Կենսամեխանիկա

Կենսամեխանիկա, կենսաֆիզիկայի բաժին.

ուսումնասիրում է կենդանի հյուսվածքների, բջիջների, օրգանների և ամբողջական օրգանիզմի մեխանիկական հատկությունները, ինչպես նաև նրանցում ընթացող մեխանիկական երևույթները։

Կենսամեխանիկա
Կենսամեխանիկայի առաջին աշխատանքները

Ծագում

«Կենսամեխանիկան» նախկինում անվանել են սաղմնաբանության բաժիններից մեկը՝ զարգացման մեխանիկան։

Շարժումների կենսամեխանիկա

Շարժումների կենսամեխանիկան, հենվելով անատոմիայի և տեսական մեխանիկայի տվյալների վրա, հետազոտում է շարժողական օրգանների կառուցվածքը։ Շարժման կենսամեխանիկական ուսումնասիրությունները լինում են.

  • կառուցվածքային (մարմնի կինեմատիկական շղթաների ազատության աստիճանների թիվը և բնույթը),
  • կինեմատիկական (հետագիծը, արագությունը և արագացումը)
  • դինամիկական (ներքին և արտաքին փոխազդեցությունների հետևանքով առաջացող ուժերը)։

Ուսումնասիրման մեթոդներ

Հետազոտվող շարժումների կինեմատիկական բնութագրերը որոշելու համար օգտագործում են գրանցման տարբեր մեթոդներ, որոնցից առավել կիրառական են՝

  • օպտիկականը՝ արագացված կինոնկարահանումներ,
  • ցիկլոգրաֆիա, կիմոցիկլոգրաֆիա, և
  • էլեկտրական։

Նշված մեթոդներով որոշվում են մարմնի տարածական տեղափոխությունը, նրա առանձին մասերի շարժումը միմյանց նկատմամբ և այլն։ Արյան շրջանառության կենսամեխանիկան ուսումնասիրում է սրտի և անոթների առաձգական հատկությունները, արյան հոսքին ցույց տրվող հիդրավլիկական դիմադրությունը, արյան շարժումը և սրտի աշխատանքը։

Կենսամեխանիկան զբաղվում է նաև շնչառական ապարատի, ինչպես նաև առանձին օրգանների (թոքեր, կրծքավանդակ) շարժումների դինամիկայի և գործունեության ուսումնասիրությամբ։

Կենսամեխանիկաի հետազոտություններ

Կենսամեխանիկաի հետազոտությունների սկիզբը դրել է Լեոնարդո դա Վինչին, որն անատոմիայի և մեխանիկայի տեսանկյունով ուսումնասիրել է մարդու շարժումները։

Կենսամեխանիկայի բնագավառում կարևոր են Պյոտր Լեսգաֆտի, Իվան Սեչենովի, Նիկոլայ Բեռնշտայնի և ուրիշների աշխատանքները։ Կենսամեխանիկական հետազոտությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտության տարբեր ոլորտների՝ աշխատանքի և սպորտի ֆիզիոլոգիայի, կլինիկական ու ռազմական, բժշկագիտության, վնասվածքների և օրթոպեդիայի համար։ Կենսամեխանիկան մեծ նշանակություն ունի նաև պրոթեզավորման գործում։

Գրականություն

  • Сеченев H.M., Oчepк pa6очих движений человека, M., 1901;
  • Исследования по биодинамике ходьбы, 6era, прыжка, под редакции H.A. Бернштейна, M., 1940.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 372 Կենսամեխանիկա 

Tags:

Կենսամեխանիկա ԾագումԿենսամեխանիկա Ուսումնասիրման մեթոդներԿենսամեխանիկա ի հետազոտություններԿենսամեխանիկա ԳրականությունԿենսամեխանիկա Արտաքին հղումներԿենսամեխանիկա ԾանոթագրություններԿենսամեխանիկաԿենսաֆիզիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՊյութագորասի թեորեմԳուրգեն ՄելքոնյանՊրոլակտինԳոշավանքՎիլյամ ՍարոյանՏերունական աղոթքԶուգահեռագիծԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԼեյկոցիտԹլփատումԳլաուկոմաԳառնու հեթանոսական տաճարՀայկական իժՖեմինիզմՎիքիպահեստԼեղապարկՀռոմի թագավորության պատմությունԴաունի համախտանիշՍիրտԱրտարգանդային հղիությունԵրվանդ ԱզատյանՀաղարծնի վանքԱբեղախոտԲարորակ ուռուցքներՏրդատ ԳՀույզերՄարդու խորիոնային գոնադոտրոպինԱրեգակնային համակարգՄատենադարանԳերբնական արձակագրությունՊարույր ՍևակԲրազիլիաԿիստաՄխիթար ԳոշԶատիկը ՀայաստանումԲոտուլիզմՄարդու առնանդամՌուսական կայսրությունՄոնա ԼիզաԳերմանիաՀրայր ԴժոխքԿոկորդիլոսներՄարտի 28ԿալցիումԱվետիք ԻսահակյանԿռունկներԱղերՍեպսիսԿոռուպցիաԴերանունԱվստրիաՄակբայՄեծապատիվ մուրացկաններԱվագ շաբաթԸնկուզենիՀնդեվրոպական լեզուներՄարդու ատամԲյուզանդական կայսրությունՀրազդան (քաղաք)Ավշային հանգույցների բորբոքումՀավերժության հայկական նշանԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԾովԻտալիաԵրուսաղեմՄադամ ԲատերֆլայԶևսԱրյունԿովՍինուսիտՆիդերլանդներԴեքսամետազոնԱյծեղջյուրԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՄոլորակՏավուշի մարզ🡆 More