Թիփի Հեդրեն: ամերիկացի դերասանուհի

Նատալի Քեյ «Թիպի» Հեդրեն (անգլ.՝ Nathalie Kay «Tippi» Hedren, հունվարի 19, 1930(1930-01-19), Նյու Ալմ, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստ։

Թիփի Հեդրեն: Վաղ տարիներ, Կարիերա, Անձնական կյանք
Թիփի Հեդրեն
անգլ.՝ Tippi Hedren
Թիփի Հեդրեն: Վաղ տարիներ, Կարիերա, Անձնական կյանք
Ծնվել էհունվարի 19, 1930(1930-01-19)[…] (94 տարեկան)
ԾննդավայրՆյու Ալմ, Մինեսոտա, ԱՄՆ
ԿրթությունHuntington Park High School? և West High School?
ՔաղաքացիությունԹիփի Հեդրեն: Վաղ տարիներ, Կարիերա, Անձնական կյանք ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Նոել Մարշալ և Փիթեր Գրիֆիթ
Երեխա(ներ)Մելանի Գրիֆիթ
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ

Նատալի Քեյ Հեդրենը ծնվել է 1930 թվականի հունվարի 19-ին Մինեսոտա նահանգի Նյու-Ալմ քաղաքում՝ Դորոտեա Հենրիետայի և Բերնարդ Կարլ Հեդրենի ընտանիքում։ Հայրական պապը Շվեդիայից գաղթել է ԱՄՆ, իսկ մոր նախնիները եղել են գաղթականներ Գերմանիայից և Նորվեգիայից։ «Թիփի» մականունը նա ստացել է դեռ մանկուց՝ հոր կողմից, որը Նատալի անունը համարել է երեխայի համար «շատ մեծահասակ»։

Կարիերա

Դեռ դեռահաս տարիքում Թիփի Հեդրենը մասնակցել է հագուստի խանութներում նորաձևության ցուցադրություններին։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա, երբ Հեդրենը դեռ սովորում էր միջնակարգ դպրոցում, իսկ 18 տարեկանում նա գնացել է Նյու Յորք, որտեղ էլ սկսվել է մոդելի նրա կարիերան։ 1950 թվականին նա ոչ մեծ դերով առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ «Փոքր աղջիկ» երաժշտական կատակերգությունում։ Հաջորդող տարիներին դադարել է ֆիլմերում նկարահանվել և 1950-1960 թվականներին մոդելային բիզնեսում հաջող կարիերա է ստեղծել։

1963 թվականին հեռուստաշոուներից մեկի ժամանակ նրան նկատել է Ալֆրեդ Հիչքոքը և հրավիրել է իր «Թռչուններ» ֆիլմում Մելանի Դենիելս դերը խաղալու, որը դերասանուհուն բերել է Ոսկե գլոբուս մրցանակ «Տարվա լավագույն սկսնակ դերասանուհի» անվանակարգում, իսկ նրա կերպարը՝ Մելանի Դենիելսը, ընդգրկվել Premiere ամսագրի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն կերպարներ» ցանկում։ Հետագայում Հեդրենը նկարահանվել է Հիչքոքի ևս մեկ ֆիլմում՝ «Մարնի» (1964) հոգեբանական թրիլլերում, որտեղ նրա խաղընկերն էր Շոն Քոներին։

Հիչքոքը Թիփի Հեդրենի թեկնածությունն էր դիտարկում նաև իր այլ ֆիլմերում, բայց դերասանուհին հրաժարվել է նրա հետ հետագա համագործակցությունից։ Դա հանգեցրել է այն բանին, որ հաջորդող տարիներին դերասանուհին գրեթե դադարել է նկարահանվել։ Հիչքոքը բարկացած էր նրա վրա, իսկ նրա դիրքը կինոմատոգրաֆիայում այդ տարիներին բավականին բարձր էր, և նրա կարծիքը հաշվի էին առնում շատ ռեժիսորներ։ 1960-ական թվականներին նրա մասնակցությամբ սակավաթիվ հայտնի ֆիլմերից է դարձել Չարլի Չապլինի «Կոմսուհին Հոնկոնգից» պատկերը, որտեղ նա կատարել է Մարտայի դերը։

1970-ական թվականներին Հեդրենը գրեթե չի նկարահանվել, իսկ 1980-ական թվականներին հաճախ հայտնվել է հեռուստատեսությունում, որտեղ դերեր է ունեցել «Հոթել», «Մութ կողմի հեքիաթներ», «Նա գրել է սպանություն», «Հանդուգներ և գեղեցիկներ», «4400» և այլ սերիալներում։

Անձնական կյանք

1952 թվականին Թիփ Հեդրենը ամուսնացել է դերասան և պրոդյուսեր Պիտեր Գրիֆիտի հետ։ 1957 թվականին նա լույս աշխարհ է բերել աղջկան՝ Մելանի Գրիֆիտին, որը, ինչպես մայրը, դարձել է դերասանուհի։ 1961 թվականին նրա ամուսնությունը Գրիֆիտի հետ ավարտվել է ամուսնալուծությամբ։ 1964 թվականին դերասանուհին ամուսնացել է իր գործակալ Նոել Մարշալի հետ, որը դարձել է նրա մասնակցությամբ երեք ֆիլմերի պրոդյուսեր, սակայն 1982 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Նրա երրորդ ամուսինը եղել է գործարար Լուիս Բարենեչին, որի հետ ապրել է 1985-1995 թվականների ընթացքում։ 2002 թվականին Թիփ Հեդրենը ամուսնացել է անասնաբույժ Մարտին Դինեսի հետ։

Ընտրյալ ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1963 ֆ Թռչուններ The Birds Մելանի Դենիելս
1964 ֆ Մարնի Marnie Մարնի Էդգար
1967 ֆ Կոմսուհին Հոնկոնգից A Countess From Hong Kong Մարտա
1988 ս Հոթել Hotel Բարբարա Լայման
1990-1991 ս Հանդուգներ և գեղեցիկներ The Bold and the Beautiful Հելեն Մաքլեյն
1992 հֆ Մարդասպանի աչքերով Through the Eyes of a Killer Միսիս Բելանո
1998 ս Չիկագոյի հույսը Chicago Hope Ալֆրեդա Փարքինգ
2006 ս 4400 The 4400 Լիլի Մուր Թայլեր

Մրցանակներ

  • 1963 — Ոսկե գլոբուս մրցանակ՝ լավագույն սկսնակ դերասանուհի անվանակարգում («Թռչուններ»)

Ծանոթագրություններ

Թիփի Հեդրեն: Վաղ տարիներ, Կարիերա, Անձնական կյանք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիփի Հեդրեն» հոդվածին։

Tags:

Թիփի Հեդրեն Վաղ տարիներԹիփի Հեդրեն ԿարիերաԹիփի Հեդրեն Անձնական կյանքԹիփի Հեդրեն Ընտրյալ ֆիլմագրությունԹիփի Հեդրեն ՄրցանակներԹիփի Հեդրեն ԾանոթագրություններԹիփի Հեդրեն1930d:Q142546d:Q545119Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴերասանՀունվարի 19Մինեսոտա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշոտ Ա ՄեծՎազգեն Ա ԲուխարեստցիՆեմեսիս գործողությունՀայաստանի Հանրապետության բնակչությունԽատուտիկ սովորականԵվրոպաՇաքիի ջրվեժԲացականչական նշանՄերկուրի (մոլորակ)ԿենդանակերպԶատիկՋուրԱնալ սեքսՎիլհելմ ՍտեյնիցՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՏողադարձԱծխաջուրՀայկական դիցաբանությունԱկնարկ (ժանր)ԳերմանիաՄարդ բանականԻսլամԱշոտ Գ ՈղորմածSWOT վերլուծությունԲրազիլիաՄթնշաղի անուրջներՑորենՄայրցամաքՈրդան կարմիրԶապել ԵսայանԾիծեռնակներՎահագնԱնիՀաստատուն բաղադրության օրենքՀայերենՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ՏուբերկուլոզԻրանԱրջերՀեքիաթԱրյունահոսությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՍաղմոսավանքԿապանԼյուդվիգ վան ԲեթհովենՀայկ և ԲելԳենետիկ հիվանդություններՋորջ ԲայրոնԹվաբանական պրոգրեսիաԱրագածոտնի մարզՂազախստանՀավասարասրուն սեղանՓորլուծությունՀեշտոցային արտադրությունՎիտամին B12 անբավարարությունԱլբերտ ԱզարյանՌուսաստանՀունաստանԲնության պահպանությունՀայկական դրամՀակահիստամինային դեղերՄաշկ (մարդ)Օլիմպիական խաղերՀարադրությունԹութակներ (ընտանիք)ՎիտամինԱլեքսանդր ՇիրվանզադեԳագիկ ԱՀովհաննես ԹումանյանԴպրությունՎիտամին EՓիլիսոփայությունԸնտանիքԻսպանիաՀայաստանի Հանրապետության նախագահՌևմատոիդ արթրիտՀայերենի այբուբենՔարտեզ🡆 More