Կնատյացություն

Կնատյացություն (միզոգոնիա, հին հունարեն՝ μῖσος «ատելություն» և հին հունարեն՝ γυνή` «կին» բառերից), հասկացություն, որ բնորոշում է ատելություն, հակակրանք կամ արմատացած կանխակալ վերաբերմունք կանանց հանդեպ։ Կնատյացը մարդ է, որին հատուկ է կնատյացությունը։ Միզոգոնիան կարող է արտահայտվել սեքսիզմի, կնոջը ստորացման, կանանց նկատմամբ բռնության կամ կանանց սեռական առարկայացման միջոցով։

Կնատյացություն
«Երթ ընդդեմ կնատյացության» (Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ)

Միզոգոնիան առանձնացվում է որպես դիցաբանական, կրոնական և փիլիսոփայական շատ համակարգերի վառ արտահայտված գիծ։ Մասնավորապես, շատ հեղինակներ նշում են Հին Հունաստանի մշակույթի կնատյացությունը, ինչպես նաև` այնպիսի փիլիսոփաների կնատյացությունը, ինչպիսիք են Օտտո Վեյնինգերը, Արթուր Շոպենհաուերը և Ֆրիդրիխ Նիցշեն։

Միզոգոնիան կրոնում

Քրիստոնեության մեջ

Քրիստոնեության մեջ գոյություն ունեն իրարից տարբերվող բազմաթիվ վերանվանումներ։ Կնատյացության մեջ նախատինքը սովորաբար առաջ է բերում հարցեր կանանց քահանայության, Վատիկանի հակաաբորտային քաղաքականության և պատմական այնպիսի օրինակների մասին, ինչպիսին է կնոջ լռությունը եկեղեցում։

Իսլամում

Ղուրանի Ան-Նիսա սուրան քննատադվել է միզոգոնիկ տեքստի համար։

Կնատյացություն  Տղամարդիկ կանանց խնամատարն են, քանի որ Ալլահը նրանցից մեկին առավելություն է տվել մյուսի նկատմամբ, և քանի որ նրանք ծախսում են իրենց հարստությունից։ Ճշմարիտ կանայք հնազանդ են և ամուսինների բացակայության դեպքում Ալլահի հոգածության շնորհիվ պահպանում են այն, ինչ պետք է պահել։ Իսկ այն կանանց, որոնց հավատարմությանը դուք կասկածում եք, խրատեք, խուսափեք նրանցից։ Եթե նրանք հնազանդվեն ձեզ, նրանց դեմ ուղիներ մի փնտրեք։ Իրապես, Ալլահը Երկնային է ու Մեծ։ Կնատյացություն 
Կնատյացություն 
Բռնաբարության զոհ դարձած կոնգոյացի կանայք

Հինդուիզմում

Մանուի օրենքը պահանջում է, որ կինն իր ամբողջ կյանքը, կախված տարիքից, ապրի հոր, ամուսնու, որդու, ազգականի, իսկ նրանց բացակայության դեպքում` իշխանի հովանավորության տակ, և արգելում է նրան անկախության ձգտել։

Միզոգոնիան 18-19-րդ դարերի արևմտյան փիլիսոփայության մեջ

Շատ արևմտյան փիլիսոփաներ արտահայտել են միզոգոնիկ հայացքներ։ Օտտո Վեյնինգերն իր «Սեռ և բնավորություն» գրքում մարդու «կանացի» սկիզբը «ոչնչություն» է անվանել, որը զուրկ է իրական գոյությունից, գիտակցությունից ու ռացիոնալությունից։

Միզոգոնիկ է Արթուր Շոպենհաուերի «Կանանց մասին» էսսեն, որտեղ նա հայտարարում է, որ «կինն իր էությամբ դատապարտված է հնազանդության», ինչպես նաև` «տղամարդկանց միջև բնությունից եկող պարզ անտարբերություն կա, իսկ կանանց մոտ` բնությունից եկող թշնամանք»։

Ֆրիդրիխ Նիցշեն քաղաքակրթության բարձր տեսակները կապել է կանանց հանդեպ առավել դաժան վերահսկողության հետ (Բարուց և չարից անդին

Առցանց միզոգոնիա

Միզոգոնիկ հռետորաբանությունը լայնորեն տարածված է համացանցում։ Գենդերային հարձակումների վերաբերյալ հանրային քննարկումներն աճում են, ինչը բերում է քաղաքական միջամտության և ավելի մեծ արձագանքների պահանջի այնպիսի սոցիալական ցանցերի կողմից, ինչպիսիք են Ֆեյսբուքը և Թվիթթերը։

2016 թվականին Դեմոս վերլուծական կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունը եզրակացրել է, որ Թվիթթերում կնատյաց գրառումների 50%-ը պատկանում է կանանց։

Միզոգոնիայից տառապողների մեծ մասը հանրային կանայք են, որոնք խոսում են ստացվող սպառնալիքների մասին, և այն կանայք, որոնց կապում են ֆեմինիզմի հետ։ Կնատյաց հաղորդագրությունների հեղինակները սովորաբար անհայտ են կամ դժվար ճանաչելի։ Նրանց հռետորաբանությունը ներառում է կնատյաց մակդիրներ, գրաֆիկական և սեռականացված կերպարներ, կանանց արտաքինի վրա կենտրոնացում, և սեռական բռնությունը ներկայացվում է իբրև այդ կանանց ուղղելու միջոց։

Տարբեր կանանց ուղղված վիրավորանքներն ու սպառնալիքները սովորաբար շատ նման են։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Фрейд З. Леонардо да Винчи. Воспоминание детства // Фрейд З. Художник и фантазирование / Общ. ред., сост., вступ. ст. Р. Ф. Додельцева, К. М. Долгова; Пер. с нем. Р. Ф. Додельцева, А. М. Кесселя, М. Н. Попова. — М.: Республика, 1995. — 396 с. — (Прошлое и настоящее). — ISBN 5-250-02522-6.

Արտաքին հղումներ

Կնատյացություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնատյացություն» հոդվածին։

Tags:

Կնատյացություն Միզոգոնիան կրոնումԿնատյացություն Միզոգոնիան 18-19-րդ դարերի արևմտյան փիլիսոփայության մեջԿնատյացություն Առցանց միզոգոնիաԿնատյացություն Տես նաևԿնատյացություն ԾանոթագրություններԿնատյացություն ԳրականությունԿնատյացություն Արտաքին հղումներԿնատյացությունԱտելությունԲռնություն կանանց նկատմամբՀին հունարենՍեռական առարկայացումՍեքսիզմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹոնդրակյաններՓորլուծությունԿառլես ՊուչդեմոնԳարեգին ԲՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԱլպիական մանուշակ (պատմվածք)ՄողեսներԱրմեն Տիգրանյան (երգահան)Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀիսուսԳերմանիաՔիմիական ռեակցիաներԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԿենդանակերպԴերբայԿռունկներՀայկական ատոմային էլեկտրակայանԻսրայել ՕրիԱուտիզմԾխախոտԱյրին (նորավեպ)ՀամեմատությունԵղնջացանԱշխարհի բնակչությունՊեպոՍպիտակի երկրաշարժԳևորգ ԷմինՎարդավառԱմենայն Հայոց ԿաթողիկոսՑորենՕքսիդԻբուպրոֆենՍիֆիլիսԶինվորական կոչումներSWOT վերլուծությունԱվարայրի ճակատամարտՄանկական և պատանեկան հանրագիտարաններԵս և նաՄակերեսԴարձվածքՏորք ԱնգեղՄայիսյան հերոսամարտերԳլանԿուսաթաղանթՎիլյամ ՍարոյանԼևոն Տեր-ՊետրոսյանԴիլիջանԲութՄարդու աչքԷլեկտրական հոսանքՈրոշիչԴավիթ ԲեկԳայլերՁեռնաշարժությունԻսլամՀայկական հարցՀարավային ԿովկասBooking.comԱլբերտ ԱյնշտայնՍրտային անբավարարությունԱնանիա ՇիրակացիՀայերենի կետադրությունԵրիկամաքարային հիվանդությունԵգիպտոսԱլեքսանդր ՇիրվանզադեՇեշտԿենդանիների հատկանիշների ցանկԴեքսամետազոնԼեյկոցիտԱնահիտՄհեր ՄկրտչյանՀայերենԱղվան ՎարդանյանԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԾիրանԱրծվաշենՋորջ ԲայրոնԽաչքար🡆 More