Ավստրալոպիտեկ Լյուսի

Լյուսի (անգլ.՝ Lucy), աֆարական ավստրալոպիտեկի (Australopithecus afarensis)` կանացի առանձնյակի կմախք, որը գտնվել է 1974 նոյեմբերի 24-ին՝ Եթովպիայում, Ավաշ գետի (Դանակիլ իջվածք) հովիտում՝ Դոնալդ Ջոհանսոնի (այդ ժամանակ Քլիվլենդի Բնագիտության թանգարանի հսկիչ) գլխավորած ֆրանսո-ամերիկյան արշավի ժամանակ։ Լյուսին, որը,, ըստ գնահատականների, ապրել է 3,2 միլիոն տարի առաջ և մահացել է բարձրությունից ընկնելու արդյունքում, համարվում է գիտության մեջ հայտնի, իր տեսակի առաջին ներկայացուցիչը։

Ավստրալոպիտեկ Լյուսի
«Լյուսիի» կմախքի մասերը (AL 288-1), Բնագիտության Ազգային թանգարան, Փարիզ

Հայտնաբերման պատմություն

1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին, Եթովպիայում կատարած մարդաբանական արշավախումբը, ովքեր աշխատում էին Օմո գետի հովիտում, հայտնաբերել են ավստրալոպիտեկի կմախքի մնացորդներ, որոնք նման էին աֆրիկյան ավտստրալոպիտեկի։ Կմախքի մասերը նաև տարբեր տեղերում են գտնվել (Քենիայի Ռուդոլֆ (Տուրկանա) լճի մոտ)։ 1972-1974 թվականներին, Աֆարական ցածրավայրում աշխատում էր ֆրանսո-ամերիկյան արշավախումբը, որի անդամները մեծահասակ կանացի առանձնյակի մի քանի հարյուր կտորներ են գտել։ Կմախքի պահպանվածությունը 40 % է եղել, որը եզակի երևույթ է մարդաբանության մեջ։ Գյուտից հետո, գիտնականների ճամբարում համընդհանուր հուզմունք էր տիրում, մագնիտոֆոնով միացված էր The Beatles խմբի «Lucy in the Sky with Diamonds» երգը, որի անվանումն էլ տվեցին գյուտին։ Լյուսիի պլաստմասսե կրկնօրինակը ցուցադրվում է Եթովպիայի Ազգային թանգարանում՝ Ադիս Աբեբայում։ Լյուսին համարվում 2015 ֆրանսիական «Էվոլյուցիա» (ֆր.՝ Pourquoi j'ai pas mangé mon père) մուլտֆիլմի գլխավոր կերպարներից մեկը։

Նկարագրություն

Լյուսիի հասակը ընդամենը 105 սմ էր, քաշը՝ 27 կգ։ Լյուսին փոքր ուղեղ ուներ (մոտավոր 400 սմ³), կոնքը, ստորին վերջույթների ոսկորների հետ, նման էին մարդկային ֆունկցիոնալությանը, որը վկայում է այն մասին, որ այս տեսակի ներկայացուցիչները ուղղագնաց են։ Գնահատականները, որոնք կատարվել են ատամներից, խոսում են այն մասին, որ Լյուսին մահացել է 25-30 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ավստրալոպիտեկ Լյուսի Հայտնաբերման պատմությունԱվստրալոպիտեկ Լյուսի ՆկարագրությունԱվստրալոպիտեկ Լյուսի ԾանոթագրություններԱվստրալոպիտեկ Լյուսի Արտաքին հղումներԱվստրալոպիտեկ Լյուսի1974ԱնգլերենԱվաշ (գետ)ԱվստրալոպիտեկներԴանակիլ իջվածքԵթովպիաՆոյեմբերի 24

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎահագնՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄայիսի 1 (տոն)Անորոշ դերբայՄերկուրի (մոլորակ)ԿապիկներՀավասարասրուն եռանկյունԵրևանՈւիլյամ ՇեքսպիրԱրգանդի միոմաՆյարդաբորբՏեղ (գյուղ)Մեծապատիվ մուրացկաններԱՄՆ դոլարԿաթնասուններՀռոմեական դիցարանի աստվածների ցանկԱՄՆ-ի նախագահների ցանկԳառնի (գյուղ)ՍարկոմաԱրգանդի վզիկի քաղցկեղԵռվորյակ նյարդի նևրալգիաԶվարթնոցի տաճարԵրերույքի տաճարՄանրանկարչությունԲագարանՅուրի ՎարդանյանԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանՆամակԵրևանի պատմությունՈւշադրությունԿոտրվածքՈւղղագրությունՍինդրիկՀարսնացու հյուսիսիցՃապոնիաԱնգլիաՄարդ բանականԵրկրաչափական պրոգրեսիաՍասնա ծռերԻսլամԳևորգյան հոգևոր ճեմարանՊակիստանՀաղթանակի օրՊատմություն Հայոց (Խորենացի)Արցախյան շարժումՏեսողության խանգարումՄիզուղիների ինֆեկցիաներՏողադարձԲուրգ (երկրաչափություն)ՖուտբոլՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵրիկամԲույսերՀակաբիոտիկներԱրշակունիների թագավորությունԲարդ ստորադասական նախադասությունՔարային շինանյութերԱռաջին համաշխարհային պատերազմՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Վինսենթ վան ԳոգՄիքելանջելոՎազգեն ՍարգսյանՀայկական դրամԶինվորական կոչումներՀնդկաստանԱրցախյան ազատամարտԱլեքսանդր ԹամանյանԿարսԹարախակույտԴաղձՄայիսի 1Հայաստան🡆 More