Կապիկներն Օպերայում

«Կապիկներն օպերայում» (ռուս.՝ «Обезьянки в опере»), «Կապիկները» շարքի վեցերորդ մուլտֆիլմը։

Կապիկներն Օպերայում
Կապիկներն օպերայում
ռուս.՝ Обезьянки в опере
Կապիկներն Օպերայում
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Շարքի մասն էԿապիկները
ՌեժիսորԼեոնիդ Շվարցման
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ԵրկիրԿապիկներն Օպերայում Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն583 վայրկյան
ՇարքԿապիկները
ՊրիկվելԿապիկներ, առա՛ջ
ՍիկվելԿապիկները: Շտապ օգնություն
Թվական1995

Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» համույթը։ Օգտագործվել են հատվածներ Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից։

Սյուժե

Կենդանաբանական այգի են գալիս նորապսակները։ Փոքրիկ կապիկները չարաճճիություններ են անում՝ հայտնվելով հարսանեկան լուսանկարների կադրում, այդ պատճառով էլ մայր կապիկը նրանց փակում է վանդակի մեջ։

Վագրը մայր կապիկին հրավիրում է օպերա։ Կապիկը համաձայնվում է, և երկուսն էլ գնում են իրենց վանդակները, որպեսզի հագուստները փոխեն։ Այդ ժամանակ փոքրիկ կապիկները դուրս են գալիս իրենց վանդակից ու Վագրին փակում հագուստի պահարանում, իսկ իրենք մտնում են նրա սմոկինգի մեջ, որի վերևում ամրացնում են վագրի արհեստական գլուխ։ Այդպես նրանք պատրաստվում են գնալ օպերա Վագրի փոխարեն։

Ներկայացվում է «Օթելլոն»։ Բայց արդեն ճեմասրահում Կապիկը նկատում է, որ Վագրը «կախված է» կախիչից, իսկ փոքր կապիկները փախչում են բուֆետ։ Այնտեղ վերջիններս հիացմունքով ու ծափահարություններով դիտում են, թե ինչպես է ոմն գեներալ հափշտակությամբ ուտում։ Մայրը նրանց տանում է, և նրանք նստում են դահլիճում։ Լույսերը հանգչում են, և մայր կապիկը փոքր կապիկներին կորցնում է տեսադաշտից, իսկ նրանք արդեն տիրացել էին լուսարձակին, և ամբողջ դահլիճը տեսնում է պատշգամբում համբուրվող այն նույն նորապսակ զույգին։ Այնուհետև փոքրիկները տարեց տիկնոջ հեռադիտակն այնպես են փչացնում են, որ նա ներկայացման փոխարեն տեսնում է Սատուրնի բնակիչներին։ Իսկ բեմում արդեն ներկայացումն է բեմադրվում։

Այդ ընթացքում Վագրն ազատվում է։

Փոքրիկ կապիկներն այժմ էլ անցնում են ռեժիսորի հեռակառավարման վահանակին, և բեմում դեկորացիաներն սկսում են կայծակնային արագությամբ փոփոխվել՝ դաշտ, Մավզոլե, անձրև, ձյուն։ Այնուհետև ռեժիսորն ու փոքրիկները կռվում են զանգի կոճակի համար, ինչի հետևանքով հանդիսատեսները վազում են «բուֆետից» մինչև «պարտեր»։

«Ընդմիջումից» հետո կապիկները մտնում են գրիմի սենյակ, որտեղ տեսնում են, թե ինչպես է գրիմարարը սև ներկով ներկում Օթելլոյի դերակատարին։ Գոհունակ դեմքով հարձակվում են Դեզդեմոնայի դերակատարի վրա և նրան ներկում սև գրիմով, որից հետո նա փախչում է թատրոնից։ Ռեժիսորը շտապ նրան փոխարինող է փնտրում և ընտրում է մայր կապիկին։ Կապիկները հիացած են։

Եվ ահա մավրն սկսում է խեղդել Դեզդեմոնային։ Կապիկները, փրկելով մորը, նետվում են բեմ։ Արդյունքում Օթելլոն պարտվում է, Դեզդեմոնան՝ փրկվում, հանդիսատեսը ծափահարում է, վարագույրը փակվում է։ Կապիկների վրա ծաղիկներ են թափվում, մայր կապիկը խոնարհվում է հանդիսատեսի առաջ, և այդ պահին թատրոն է մտնում կիսամերկ Վագրը. նա նույնպես երջանիկ է։

Ստեղծողներ

Ռեժիսոր Լեոնիդ Շվարցման
Սցենարի հեղինակ Գրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչներ Լեոնիդ Շվարցման, Օլգա Գվոզդևա
Նկարիչներ Աննա Ատամանովա, Տատյանա Զվորիկինա, Սվետլանա Դավիդովա, Գեննադի Մոռոզով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Արսենտև, Նատալյա Բոգոմոլովա, Գալինա Զեբրովա, Դմիտրի Կուլիկով, Նիկոլայ Կոզլով
Օպերատոր Լյուդմիլա Կրուտովսկայա
Կոմպոզիտոր Սանդոր Կալոշ
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Մոնտաժող Օլգա Վասիլենկո
Ռեժիսորի օգնական Ե. Չերյոմուշկինա
Տնօրեն Գալինա Վոլկովա
  • Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Հետաքրքիր փաստեր

  • Մուլտֆիլմի սկզբում ներկայացվում է «Ֆիլմի հովանավոր՝ Էսկադո բանկ» գրությունը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1 , 978-5-93136-140-6 . Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах

Արտաքին հղումներ

Tags:

Կապիկներն Օպերայում ՍյուժեԿապիկներն Օպերայում ՍտեղծողներԿապիկներն Օպերայում Հետաքրքիր փաստերԿապիկներն Օպերայում ԾանոթագրություններԿապիկներն Օպերայում ԳրականությունԿապիկներն Օպերայում Արտաքին հղումներԿապիկներն ՕպերայումԿապիկներըՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեծ պասԱգաթա ՔրիստիԱրա Գեղեցիկ և ՇամիրամՔանդակագործությունԵրիկամի քրոնիկ հիվանդությունՇառաչ և ցասումԵրիկամաքարային հիվանդությունՍեբորեային մաշկաբորբՈրդանման ելունի բորբոքումՏողադարձՀայկական դիցաբանությունՎինսենթ վան ԳոգՀայաստանի թռչունների ցանկԱրցախի ՀանրապետությունԼիբանանԳրիգոր ՆարեկացիՏյառնընդառաջՖիմոզԿուսությունՀայաստանի դրոշՀակաբիոտիկներԿրոնԼևոն ՇանթԱզատի ջրամբարՋրծաղիկՂազարոս ԱղայանԿրծքավանդակի ցավԱլբերտ ԱյնշտայնՏասնաբանյաՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՌուսաստանՆշիկաբորբՄշակույթՀենրիխ ՄխիթարյանԴոնալդ ՖեյսոնՀեռուստատեսային կենտրոնՍրտային անբավարարությունԱռաքյալներԱրամ ԱսատրյանՀայաստանի ազգային հերոսԵրկրաշարժԱրվեստՊարույր ՀայրիկյանԱստիգմատիզմԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱբեղախոտՕսմանյան կայսրությունԱրյան շրջանառությունՀամակարգային կարմիր գայլախտԱվշային հանգույցների բորբոքումՀամակարգիչՎահագնՇաղկապՁեռքբերովի անօգնականությունՖեյսբուքԿարեն ԴեմիրճյանԽտությունՎարդան ՄամիկոնյանԺենգյալով հացՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԴեն ՍյաոպինՎբեթԱստվածային կատակերգությունՄթնոլորտՌապոնեՎահե ՇահվերդյանԷթիլ սպիրտՀարակատար դերբայՕստեոարթրոզՍողուններԱլերգիաՀաղարծնի վանքՈրովայնային ցավՍրտի բնածին արատներՀայաստանի զինանշանՔութեշԳարուն🡆 More