Կլիմտ (անգլ.՝ Klimt), 2006 թվականին նկարահանված ավստրիական արտ-հաուս կենսագրական ֆիլմ` ավստրիացի սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտի մասին (1862–1918).: Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը չիլիացի կինեմատոգրաֆիստ Ռաուլ Ռուիսն է, ֆիլմի սցենարի անգլերեն վերամշակումն արել է Գիլբերտ Ադերը։ Լուսանկարների ռեժիսորը Ռիկարդո Արոնովիչն է, երաժշտության հեղինակը` Ժորժ Արիագադան։ Գլխավոր դերը խաղում է Ջոն Մալկովիչը, ֆիլմում ներգրավված է նաև Սթիվեն Դիլեյնը։ Ֆիլմի երկու` 150 և 96 րոպեանոց տարբերակները ներկայացվել են 2006 թվականի Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։ Մի քանի ամիս անց ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոյի 28-րդ փառատոնին, որտեղ այն առաջադրվել է երկու անվանակարգում` հաղթելով Russian Film Clubs Federation Award մրցանակը։
Կլիմտ անգլ.՝ Klimt | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Գերմանիա Միացյալ Թագավորություն Ավստրիա |
Ժանր | դրամա և կենսագրական ֆիլմ |
Թվական | 2006 և մայիսի 25, 2006 |
Լեզու | գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Ռաուլ Ռուիս |
Պրոդյուսեր | Պաուլու Բրանկու |
Սցենարի հեղինակ | Ռաուլ Ռուիս |
Դերակատարներ | Ջոն Մալկովիչ, Վերոնիկա Ֆերես, Սթիվեն Դիլեյն, Բերոուզ Սաֆրոն, Սանդրա Չեկարելլի, Նիկոլայ Քինսկի, Ագլայա Շիշկովից, Յոաքիմ Բիսմայեր, Փոլ Հիլթոն, Աննեմարիա Դյուրինգեր, Իրինա Վանկա, Էռնստ Շտյոցներ, Գեորգ Ֆրիդրիխ, Նիկոլ Բյոտլեր և Կլաուս Հենդլ |
Օպերատոր | Ռիկարդո Արոնովիչ |
Երաժշտություն | Խորխե Առիագադա |
Մոնտաժ | Վալերիա Սարմիենտո |
Պատմվածքի վայր | Վիեննա և Փարիզ |
Նկարահանման վայր | Վիեննա և Քյոլն |
Կինոընկերություն | ORF |
Տևողություն | 129 րոպե |
Գուստավ Կլիմտի կյանքի պատմությունը անկանոն շարքերով անցնում է նկարչի մտքում, երբ նա մահամերձ պառկած է Վիեննայի հիվանդանոցում և նրան այցելում է իր ընկերը` Էգոն Շիլեն (Նիկոլայ Կինսկի)։ Ֆիլմում ներկայացվում է Կլիմտի պլատոնական ընկերությունը Էմիլիա Ֆլյոգեի հետ (Վերոնիկա Ֆերես)։ Ֆիլմը հիմնականում կենտրոնացած է Կլիմտի և Լեա դե Կաստրոյի (Բերոուզ Սաֆրոն) հարաբերությունների վրա, սկսնակ պարուհու, ում հետ նրան ծանոթացրել է Ժորժ Մելիեսը։
The Observer պարբերականի հեղինակ Ֆիլիպ Ֆրենչը ֆիլմը նկարագրել է որպես հաշվարկած առեղծվածային։ Կոսմո Լանդեսմանը The Sunday Times-ից ֆիլմը նկարագրել է որպես «սառը և հիմար»` անիմաստորեն բարդացված և նմանեցված Սթենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմին։
Rotten Tomatoes ագրեգատոր կայքում ֆիլմն ունի 32% վարկանիշ` ըստ 25 ակնարների, 5.04/10 միջին գնահատականով։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100-ից 44 միավոր` ըստ 7 ակնարկների։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կլիմտ (ֆիլմ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.