Կլոդ Դեբյուսի

Կլոդ Արշիլ Դեբյուսի (ֆրանսերեն՝ Achille-Claude Debussy, օգոստոսի 22, 1862(1862-08-22), Սեն Ժերմեն ան Լե, Սենա և Ուազա, Ֆրանսիական երկրորդ կայսրություն - մարտի 25, 1918(1918-03-25), Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ։ Նրա երաժշտական ոճը հաճախ անվանվում է իմպրեսիոնիզմ՝ եզրույթ, որը նա երբեք չի ընդունել։ Նրա երաժշտությունը միջանկյալ դիրք է զբաղեցնում ուշ ռոմանտիկ երաժշտության և 20-րդ դարի մոդեռնիզմի միջև։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Պելեաս և Մելիսանդա» օպերան (բեմադրվել է 1902 թվականին, Փարիզում), «Ֆավնի հետկեսօրյա հանգիստ» սիմֆոնիկ պրելյուդը (1894), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզները (1905), պրելյուդներ դաշնամուրի համար և այլն։

Կլոդ Դեբյուսի
Կլոդ Դեբյուսի
Բնօրինակ անունֆր.՝ Claude Debussy
Ի ծնե անունֆր.՝ Claude Achille Debussy
Ծնվել էօգոստոսի 22, 1862(1862-08-22)[…]
Սեն Ժերմեն ան Լե, Սենա և Ուազա, Ֆրանսիական երկրորդ կայսրություն
ԵրկիրԿլոդ Դեբյուսի Ֆրանսիա
Մահացել էմարտի 25, 1918(1918-03-25)[…] (55 տարեկան)
Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
ԳերեզմանՊասի գերեզմանատուն
Ժանրերօպերա, դասական երաժշտություն և impressionist music?
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտական քննադատ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա
ԱմուսինԷմմա Բարդակ և Marie-Rosalie Texier?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
Կլոդ Դեբյուսի Claude Debussy Վիքիպահեստում

1872-1884 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ Դեբյուսին գնում է մինչ այդ երբևէ չեղած փոփոխությունների. Բացում է նոր ճանապարհ՝ դեպի մաքուր հնչյունի անկակախությունը, տոնայնական հարմոնիայից փոփոխումը դեպի կոլորիստիկ հարմոնիայի, որտեղ կարևորը ոչ թե մի ֆունկցիայից մեկ այլ ֆունկցիայի անցումը, ֆունկցիոնալ հաջորդականությունն է, այլ ակորդի առանձին հնչողությունն է, նրա առանձին գույնը։ Բնականաբար, փոփոխման է ենթարկվում նաև նվագախումբը. Այն դառնում է նույնքան գունային, որքան և նրա հարմոնիան։ Դեբյուսին բերում է անհատական գործիքի տեմբր, գույն հասկացությունը, բերում է յուրաքանչյուր գործիքի ինքնուրույնությունը նվագախմբի մեջ, ինչպես նաև՝ մինչդ այդ եղած գործիքների ֆունկցիոնալ պատկանելությունն է փոխում։ Դեբյուսիի երաժշտությունը արտահայտում է իրավիճակ, ոչ թե ընթացք, նրա մոտ տեսնում ենք պատկեր, ակնթարթ, ասինքն տիպիկ իմպրեսիոնիստական մոտեցում։

1884 թվականին «Անառակ որդին» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի և մինչև 1886 թվականը ապրել Հռոմում։ Վերադառևալով Փարիզ՝ մերձեցել է սիմվոլիստ բանաստեղծների ն իմպրեսիոնիստ նկարիչների խմբակին։ Հանդես է եկել որպևս դաշնակահար ն դիրիժոր իր ստեղծագործությունների կատարումով (1913 թվականին՝ Պետերբուրգում և Մոսկվայում), զբաղվել երաժշտական քննադատությամբ։ Դեբյուսին երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիրը և խոշորագույն ներկայացուցիչն է Դեբյուսին նորոգել և թարմացրել է երաժշտության (հատկապես նվագախմբային) երանգապնակը, հնչեղության գունեղության նպատակով օգտագործել բնական լադեր, պենտատոնիկա, բազմատոնայնական և ատոնալ տարրեր։ Նրա վրա զգալի ազդեցություն է գործել ֆրանսիական և Արևելքի ժողովրդական արվեստը, Մ․ Պ․ Մուսորգսկու, Ն․ Ա․ Ռիմսկի-Կորսակովի երաժշտությունը։ Դեբյուսին բարձր է գնահատել Կոմիտասի ստեղծագործությունները։ Մեծ տեղ է հատկացրել գործիքային ծրագրային երաժշտությանը։ Երկերից են՝ «Պելհաս և Մելիզանդա» օպերան (իմպրեսիոնիստական օպերային արվեստի առաջին և չգերազանցված նմուշը, ըստ Մ․ Մետերլինկի, բեմադրվել է 1902), «Խաղեր» (1912), «Կամմա» (1912), «Խաղալիքներով արկղը» (1913) բալետները, «Սուրբ Սեբաստիանի մարտիրոսությունը» միստերիան (ըստ Անունցիոյի, 1911), «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդը (ըստ Ս․ Մալարմեի, 1892-1894), «Նոկտյուրններ» եռապատկերը («Ամպեր», «Տոնախմբություններ», «Սիրեններ», 1897-1899), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզը (1903-1905), «Ի բեր իա» սիմֆոնիկ սյուիտը (1908), դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործություններ («Էստամպներ», 1903, «Ուրախության կղզին», 1904,1924 պրելյուդ, 1910-1913), գործիքային անսամբլներ, 50-ից ավելի երգեր և ռոմանսներ (մի մասը՝ սիմվոլիստների տեքստերով)։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Monsieur Croche․, Antidi–lettante, 8 ed․, P․, 1926; Статьи, рецензии, беседы, М․—Л․, 1964
  • Альшванг А․, Клод Дебюсси, М․—Л․, 1935;
  • Кремлев Ю․, Клод Дебюсси, М․, 1965;
  • Valias L․‘, Claude Debussy et son temps, P․, [1958]․
Կլոդ Դեբյուսի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Դեբյուսի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 323 Կլոդ Դեբյուսի 

Tags:

18621918d:Q194420d:Q4700d:Q979470ԻմպրեսիոնիզմՄարտի 25Պելեաս և Մելիսանդա (օպերա)Սեն Ժերմեն ան ԼեՕգոստոսի 22ՖրանսիաՖրանսիական երկրորդ կայսրությունՖրանսիայի երրորդ հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արյան ճնշումՍեռական հերպեսԵրվանդ ԱզատյանՄարտի 27ՊրոլակտինԽորվաթիաԷջմիածնի Մայր ՏաճարՍինգապուրԳորշ արջՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՏյառնընդառաջԿանդիդոզՆիկոլա ՏեսլաՆշիկաբորբՏիգրան ՄեծՅուրի ԳագարինՀայաստանի զինված ուժերՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԿարմիր գիրքԿոկորդաբորբՀեկտարԲուդդայականությունՍրբանային սեքսԿուսաթաղանթԳրոնինգենի թանգարանՔաղցկեղԵրաժշտական գործիքներԲանակում (հեռուստասերիալ)Թորոս ՌոսլինՎարդգես ՊետրոսյանԿոմիտասԿրոնԱզատի ջրամբարՀայերենի այբուբենՎանի թագավորության արքաների ցանկԲրոնխիալ ասթմաՀոգնակի թիվՍաղմոսավանքԳիզայի բուրգերԱռանց ընտանիքի (վիպակ)Գուրգեն ՄահարիԳյումրիՆավթԹութքԶատկի ավանդույթներԷրեկտիլ դիսֆունկցիաՊանամաՍիրտՔարահունջՄաշկի սնկային հիվանդություններՀայկական ֆիլմերի ցանկՍեբորեային մաշկաբորբՏուբերկուլոզԵռանկյան մակերեսԹատրոնԴաշտանային ցիկլԱնձի խանգարումԱվետիք ԻսահակյանԱճի հորմոնԱբորտԵրաժշտությունՀնդկաստանՇավարշ ԿարապետյանՎիտամին CՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՍտորոգյալԻրաքՆոր ԿտակարանԽաղՇունՎարդան ՄամիկոնյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԿոնվենցիաՀին ՀունաստանՄեծ Հայքի նահանգների ցանկ🡆 More