Լոբեզ

Լոբեզ (լեհ.՝ Łobez, գերմ.՝ Labes), քաղաք Լեհաստանում։ Ունի քաղաքային-գյուղական համայնքի կարգավիճակ։ Տարածքը կազմում է 12,8 կմ²։ Բնակչությունը՝ 10 066 մարդ (2019 թվականի տվյալներով)։ Լոբեզ քաղաքը գտնվում է Ռեգա գետի ափին։

Բնակավայր
Լոբեզ
լեհ.՝ Łobez
Դրոշ Զինանշան
Լոբեզ Լոբեզ

Լոբեզ
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես12,84 կմ²
ԲԾՄ94 մետր
Բնակչություն9792 մարդ (մարտի 31, 2021)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ73-150, 73-153
Ավտոմոբիլային կոդZLO
Պաշտոնական կայքlobez.pl
Լոբեզ (Լեհաստան)##
Լոբեզ (Լեհաստան)
Լոբեզ

Պատմություն

Լոբեզը տեղակայված է տասներորդ դարում հիմնադրված հին սլավոնական գյուղի տեղում։ Քաղաքը հիմնադրվել է 13-րդ դարում ֆոն Բորկ ասպետի կողմից։ Քաղաքը ստացել է Լոբեզ անվանումը, մոտավորապես 1275 թվականին։ 14-րդ դարում քաղաքը ուներ իր քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը, ապա քաղաքի շուրջ կառուցվել է պատ, որը ավերվել Է 18-րդ դարում։ 1460 թվականին քաղաքն ունեցել է իր սեփական դատարանը։ 17-րդ դարում քաղաքը գտնվում էր Բրանդենբուրգի ենթակայության տակ, ապա՝ Պրուսիայի, 1871 թվականից՝ Գերմանական կայսրության, 1933 թվականից՝ Նացիստական Գերմանիայի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լոբեզում ռազմագերիների երկու ճամբարներ էին տեղակայված, որոնցում գտնվում էին լեհերը, ռուսներն ու ֆրանսիացիները, որոնք աշխատում էին քաղաքում ու շրջակա գյուղերում։ 1945 թվականի մարտի 3-ի գիշերը Լոբեզն ազատագրվեց Կարմիր բանակի և Լեհաստանի զորքերի կողմից՝ տեղի Հիտլերյուգենդ ստորաբաժանման՝ «Jagdkommandos»-ի հետ ծանր մարտերից հետո։

Լոբեզի համար մարտերին մասնակցել են․

  • Առաջին Բելառուսական ճակատի 1-ին տանկային բանակի 44-րդ գվարդիական տանկային բրիգադը, Խորհրդային Միության կրկնակի հերոս գնդապետ Իոսիֆ Գուսակովսկու հրամանատարությամբ։
  • Պարտիզանական ջոկատը, որի կազմում ընդգրկված էին լեհերն ու այլ ազգի մարտիկները (ռուսներ, ֆրանսիացիներ և սերբեր), որոնք փախել էին մոտակա համակենտրոնացման ճամբարներից։
  • Լեհաստանի 43-րդ հրետանային գունդը մայոր Իլյա Սադովսկու հրամանատարությամբ։

Քաղաքի անվանման պատմություն

Առաջին աղբյուրները պնդում են, որ քաղաքի անունը եղել է՝ Lobis (1271), Lobese (1280), Lobse (1285): Լեհ պատմաբանները կարծում են, որ քաղաքը ստացել է իր անունը հին սլավոնական շամբիի կամ գետի անունից, որի վրա գտնվում է քաղաքը (laba, lobose, łabuź): Գերմանացի պատմաբանները կարծում են, որ քաղաքի անունը գալիս է կարապ բառից (հին սլավոներեն՝ labez, labendz): Łobez քաղաքի ներկայիս անվանումը պաշտոնապես հաստատվել է 1946 թվականի մայիսի 19-ին։

Պատկերասրահ

Քույր քաղաքներ

Լոբեզը հանդիսանում է հետևյալ քաղաքների քույր քաղաքը․

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Zbigniew Harbuz: Kalendarium ziemi i powiatu łobeskiego, «Łabuź», Łobez 2007, ISSN 1509-6378.
  • Z dziejów ziemi łobeskiej — praca zbiorowa pod redakcją Tadeusza Białeckiego, Instytut Zachodniopomorski, Szczecin 1971.

Արտաքին հղումներ

Լոբեզ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբեզ» հոդվածին։

Tags:

Լոբեզ ՊատմությունԼոբեզ ՊատկերասրահԼոբեզ Քույր քաղաքներԼոբեզ ԾանոթագրություններԼոբեզ ԳրականությունԼոբեզ Արտաքին հղումներԼոբեզԳերմաներենԼեհաստանԼեհերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հեպատիտ BՀակաբիոտիկներՀայկական հարցՎարդանանց պատերազմՆեմեսիս գործողությունՍյունիքի մարզԿաուչուկներԼյարդի հիվանդություններԱրագածԿենդանակերպՍակավարյունությունՄիզուղիների ինֆեկցիաներԻրանՍանկյուլոտներՋոնաթան ՍվիֆթԳուրգեն ՄահարիՐաֆֆիԱռնանդամի գլխիկՄարտի 29ԴուբայՍերմնահեղուկՎարազդատ ՀարոյանԳորշ գայլՀայերենի այբուբենԱրյունՄադամ ԲատերֆլայՕվկիանոսԿարմիր գիրքՖաշիզմՍննդային ալերգիաՄարդու իրավունքներԳարունՏերունական աղոթքԳործակալ 044Բանակում (հեռուստասերիալ)Էյֆելյան աշտարակԳորշ արջՀարակատար դերբայՉեխիաՀայ ֆիդայական շարժումԵնթակաԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԲնավորությունՄատյան ողբերգությանՊահքԷդուարդ ՔալանթարյանԴաշտանՎատիկանԱնանուխԷկոլոգիաՄարքեթինգՀայոց պատմությունԵրվանդ ՔոչարՄովսես ԽորենացիԲարդ համադասական նախադասությունՕհմի օրենքԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՕդի ջերմաստիճանԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՔեոփսի բուրգԴերենիկ ԴեմիրճյանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԷլեկտրական հոսանքՄԻԱՎ/ՁԻԱՀԳեղարդՍաղմոսավանքՏիգրան ԱվինյանՄարդու առնանդամԱրյան ճնշումՆախադասության գլխավոր անդամներՖիմոզԹաթուլ ԿրպեյանԱնահիտ (հեքիաթ)Սպիտակի երկրաշարժԱվստրալիա🡆 More