Ռաուլ Ռուիս Պինո (իսպ.՝ Raúl Ruiz Pino, ֆր.՝ Raoul Ruiz, հուլիսի 25, 1941(1941-07-25), Պուերտո Մոնտ, Չիլի - օգոստոսի 19, 2011(2011-08-19), Փարիզ), չիլիացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և գրող, ով 1973 թվականից ապրել և աշխատել է Փարիզում։ Կինը դերասանուհի Վալերիա Սարմենտոն է։
1956-1962 թվականներին փորձարկումներ է արել դրամատուրգիայի ոլորտում։ 1968 թվականին Գիլյերմո Կաբրերա Ինֆանտեի «Երեք տխուր վագրեր» վեպի էկրանավորումը արժանացել է Լոկարնոյի փառատոնի գլխավոր մրցանակին։ Նախագահ Սալվադոր Ալյենդեն Ռուիսին նշանակել է իր` մշակութային հարցերով խորհրդական։ Ինքը` Ռուիսը, հարցազրույցի ժամանակ ասել է, թե ինքը եղել է Սոցիալիստական կուսակցության խորհրդականը, ութ կուսակցություններից մեկի, որոնք կազմել են «Ազգային միաբանություն» կոալիցիան։
1990-ական թվականների կեսերից սկսել է աշխատել առաջին մեծության այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Կատրին Դենյովը, Էմմանուել Բեարը, Ջոն Մալկովիչը։ Ուշ շրջանի ֆիլմերում հեռացել է ցուցադրական «աղքատ» կինոյից, աշխատանքները դարձել են առավել թրենդային, պարբերաբար ներկայացվել են խոշորագույն կինոփառատոններում, այդ թվում` Կաննի կինոփառատոնում։ 1999 թվականին ղեկավարել Մարսել Պրուստի «Ձեռքբերված ժամական» վեպի խոշոր բյուջեով էկրանավորումը։ Մահացել է Փարիզում, 70 տարեկան հասակում, պնևմոնիայից։
Ֆիլմագրություն
Լիամետրաժ ֆիլմեր
1967` Կնակորույսի տանգոն / El tango del viudo
1968` Երեք տխուր վագրեր / Tres tristes tigres (ըստ Գիլյերմո Կաբրերա Ինֆանտեի համանուն վեպի)
1969` Սուսերամարտ / La catanaria
1970] Ի՞նչ անել / ¡Qué hacer!
1970` Ուղղիչ գաղութում / La colonia penal (ըստ Ֆրանց Կաֆկայի վեպի)
1971` Ոչ ոք ոչինչ չի ասել / Nadie dijo nada (ըստ Մաքս Բիրբոմի պատմվածքի)
1972` Էքսպրոպրիացիա / La expropiación
1973` Սոցիալակն ռեալիզմ / El realismo socialista (ըստ Չեզարե Պավեզեի պատմվածքի)
1973` Համարձակ աղավնյակը / Palomita brava
1973` Սպիտակ աղավնին / Palomita blanca (ըստ Էնրիկե Լաֆուրկադի վեպի)
1974` Մերժվածների երկխոսությունը / Diálogo de exiliados
1978` Դրժված ուխտեր / La vocation suspendue (ըստ Պիեռ Կլոսովսկու վեպի)
1979` Խաղ / Jeux
1979` Պատկերացումներ վեճերի մասին / Images de débat
1979` Գողացված նկարի հիպոթեզը / L’hypothèse du tableau volé (ըստ Պիեռ Կլոսովսկու վեպի)
1980` Դալի թանգարան / Musée Dali
1980` Ծուռը / Le borgne
1981` Տարածքը / The Territory
1982` Կետի մեջքը / Het Dak van de Walvis
1983` Փարիզ քաղաքը / La ville de Paris
1983` Բերենիկան / Bérénice
1983` Երեք կրոն ծովայինի համար / Les trois couronnes du matelot
1984` Համակարգ սկսնակների համար / Régime sans pain
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռաուլ Ռուիս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses. ®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.