Խաբիբ Նուրմագոմեդով

Խաբիբ Աբդուլմանապովիչ Նուրմագոմեդով (ռուս.՝ Хабиб Абдулманапович Нурмагомедов, ավար.՝ ХIабиб ГӀабдулманапил НурмухӀамадов, սեպտեմբերի 20, 1988(1988-09-20), Sildi, Ցումադինսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ ավար, ռուս նախկին ընդհանուր մենամարտիկ (MMA), մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն, UFC փառքի սրահի անդամ (2022)։ Հանդես է եկել «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության թեթևքաշային դիվիզիոնում։ Ունի ձյուդոյի սև գոտի։

Խաբիբ Նուրմագոմեդով
Խաբիբ Նուրմագոմեդով
Ծնվել էԽաբիբ Աբդուլմանապովիչ Նուրմագոմեդով
Хабиб Абдулманапович Нурмагомедов
սեպտեմբերի 20, 1988 (35 տարեկան)
Խաբիբ Նուրմագոմեդով Մախաչկալա, ԴԻԽՍՀ, ՌԽՍՖՀ ԽՍՀՄ
Բնագիր անունХIабиб ГӀабдулманапил НурмухӀамадов
Այլ անուններԱրծիվ (անգլ.՝ The Eagle)
ԵրկիրԽաբիբ Նուրմագոմեդով Ռուսաստան
ԱզգությունԽաբիբ Նուրմագոմեդով Ավար
Հասակ1,78 մ
Քաշ70 կգ
ԿարգԹեթևքաշային
Տիրույթ178 սմ
ՈճԸմբշամարտ
Թիմ«Red Fury Fight Team»
«American Kickboxing Academy» (2012-այժմ )
«Fight Spirit Team» (2013-այժմ)
«Mamishev Team» (2012)
«AMA Fight Club» (2012)
«Gadzhi Makhachev freestyle wrestling club»
«SC Bazarganova»
ՄարզիչԱբդուլմանապ Նուրմագոմեդով
Խավիեր Մենդես
ԴասՍամբոյի միջազգային կարգի վարպետ
Ձյուդոյի սև գոտի
Պանկրաթիոնի միջազգային վարպետ
Ձեռնամարտի միջազգային կարգի վարպետ
ԸմբշամարտԱզատ ոճի ըմբշամարտ, Ռուսաստանի պատանեկան առաջնություն
Ակտիվ շրջան2008-2020
Խառնամարտ
Ընդհանուր29
Հաղթանակներ29
Նոկաուտով8
Հանձնվեցնելով11
Որոշմամբ10
Պարտություններ0

Խառը մենամարտերում Նուրմագոմեդովը եղել է անպարտելի՝ գրանցելով 29 անընդմեջ հաղթանակների շարան, ինչն համարվում է ամենաերկարներից մեկը մարզաձևի պատմության մեջ։

Կենսագրություն

Խաբիբ Նուրմագամեդովը ծնվել է 1988 թվականին Դաղստանի Ցումադինսկի շրջանի Սիլդիա գյուղում։ Նա ազգությամբ ավար է։

Մանկուց մարզվել է հոր՝ Աբդուլմանապ Նուրմագամեդովի ղեկավարության ներքո։ ԱՄՆ-ում բնակվելու ժամանակ մարզվում է АКА (American Kickboxing Academy) մարզասրահում՝ Խավյեր Մենդեսի գլխավորությամբ։

2016 թվականին հիմնադրել է սեփական «Eagles MMA» թիմը Զիյավուդին Մագոմեդովի հետ համատեղ։

2018 թվականի հոկտեմբերի 12-ին Նուրմագոմեդովին շնորհվել է Գրոզնիի պատվավոր քաղաքացու կոչում։ Նրան նվիրել են Ահմադ Կադիրովի անվան հիմնադրամի միջոցներով գնված ավտոմեքենա։ Նրա հորը և մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին շնորհվել Է Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի կոչում։

2018 թվականի նոյեմբերի 6-ին ստացել է «Դաղստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան։

Ըստ Yandex-ի՝ ընգրկվել է 2018 թվականի ամենահանրաճանաչ մարդկանց թոփ-տասնյակում։ Վարկանիշում տեղ էին գտել այն մարդիկ, որոնց ազգանունները 2018 թվականին որոնողական հարցումներում առավել մեծ ժողովրդականություն են վայելել։ Վարկանիշը կազմելու համար օգտագործվել են որոնողական հարցումների տվյալները 2018 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում։

Համացանցում մի քանի անգամ հայտնվել են Դաղստանում երիտասարդ Խաբիբի և արջի կատակային պայքարի հոլովակներ։ Հոլովակն առաջին անգամ համացանցում հայտնվել է 2017 թվականին, ընդ որում՝ հայտնի է, որ այդ արջի հետ Խաբիբը պայքարել է դեռևս 2014 և 2019 թվականներին։ Այս հոլովակները խիստ վրդովեցրել են PETA հասարակական կազմակերպությանը, որը UFC-ից պահանջել է վերանայել իր վերաբերմունքը գործող չեմպիոնի նկատմամբ մինչև նա կսովորի հարգել կենդանիներին։

2019 թվականի դեկտեմբերի 5-ին Դաղստանի ղեկավարը՝ Վլադիմիր Վասիլևը, երկրորդ անգամ հանձնել է Խաբիբին «Դաղստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանը։ Նույն մրցանակին արժանացել է նաև նրա հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագամեդովը։

2019 թվականի դրությամբ Նուրմագոմեդովը Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է։

Անձնական կյաք

Ամուսնացած է Պատիմատի հետ։ Ամուսինները սովորել են Դաղստանի Սիլդի գյուղի նույն դպրոցում։ Հարսանիքը կայացել է 2013 թվականին։ 2015 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ֆաթիման, իսկ 2017 թվականի դեկտեմբերին՝ որդին, որին անվանել են Մուհանեդ։ 2019 թվականի դեկտեմբերի 22-ին ծնվել է երրորդ երեխան։

Սպորտային գործունեություն

Խաբիբ Նուրմագոմեդովը մարտական սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է։ 2010 թվականին տեղի է ունեցել աշխարհի միանգամից երկու առաջնություն՝ 15-րդը Կիևում և 16-րդը Մոսկվայում։ Առաջին առաջնությունում նա հաղթել է միչև 74 կգ քաշային կարգում, իսկ երկրորդում՝ միչև 82 կգ։ 2009 թվականի նոյեմբերին Խաբիբը դարձել է Ռուսաստանի չեմպիոն (միչև 74 կգ)։ Նա նաև պարտություններ է կրել։ 2010 թվականին դարձել է սիրողական ակումբների Աշխարհի Գավաթում երկրորդը մինչև 82 կգ քաշային կարգում՝ պարտվելով Մուհամեդ Ալինչիևին։ Համացանցում կա նաև տեսահոլովակ, որտեղ Նուրմագոմեդովը պարտվել է հայրենակից Մուհամեդ Իբրահիմովին։ Գորգի պաստառի վրա գրված է «մարտական սամբոյի Ռուսաստանի առաջնություն», սակայն համացանցում պահպանված արձանագրություններում բացակայության պատճառով հստակ թվագրումը դժվար է հաստատել։ 2010 թվականին փետրվարին Ռուսաստանի առաջնության առաջին փուլում, որն անցկացվում էր Կրասնոկամսկում, պարտվել է Վլադիմիր Զենինին։

Ընդհանուր մենամարտեր

2012 թվականի հունվարի 21-ին Խաբիբն իր առաջին մենամարտն անցկացրել է ամերիկյան UFC փրոմոուշենի հովանու ներքո։ Մարտն ավարտվել է Կամալ Շալորուսի նկատմամբ տարած հաղթանակով՝ 3-րդ ռաունդում Խաբիբը կիրառել է խեղդող հնարք, որը Կամալին ստիպել է հանձնվել։ Ամերիկացիներն անմիջապես նշել են Նուրմագոմեդովի ըմբշամարտի պատրաստվածության շատ բարձր մակարդակը։

2012 թվականի հուլիսի 7-ին Խաբիբն իր երկրորդ մենամարտն անցկացրել է UFC-ի ամերիկյան փրոմոուշենի հովանու ներքո՝ աշխարհի լավագույն բրազիլացի թեթև քաշայիններից մեկի՝ Գլեյսոն Տիբաուի դեմ, որը UFC 148-ի թեթև քաշային կարգում աշխարհի լավագույն 15 մարզիկների թվում է Լաս Վեգասում՝ Նևադա նահանգում։ Բոլոր 3 ռաունդների ընթացքում ռուսը գերիշխել է և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։

2013 թվականի հունվարի 19-ին մարտիկը Սան Պաուլու քաղաքում UFC on FX 7 մեծ մրցաշարում հանդիպել է ևս մեկ հայտնի բրազիլացի թեթև քաշայինի՝ Տիագու Տավարիսի հետ։ Մրցաշարի հիմնական դրվագում նա բրազիլացուն ապպերկոտով նոկդաուն է արել, որից հետո պարտերում արմունկներով 1:55 րոպեին հաղթել է առաջին ռաունդում։ Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է ապրիլի 20-ին UFC on FOX 7-ում պայքարել մոլորակի լավագույն մարտիկներից մեկի՝ Նեյթ Դիասի հետ Սան Խոսեում։

Խառը մենամարտերի կազմակերպիչ խոշորագույն ընկերությունը՝ «Ultimate Fighting Championship»-ը, կիսամյակային իր ոչ պաշտոնական արդյունքում նշել է կազմակերպության առավել հեռանկարային նորեկների մասին և չորրորդ տեղում է դրել Նուրմագոմեդովին (18-0), որի դեբյուտը UFC-ում կայացել է 2012 թվականի հունվարի 20-ին։

Քանի որ Նեյթ Դիասի մրցակիցը Ջոշ Թոմփսոնն էր, Խաբիբը հանդիպել է ամերիկացի հեռանկարային մարտիկի՝ Աբել Տրուխիլյոյի հետ մայիսի 26-ին՝ UFC 160-ի ժամանակ, Լաս Վեգասում։ Խաբիբը գերիշխել է բոլոր երեք ռաունդներում և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։

Աբել Տրուխիլյոյի նկատմամբ տարած հաղթանակից հետո Խաբիբը Twitter-ի միջոցով խնդրել է Դան Ուայթին (UFC-ի նախագահ) մենամարտել UFC-ի լեգենդար մարտիկ Բի Ջեյ Պենի դեմ։

Բի Ջեյ Պենի մերժումը նրան գցել է փակուղու մեջ, սակայն UFC-ն առաջարկել է մենամարտ Պետ «Բեմ-Բեմի» Հիլիի հետ (Թոփ 10-ը UFC-ի վարկանիշում)։ Խաբիբը համաձայնել է մենամարտին, որը տեղի է ունեցել Տորոնտոյում՝ UFC 165 շոուի ժամանակ։ Խաբիբը բոլոր երեք ռաունդներում լավագույնն էր, աչքի էր ընկնում Մեթ Հյուզի ոճով գեղեցիկ նետումով։ Դան Ուայթը մենամարտից հետո հայտարարել է, որ Խաբիբի մենամարտերը իրեն դուր են գալիս։

UFC 169-ում Խաբիբը պետք է հանդիպեր Strikeforce-ի նախկին չեմպիոն Գիլբերթ Մելենդեսի հետ թեթև քաշային կարգում գոտու համար պայքարում, սակայն մենամարտը չի կայացել։

2014 թվականի ապրիլի 19-ին Խաբիբը վանդակում հանդիպել է UFC-ի վարկանիշում 5-րդ մարտիկ Ռաֆայել դուս Անժուսի հետ Օռլանդոյի (Ֆլորիդա) UFC on FOX 11 մրցաշարում։ Մենամարտը շատ նման էր Աբել Տրուխիլյոյի դեմ մենամարտին։ Խաբիբը բոլոր երեք ռաունդներում գերիշխում էր ինչպես ձեռնականգում, այնպես էլ պայքարում և հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։

2014 թվականի հուլիսի 5-ին Խաբիբը ծնկի վնասվածք էր ստացել (խաչաձև կապանների պատռվածք), ինչի պատճառով Թոնի Ֆերգյուսոնի դեմ մենամարտից առաջ դուրս է մնացել մեկ տարով։ 2015 թվականին Խաբիբը կոտրել է կողոսկրը և անորոշ ժամանակով կրկին դուրս մնացել։

2016 թվականի ապրիլի 16-ին պլանավորված էր մենամարտ Թոնի Ֆերգյուսոնի դեմ UFC on FOX 19 մրցաշարի շրջանակներում, սակայն վնասվածքի պատճառով Թոնի Ֆերգյուսոնը դուրս է եկել մրցաշարից, և որպես Նուրմագոմեդովի մրցակից ընտրվել է Դարել Հորչերը, որի հետ մենամարտով պետք է նշվեր Խաբիբի վերադարձը 2 տարվա ընդմիջումից հետո։ Ապրիլի 16-ին Նուրմագոմեդովը երկրորդ ռաունդում տեխնիկական նակաուտով հաղթել է Դարել Հորչերին։

Խաբիը պետք է հանդիպեր գործող UFC-ի թեթև քաշայինների չեմպիոն Էդդի Ալվարեսի հետ UFC 205-ի կամ UFC 206-ի շրջանակներում, և այդ ամենը հաստատել է Դենի Ուայթը Twitter-ում։ Սակայն սեպտեմբերի 26-ին հայտարարվել է, որ Ալվարեսը պետք է պաշտպանի իր տիտղոսը Քոնոր ՄաքԳրեգորի դեմ։ Խաբիբն իր դժգոհությունը հայտնել է սոցիալական կայքերում։

2016 թվականի նոյեմբերի 12-ին Նյու Յորքում Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթանակ է տարել ամերիկացի մարտիկ Մայքլ Ջոնսոնի նկատմամբ UFC 205-ի շրջանակներում ձեռքի ցավեցման հնարքով։ Ամբողջ մենամարտի ընթացքում Խաբիբը գերիշխում էր Մայքլի նկատմամբ և արդյունքում երրորդ ռաունդում մրցավարը կանգնեցրել է մենամարտը, քանի որ մրցակիցը չէր կարող նույնիսկ հանձնվել՝ լինելով ցավեցնող հնարքի սեղմված դիրքում։ Այս մենամարտից առաջ՝ կշռումից հետո, Խաբիբը վիճել է իռլանդացի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորի հետ, որը նույնպես այստեղ անցկացրել էր իր տիտղոսային մենամարտը։ Թիկնապահները լեզվակռիվը թույլ չեն տվել տեղափոխել մարտի։ ՄաքԳրեգորը և Նուրմագոմեդովը միմյանց խոստացել են, որ կտեսնեն, թե ինչ արդյունք կլինի իրենց մենամարտից հետո։

Ֆերգյուսոնի դեմ մենամարտը երրորդ անգամ պլանավորված էր 2017 թվականի մարտի 4-ին UFC 209-ում՝ թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։ Մինչև կշռվելը Խաբիբը վատ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ինչի հետևանքով մենամարտը ստիպված են եղել չեղարկել բժշկի խորհրդով։

2017 թվականի դեկտեմբերի 30-ին Լաս Վեգասում՝ UFC 219-ի շրջանակներում, Խաբիբ Նուրմագոմեդովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրազիլացի Էդսոն Բարբոզային։ Ամբողջ մենամարտի ընթացքում Խաբիբը գերիշխում էր Էդսոնի նկատմամբ, ինչի արդյունքում հաղթանակ է տարել։ UFC-ում այս մենամարտը Նուրմագոմեդովի համար 9-րդն էր։

2019 թվականի հունվարի վերջին Նևադայի Ատլետիկ հանձնաժողովը որոշում էր կայացրել 9 ամսով որակազրկել Խաբիբ Նուրմագոմեդովին՝ 500 հազար դոլար տուգանք վճարելով UFC 229-ում Քոնոր ՄաքԳրեգորի հետ մենամարտից հետո սկանդալի համար։

UFC-ում թեթև քաշայինների չեմպիոն

2018 թվականի ապրիլին ծրագրված էր Խաբիբ Նուրմագոմեդովի և Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի տիտղոսի համար, սակայն մենամարտից վեց օր առաջ հայտնի է դարձել, որ Ֆերգյուսոնը վնասել է ծունկը, և նրա փոխարեն Նուրմագոմեդովը կհանդիպի Մաքս Հոլոուեյի հետ։ Ապրիլի 6-ին հայտնի է դարձել, որ Հոլոուեյը չի կարող ելույթ ունենալ քաշի կտրուկ կորստի պատճառով նրա առողջության համար բժիշկների մտավախությունների պատճառով։ Ավելի ուշ՝ այդ նույն օրը, Նուրմագոմեդովի հավանական հակառակորդներ են անվանել Էնթոնի Փեթիսին, Փոլ Ֆելդերին և էլ Յակվինտին։ UFC-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ չեմպիոնի գոտու համար Նուրմագոմեդովը կմենամարտի Յակվինտի հետ։ Չնայած քաշի գերազանցմանը, Դեյնա Ուայթը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում Էլը կստանա չեմպիոնի կոչում։ Խաբիբը գերիշխել է ամբողջ մենամարտի ընթացքում և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ՝ դառնալով UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն։

Խաբիբ Նուրմագոմեդով 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովի և նրա հոր հետ Ուլյանովսկում ՄաքԳրեգորի հետ մենամարտից հետո, 2018 թվականի հոկտեմբերի 10:

2018 թվականի հոկտեմբերին UFC 229-ում հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը՝ ստիպելով իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորին հանձնվել։ Առաջին ռաունդում Նուրմագոմեդովը կարճ հետախուզությունից հետո ձեռնականգից մարտը տեղափոխել է պարտեր, որտեղ հակառակորդի գլխին ու կորպուսին համակարգված գրոհել է։ Երկրորդ ռաունդում Նուրմագոմեդովը ՄաքԳրեգորին ուղարկել է նոկդաուն։ Չեմպիոնը չէր կարողացել արագ զարգացնել առավելությունը, սակայն մենամարտը կրկին անցել է պարտեր, որտեղ իռլանդացին չէր կարող զգալի դիմադրություն ցույց տալ։ Չնայած երրորդ ռաունդում ՄաքԳրեգորը ակտիվացել էր ձեռնականգում, բայց նրա հարվածները տեսանելի վնաս չեն հասցրել Նուրմագոմեդովին։ Չորրորդ ռաունդում ռուս մարզիկը կրկին ՄաքԳրեգորին քարշ է տվել հատակի վրա, որտեղ մի շարք հարվածներից հետո կարողացել է նրա վիզն ամուր բռնել, որից հետո իռլանդացին հանձնվել է։

Մենամարտից անմիջապես հետո Նուրմագոմեդովը լեզվակռվի է բռնվել ՄաքԳրեգորի մարզիչ ջիու-ջիթս Դենիս Դիլոնի հետ, որը գտնվում էր վանդակի մոտ, և Խաբիբը, նետվելով ցանկապատի վրայով, հարձակվել է Դիլոնի վրա։ Զանգվածային ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում ռինգ են դուրս եկել Նուրմագոմեդովի թիմի անդամները, որոնցից մի քանիսը հարվածներ է հասցրել ՄաքԳրեգորին։ Չեմպիոնի գոտին ռինգում Նուրմագոմեդովին չի հանձնվել, իսկ նրան, ինչպես և պարտված հավակնորդին, տարել են մարզադաշտի օժանդակ տարածքներ։ Նուրմագոմեդովի հոնորարը (2 մլն դոլար) պահվել է մինչև Նևադա նահանգի աթլետիկայի հանձնաժողովի հանգամանքների պարզումը, որն արտոնել էր մարտը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Նուրմագոմեդովին կարող է տուգանք և UFC-ում հանդես գալու արգելք սպառնալ, ինչի հետևանքով, ըստ Դեյնա Ուայթի, Խաբիբը կարող էր զրկվել չեմպիոնական տիտղոսից։

2019 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ մարտիկը 9 ամսով որակազրկվելու է Նևադա նահանգի աթլետիկայի հանձնաժողովի կողմից և 500 հազար ԱՄՆ դոլարով տուգանվելու է Քոնոր ՄաքԳրեգորի հետ սկանդալային մենամարտից հետո։ Որակազրկման ժամկետը հաշվարկվելու էր մարտի պահից՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ից։

2019 թվականի օգոստոսի 20-ին UFC-ի քաշային կարգերից դուրս մարտիկների վարկանիշի 2-րդ հորիզոնականում էր՝ առաջնությունը զիջելով միայն Ջոն Ջոնսին։

2019 թվականի սեպտեմբերի 7-ին Խաբիբ Նուրմագոմեդովը հերթական տիտղոսային պաշտպանությունն է անցկացրել ժամանակավոր չեմպիոն Դաստին Պորյեի դեմ։ Մենամարտը տեղի է ունեցել Դուբայում և եղել է UFC 242 շոուի գլխավոր իրադարձությունը։ Մենամարտը ձգվել է երեք ռաունդ, վերջին ռաունդի ավարտին Խաբիբը կարողացել է հակահարված տալ ցավեցնող հնարք անցկացնելու փորձից հետո։ Նուրմագոմեդովը մրցակցի փորձը վերածել է սեփական շնչահեղձության և տարել 28-րդ հաղթանակը։ Մենամարտից հետո չեմպիոնը հարգանքով է արտահայտվել մրցակցի մասին և նրա բարեգործական հիմնադրամին փոխանցել 100 000 դոլար, ավելի ուշ նրա օրինակին հետևել է նաև UFC-ի ղեկավար Դեյնա Ուայթը։

Տիտղոսներ և նվաճումներ

Ընդհանուր մենամարտեր

  • Ultimate Fighting Championship
    • UFC-ի թեթև քաշայինների չեմպիոն
    • Տիտղոսի երկու հաջող պաշտպանություն
    • «Երեկոյի ելույթ» մրցանակի դափնեկիր (երկու անգամ) ընդդեմ Էդսոն Բարբոզայի, Դաստին Պուարիեի
    • Մեկ մարտում թեյքդաունների թվով ռեկորդի դափնեկիր (21 թեյքդաուն, 27 փորձ, 3 փուլ) Աբել Տրուխիլյոյի դեմ
  • M-1 Global
    • M-1 Challenge: 2009 Selections
  • Atrium Cup
    • Pankration Atrium Cup 2008 tournament winner
  • MMAInsider.net
    • 2014 «Մարտիկ դիտելու համար»
  • MMA Nuts.com
    • 2013 «Տարվա առաջընթաց»
  • KingdomMMA.co.uk
    • 2013 «Տարվա առաջընթաց»
  • Sherdog.com
    • 2013 «Տարվա առաջընթաց»
    • 2016 «Տարվա ծեծ» (Մայքլ Ջոնսոնի դեմ)
    • 2016 «Տարվա վերադարձ»
  • World MMA Awards
    • 2016 «Տարվա միջազգային մարտիկ»

Սամբո

  • Ռուսաստանի մարտական սամբոյի ֆեդերացիա
    • 2009 Ռուսաստանի մարտական սամբոյի ֆեդերացիա (74 կգ) Խաբիբ Նուրմագոմեդով 
  • Մարտական սամբոյի միջազգային ֆեդերացիա
    • 2009 Մարտական սամբոյի աշխարհի առաջնություն (-74 կգ) Խաբիբ Նուրմագոմեդով 
    • 2010 Մարտական սամբոյի աշխարհի առաջնություն (-82 կգ) Խաբիբ Նուրմագոմեդով 

Ամերիկյան բռնցքամարտ

  • Ռուսաստանի մարտարվեստի միություն
    • Բանակային ձեռնամարտի Եվրոպայի չեմպիոն

Պանկրատիոն

  • Ռուսաստանի Դաշնության Պանկրատիոն
    • Պանկրատիոնի Եվրոպայի չեմպիոն

Գրեպլինգ

  • 'NAGA World Championship'
    • 2012 Men’s No-Gi Expert Welterweight Champion
    • 2012 ADCC Rules No-Gi Expert Welterweight Champion

Ծանոթագրություններ


Արտաքին հղումներ

Խաբիբ Նուրմագոմեդով Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաբիբ Նուրմագոմեդով» հոդվածին։
Նախորդող՝
Քոնոր ՄաքԳրեգոր
10-րդ UFC-ի չեմպիոն թևթև քաշային կարգում
Խաբիբ Նուրմագոմեդով  Կողմ
Հաջորդող՝
գործող չեմպիոն

Tags:

Խաբիբ Նուրմագոմեդով ԿենսագրությունԽաբիբ Նուրմագոմեդով Սպորտային գործունեությունԽաբիբ Նուրմագոմեդով Տիտղոսներ և նվաճումներԽաբիբ Նուրմագոմեդով ԾանոթագրություններԽաբիբ Նուրմագոմեդով Արտաքին հղումներԽաբիբ Նուրմագոմեդով1988Ultimate Fighting Championshipd:Q1157215d:Q19353941ԱվարերենԱվարներԸնդհանուր մենամարտերԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՁյուդոՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերենՌուսներՍեպտեմբերի 20Ցումադինսկի շրջան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտավազդ Ա ՄամիկոնյանԽորանարդԻլոն ՄասկՓողԳեղարդի վանքՀեպատիտ BԷթիլ սպիրտԱզատի ջրամբարՊարույր ՍևակԱնիԳոշավանքԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԿառավարում (տնտեսագիտություն)ՈւղղագրությունԱդրբեջանՀղիություն (մարդ)Ալպիական մանուշակ (պատմվածք)Հայկական դիցաբանությունԳրիգոր ՏաթևացիՄարդու ատամՎերք Հայաստանի (վեպ)ՎահանագեղձԼիոնել ՄեսսիՀապավումՄխիթարյան միաբանությունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՓսորիազՄարտի 27Քեթի ՓերրիՎինսենթ վան ԳոգԷլեկտրական հոսանքՁեռքբերովի անօգնականությունԽոյ (կենդանակերպի նշան)Հայկական ֆիլմերի ցանկՕվկիանոսԿենսոլորտԱրցախի ՀանրապետությունԱվշային հանգույցների բորբոքումԱմոթույքՋուրՍասունցի ԴավիթՏերունական աղոթքՍիսիանԳրիգոր ԶոհրապԱրշակ ԲՆերարգանդային պարույրԽաչատուր ԱբովյանԿոկորդի քաղցկեղԷկոհամակարգԶատիկՀայկական լեռնաշխարհՀեքիաթՀոլանդերեն ՎիքիպեդիաԱստվածՀայաստանի կուսակցությունների ցանկՀարավային ԱմերիկաՇրջակա միջավայրՇաղկապԱրյան ճնշումԱտոպիկ մաշկաբորբՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՏիգրան ԱվինյանԲառակապակցությունԾառԹվաբանական պրոգրեսիաՁայնԴեռահասի հոգեբանությունԸնձառյուծՄիսաք ՄեծարենցՄշակույթԱխթալայի վանքՀայկական ազգային հագուստ (տարազ)Բյուրականի աստղադիտարանՓոխպատվաստագիտությունՀովհաննես ՇիրազԿիստա🡆 More