,
  • Նյութերի մասին գիտությունների ֆակուլտետ,
  • Կենսաբանության ֆակուլտետ,
  • Կենսատեխնոլոգիաների ֆակուլտետ,
  • Ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետ,
  • Կենսաինժիներիայի և կենսաինֆորմատիկայի ֆակուլտետ,
  • Հողագիտության ֆակուլտետ,
  • Երկրաբանության ֆակուլտետ,
  • Աշխարհագրության ֆակուլտետ,
  • Պատմության ֆակուլտետ,
  • Բանասիրության ֆակուլտետ,
  • Օտար լեզուների և տարածաբանության ֆակուլտետ,
  • Փիլիսոփայության ֆակուլտետ,
  • Սոցիոլոգիայի ֆակուլտետ,
  • Տնտեսագիտության ֆակուլտետ,
  • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
  • Հոգեբանության ֆակուլտետ,
  • Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (ֆակուլտետ),
  • Պետական կառավարման ֆակուլտետ,
  • Բիզնեսի բարձրագույն դպրոց,
  • Հեռուստատեսության բարձրագույն դպրոց,
  • Արվեստաբանության ֆակուլտետ,
  • Տնտեսագիտության բարձրագույն դպրոց,
  • Գլոբալ գործընթացների ֆակուլտետ,
  • Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետ,
  • Թարգմանչության բարձրագույն դպրոց,
  • Ադմինիստրացիայի պետական բարձրագույն դպրոց,
  • Աուդիտի պետական բարձրագույն դպրոց,
  • Ժամանակակից սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոց,
  • Հումանիտար ոլորտում մշակութային քաղաքականության և կառավարման բարձրագույն դպրոց,
  • Պատերազմական ուսուցման ֆակուլտետ,
  • Ֆունդամենտալ ֆիզքիմիական ինժիներիայի ֆակուլտետ,
  • ՄՊՀ-ի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետ։

Համալսարանը տարբեր ռեյթինգներում

QS World University Rankings

Առարկա 2012 2013 2014
Քիմիա 101-150 101-150
Համակարգչային գիտություններ 151-200 151-200 101-150
Գիտություններ Երկրի մասին 101-150 101-150
Ինժեներիա 151-200
Գիտություններ նյութի մասին 151-200 151-200 151-200
Մաթեմատիկա 101-150 42 49
Ժամանակակից լեզուներ 101-150 51-100 51-100
Փիլիսոփայություն 51-100
Ֆիզիկա 101-150 51-100 49
Վիճակագրություն 101-150 101-150 151-200

Մասնաճյուղեր

Համալսարանի հայտնի շրջանավարտներ և պրոֆեսորներ

Համալսարանի շրջանավարտների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք արժանացել են Նոբելյան մրցանակի, Ֆիլդսյան մրցանակի, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև երկրի կառավարիչներ։

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ ֆիզիկայի բնագավառում

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ քիմիայի բնագավառում

Խաղաղարարության Նոբելյան մրցանակ

Համալսարանը ֆիլատելիայում

Ծանոթագրություններ

Մոսկվայի Պետական Համալսարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի պետական համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 33 Մոսկվայի Պետական Համալսարան 

Tags:

Մոսկվայի Պետական Համալսարան ՊատմությունՄոսկվայի Պետական Համալսարան ՖակուլտետներՄոսկվայի Պետական Համալսարան Համալսարանը տարբեր ռեյթինգներումՄոսկվայի Պետական Համալսարան ՄասնաճյուղերՄոսկվայի Պետական Համալսարան Համալսարանի հայտնի շրջանավարտներ և պրոֆեսորներՄոսկվայի Պետական Համալսարան Համալսարանը ֆիլատելիայումՄոսկվայի Պետական Համալսարան ԾանոթագրություններՄոսկվայի Պետական ՀամալսարանՌուսաստանՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Յուպիտեր (մոլորակ)Հայկական ԽՍՀ շրջաններԼյարդի ցիռոզՍելեկցիաՀայաստանի Կարմիր գիրքՄիրիամ ՖարեսԱլբերտ ԱզարյանՀայաստանի թռչունների ցանկԸնտանի կենդանիներԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԼյարդի հիվանդություններՈրոշիչԼուսինԽորանարդՊարագաներՆեմեսիս գործողությունԿաթվածԱնուղղակի խնդիրԲջջային հեռախոսԴերենիկ ԴեմիրճյանՔաղաքական գործիչՀայաստանի գետերի ցանկԵս և նաԻլհամ ԱլիևՆորավանքԱբել ԱբելյանՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Արցախի հերոսԵղևնիԱռաքյալը (Մուրացան)Արմավիրի մարզՄակերեսԲառակապակցությունՓորլուծությունՄիավորված ազգերի կազմակերպությունՀղիություն (մարդ)ԵրեքնուկՕրալ սեքսԵվրոպաԲրուցելոզԱքիլեսյան գարշապարՍաղմոսավանքՀայկական դրամՀայկական գամփռԳետՄարդու առնանդամԱմբողջ թիվՍատուրն (մոլորակ)44-օրյա պատերազմԵրկաթ պակասորդային սակավարյունությունՕնիկ ԳասպարյանՍրտամկանի ինֆարկտՀայկական առածներ և ասացվածքներԱրամ ԽաչատրյանՆահանջը առանց երգիՕստեոարթրոզԿարտոֆիլՄարսողությունԵվրոպայի դրոշներԹբիլիսիԲացատրական բառարանԱրյունահոսությունԿենդանիներՍիլվա ԿապուտիկյանՈւրբաթագիրքՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԿրիաներԽաղաղ օվկիանոսՄիացյալ ԹագավորությունՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՄիխայիլ Իպոլիտով-ԻվանովՐաֆֆիՍասունԱստղ🡆 More