Թուրքիայի Անտառային Հրդեհներ

Թուրքիայի անտառային հրդեհները սկզբնավորվել են 2021 թվականի հուլիսի 18-ին՝ երկրի հարավային՝ Միջերկրածովյան տարածաշրջանում։ Հրդեհներն իրենց ծավալներով ամենակործանարարն են, որոնք պատուհասել են Թուրքիային վերջին տասնամյակների ընթացքում։

2021 թվականի Անտառային հրդեհներ Թուրքիայում
Türkiye yangınları
Թուրքիայի Անտառային Հրդեհներ
Անտառային հրդեհների արդյունքում արձակված ծխային ամպի արբանյակային պատկերը Միջերկրական ծովում
ԹվականՀուլիսի 28, 2021 (2021-07-28)
ՎայրԹուրքիա Միջերկրածովյան Թուրքիա և հարակից շրջաններ
Ադանա, Անթալիա, Բինգյոլ, Բիթլիս, Դիարբեքիր, Չանաքքալե, Ադրիանապոլիս, Ստամբուլ, Իզմիր, Մերսին, Սամսուն և այլն։
Պատճառդիտավորյալ հրդեհում
Հետևանք
  • Զոհեր, վիրավորներ և անհայտ կորածներ,
  • ավելի քան 95 հազար հեկտար անտառների, ինչպես նաև բնակելի տարածությունների մոխրացում, աղետի գոտիների առաջացում,
  • սեփականության օբյեկտների կորուստ,
  • մթնոլորտային ախտոտում։
Վնասվածքներ800+ վիրավոր
Մահ(եր)8 զոհված
Կասկածյալ(ներ)Թուրքիայի Անտառային Հրդեհներ Քրդական բանվորական կուսակցություն, ՆԱՍԱԼԱ

Անտառային հրդեհները սկսվել են Անթալիայի մարզի Մանավգաթ քաղաքից 2021 թվականի հուլիսի 28-ին՝ 37 °C ջերմաստիճանի պայմաններում։ 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ 17 նահանգներ, ներառյալ Միլասը, Ադանան, Օսմանիեն, Մերսինը և Կայսերին, միաժամանակ տուժել են անտառային հրդեհների արդյունքում։

Նախապատմություն

2007 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովն իր չորրորդ զեկույցում հայտնել է հետևյալը․ «ավելի տաք, չոր պայմանները կհանգեցնեն առավել հաճախակի և երկարատև երաշտների, ինչպես նաև հրդեհների վտանգի ավելացման, հատկապես՝ Միջերկրածովյան տարածաշրջանում»։

Հրդեհները հաջորդել են 2021 թվականի համաշխարհային անոմալիկ եղանակներին։ Թուրքիայի անտառներում անտառային հրդեհները սովորական երևույթ են ամառային ամիսներին, հատկապես՝ Միջերկրածովյան և Էգեյան տարածաշրջաններում։ 2021 թվականի մայիսին արձանագրվել է վերջին 50 տարիների ամենաթեժ մայիսը, որին հաջորդել է ցածր ջերմաստիճանային անոմալիաներով հունիսը`առատ տեղումներ։ Այնուամենայնիվ, նույնիս հունիսյան հարաբերական զով եղանակը չխոչընդոտեց հունիսի 26-ին և 27-ին Քաշում, Տարսոնում և Մարմարիսում բռնկված հրդեհներին։

Անոմալիկ ջերմաստիճանային ցուցանիշներ արձանագրվել է նաև հուլիսին․ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գզիրա քաղաքում գրանցվել է 60 տարվա վաղեմության ջերմաստիճանի ռեկորդ՝ 49 °C (120 °F) ջերմաստիճանով։

Հրդեհներ

Հրդեհները սկզբնավորվել են 2021 թվականի հուլիսի 28-ին Անթալիայից 75 կմ արևելք գտնվող, նոսր բնակեցված Մանավգաթ քաղաքից։ Մինչև հուլիսի 29-ը կրակը հասել է օջախից հյուսիս ընկած Կարաոզ գյուղական բնակավայր։ Առաջիկա երկու օրերի ընթացքում հրդեհի արդյունքում տուժել է 3 մարզ, հազարավորները տարհանվել են, կրակը տարածվել է երկրի շոթ շրջաններում։ Ավելի ուշ, անտառային հրդեհներն ընգրկել են նաև Թուրքիայի հարավում գտնվող Միջերկրածովյան տարածաշրջանի մեծ մասը։

Հրդեհները արագորեն տարածվեցին նաև Մարմարիս և Բոդրում քաղաքների շրջակայքում։ Կրակի չդադարող տարածման ֆոնին տեղական իշխանությունները ստիպված էին տարհանել զբոսաշրջիկներին, այդ թվում այս հանգստավայրերի մշտական այցելուների մեջ մեծ թիվ կազմող բրիտանացի տուրիստներին և այստեղ անշարժ գույք ձեռք բերած անգլիացի թոշակառուներին։

Հուլիսի 31-ին Էրդողանը աղետի գոտի է հայտարարել Ադանայի, Անթալիայի, Մուղլայի, Մերսինի և Օսմանիյա նահանգների անտառային հրդեհներից տուժած շրջանները։

Հուլիսի 31-ի դրությամբ 88 անտառային հրդեհների դեմ պայքարը հաջողվել է վերահսկել։ Տասը հրդեհների մարումը շարունակվել է Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում։ Օգոստոսի 1 -ին 107 անտառային հրդեհների վերահսկողություն է սահմանվել։ Հինգ հրդեհները շարունակվել են Անթալիայի (Մանավգաթ, Գյունդոգմուշ շրջաններ) և Մուղլայի (Մարմարիս, Կոյչեգիզ, Միլաս) նահանգներում։ Օգոստոսի 3-ի դրությամբ հրդեհի զոհերի ընդհանուր թիվը 10 մարդ է, վիրավորների թիվը գերազանցում է 1000-ը։

Պատճառներ

Հրդեհների որոշակի տեղայնացման ֆոնին Թուրքիայում քննարկումների հիմնական թեման դարձել են դրանց ծագման պատճառները։ Հրդեհների տարածման սկզբում, երբ աղետը դեռ նման ծավալի չէր հասել, Թուրքիայի նախագահը հանձնարարել էր երկրի դատախազությանը հետաքննել հրդեհի արհեստածին լինելու վարկածը։ Վերջին օրերին թուրքական որոշ շրջանակներում այս ենթադրությունները էլ ավելի ամրապնդվեցին։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իշխանամետ «Yeni Safak» պարբերականը հրապարակեց «Քրդական բանվորական կուսակցության» հետ ենթադրյալ առնչություններ ունեցող մի կազմակերպության՝ «Կրակի զավակներ» կոչվող կառույցի հայտարարությունը, որով այն ստանձնում էր Թուրքիայում ծագած հրդեհների պատասխանատվությունը։ Անթալիայի ճգնաժամային կենտրոնում ունեցած իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է․ «Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները։ Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, նրանք ամենախիստ պատիժը կկրեն»։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Tags:

Թուրքիայի Անտառային Հրդեհներ ՆախապատմությունԹուրքիայի Անտառային Հրդեհներ ՀրդեհներԹուրքիայի Անտառային Հրդեհներ ՊատճառներԹուրքիայի Անտառային Հրդեհներ ՊատկերասրահԹուրքիայի Անտառային Հրդեհներ ԾանոթագրություններԹուրքիայի Անտառային Հրդեհներ2021ԹուրքիաՀուլիսի 18Միջերկրածովյան տարածաշրջան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արյան ընդհանուր հետազոտությունԱրյունահոսությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱրագածոտնի մարզԹլփատումԵրկրորդ համաշխարհային պատերազմՀայկական մուֆլոնՊարույր ՀայրիկյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներՎերաբերական (խոսքի մաս)ՍտորակետԵրվանդունիների թագավորությունՍամվել (վեպ)Եվրոպական միությունՀունաստանԱնգլիաԼոռու մարզՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԽոր ՎիրապԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀայրենական մեծ պատերազմՏիգրան ԱվինյանՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)ՄոմիկԵրևանի վարչական բաժանումՏողադարձՆատրիումի քլորիդՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀուլիոս ԿեսարԱրտավազդ Ա ՄամիկոնյանՐաֆֆիԿարեն ԴեմիրճյանՀարցական նշանՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՀույզերՀայաստանի դրոշԵրկիրԱսկարիդոզՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՁվարանների պոլիկիստոզ համախտանիշՎրաստանԱբորտԿարճատեսությունՀայաստանի ՍահմանադրությունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Աշոտ ՆավասարդյանԴերենիկ ԴեմիրճյանԿրծքավանդակի ցավԱստիգմատիզմԻբուպրոֆենԱնահիտԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱլկաններՀոգնակի թիվԿենդանիներԼիմֆոմաՍտեփան Զորյան (գրող)Վերք Հայաստանի (վեպ)ՌապոնեԹոքի քաղցկեղԿենդանակերպԱվշային հանգույցների բորբոքումՍոֆի ԴևոյանՄիավորված ազգերի կազմակերպությունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀակոբ ՊարոնյանՌումինիաՀեմոգլոբինՎահագնՁկներԲագրատունիների թագավորությունՄթնոլորտԿուսությունԱլգորիթմԱծական անուն🡆 More