Օվկիանոս Թետիս

Թետիս (Հունական դիցաբանության ծովերի Թեֆիդա աստվածուհու անվան գերմանալեզու տարբերակ- հուն․՝ Τηθύς, Tethys), մեզոզոյան դարաշրջանի հին օվկիանոս՝ Լավրասիա և Գոնդվանա հնագույն մայրցամաքների միջև։

Օվկիանոս Թետիս
Թետիսը Պանգեյը բաժանեց երկու մայրցամաքի՝ Լավրասիա և Գոնդվանա:

Հարցի պատմություն

Եվրոպայի Ալպերից ու Կարպատներից ընդհուպ մինչև Ասիայի Հիմալայներ ծովային կենդանիների հին ժամանակներից եկած սիստեմատիկ քարացումները բացատրվում են Աստվածաշնչի Մեծ Ջրհեղեղի մասին պատմությամբ։

Երկրաբանության զարգացումը թույլ է տվել թվագրել ծովային մնացորդները, ինչը այդ բացատրությունը դրել է կասկածի տակ։ 1893թ.-ին ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը իր «Երկրագնդի դեմքը» աշխատության մեջ ենթադրում է այդ տարածքում հին օվկիանոսի գոյության մասին, որը նա անվանում է Թետիս՝ հունական Թեֆիդա աստվածուհու անունից։ Այնուամենայնիվ, գեոսինկլինալային տեսությունից ընդհուպ մինչև 20-րդ դարի վաթսունական թվականները, երբ սալերի տեկտոնիկայի տարածքն ամրանում է, ենթադրվում է, որ Թետիսը իրենից ներկայացնում էր ընդամենը գեոսինկլինալ, ոչ թե օվկիանոս։ Այդ պատճառով երկար տարիներ շարունակ Թետիսը կոչվել է «ջրամբարների համակարգ», օգտագործվում էին նաև Սարմատյան ծով, Պոնտոսի ծով տերմինները։

Օվկիանոս Թետիս 
Հսկայական ծովածոց, որ կոչվել է Թետիս ծով։
Օվկիանոս Թետիս 
Ներկայիս մայրցամաքների ձևավորումը

Ժամանակակից պատկերացումնեեր

Օվկիանոս Թետիս 
Նեոթետիս ծովը պալեոգենի ժամանակաշրջանում (Ռուպելյան Օլիգոցենի դարաշրջան 33,9–28,4  մլն տարի առաջ)։
Օվկիանոս Թետիս 
Պարաթետիսը նեոգենի դարաշրջանում (միոցեն, 17–13 մլն տարի առաջ)։

Թետիսը գոյություն է ունեցել մոտ մեկ միլիարդ տարի (850–ից 5 մլն տարի առաջ), բաժանել է հին մարցամաքներ Գոնդվանան և Լավրասիան, ինչպես նաև դրանց մասերը։ Քանի որ այդ ընթացքում տեղի է ունեցել մայրցամաքների դրեյֆ, Թետիսը մշտապես փոխել է իր ընդհանուր տեսքը։

Հին աշխարհի լայն հասարակածային օվկիանոսից այն մեկ վերափոխվում է Խաղաղ Օվկիանոսի արևմտյան ծովածոցի, մեկ ատլանտա–հնդկական ջրբաժանի, քանի դեռ չէր բաժանվել մի շարք ծովերի։ Կապված այդ բանի հետ տեղին է խոսել Թետիսի մի քանի օվկիանոսների մասին․

  • Պրոթետիս (Մինչքեմբրի ժամանակաշրջան). Գիտնականների կարծիքով, Պրոթետիսը գոյացել է 850 մլն տարի առաջ Ռոդինայի ճեղքման արդյունքում, ընկած էր Հին աշխարհի հասարակածային գոտում և ուներ 6–10 հազար կմ երկարություն։
  • Պալեոթետիս 320–260  մլն տարի առաջ (Պալեոզոյան դարաշրջան).Ալպերից Ցինլին։ Պալեոթետիսի արևմտյան հատվածը ստացել է Ռեիկում անվանումը։ Պալեզոյան դարաշրջանի ավարտին Պանգայի կազմավորումից հետո Պալեոթետիսն իրենից ներկայանում էր Խաղաղ օվկիանոսի օվկիանոս–ծովածոց։
  • Մեզոթետիս 200–66,5 մլն տարի առաջ (Մեզոզոյան դարաշրջան) արևմուտքից՝ Կարիբյան ծովի գոգահովտից մինչև արևելք՝ Տիբեթ։
  • Նեոթետիս (Պարաթետիս) 66–13 մլն տարի առաջ (Կայնոզոյի դարաշրջան)։ Գոնդվանայի բաժանումից հետո Աֆրիկան և Հինդուստանը սկսել են շարժվել դեպի հյուսիս սեղմելով Թետիսը՝ հնդկա–ատլանտյան ծովի չափերին հասցնելով։ 50 մլն տարի առաջ Հինդուստանը միացել է Եվրասիային՝ զբաղեցնելով ներկայիս դիրքը։ Միավորվել են Եվրասիան և Աֆրո–Արաբական մայրցամաքը (Իսպանիայի և Օմանի տարածաշրջանում)։ Մայրցամաքների մոտեցումը հանգեցրել է Ալպ–Հիմալայան լեռնային համակարգի ձևավորմանը (Պիրենեյներ, Ալպեր, Կարպատներ, Կովկաս, Զագրոս, Հինդուկուշ, Պամիր, Հիմալայներ), որը Թետիսից բաժանում էր հյուսիսային հատվածը՝ Պարաթետիսը («Փարիզից Ալթայ» ծովը)։
  • Սարմատյան ծով (Պանոնյան ծովից Արալյան ծով) Ղրիմ և Կովկաս կղզիներով, 13–10 մլն տարի առաջ։ Սարմատյան ծովին բնորոշ է համաշխարհային օվկիանոսից մեկուսացվածությունը և աճող աղազրկումը։ Մոտ 10 մլն տարի առաջ Սարմատյան ծովը Բոսֆորի նեղուցի շրջանում վերականգնում է կապը համաշխարհային օվկիանոսի հետ։ Այդ ժամանակաշրջանում ստանում է Մեոտիկ ծով անվանումը, որն իրենից ներկայացնում էր հյուսիսկովկասյան միջգետակով կապվող Սև և Կասպից ծովերը։ 6 մլն․ տարի առաջ Սև և Կասպից ծովերը բաժանվել են։ Ծովերի բաժանումը մասամբ կապում են Կովկասի բարձրացման հետ, մասամբ էլ Միջերկրական ծովի մակարդակի իջեցման հետ։ 5–4 մլն տարի առաջ Սև ծովի մակարդակը նորից բարձրացավ և այն կրկին միախառնվեց Կասպիցի հետ Ակչագիլի ծովում, որը բնաշրջվել է Ապշերյան ծովի և ներառել է Սև, Կասպից, Արալի ծովերն ու ողողել Թուրքմենիայի և հարավային Պովոլժիեի տարածքը։ Փաստացի Սարմատյան ծովը գոյություն է ունեցել և 500–300 հազար տարի առաջ։

Թետիս օվկիանոսի վերջնական «վերացումը» կապում են միոցենի դարաշրջանի հետ (5 մլն տարի առաջ)։ Օրինակ՝ ժամանակակից Պամիրը որոշ ժամանակ իրենից ներկայացնում էր Թետիս օվկիանոսի կղզեխումբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 175 Օվկիանոս Թետիս 
Օվկիանոս Թետիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թետիս (օվկիանոս)» հոդվածին։

Tags:

Օվկիանոս Թետիս Հարցի պատմությունՕվկիանոս Թետիս Ժամանակակից պատկերացումնեերՕվկիանոս Թետիս ԾանոթագրություններՕվկիանոս Թետիս Արտաքին հղումներՕվկիանոս ԹետիսԳոնդվանաԼավրասիաՀունական դիցաբանությունՀունարենՄեզոզոյան դարաշրջան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալեքսանդրիայի կամուրջԱշոտ Բ ԵրկաթՀիսուսի հարությունԲրյունետ (երգչուհի)ՇվեդիաԴանթեական առասպելԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀռոմԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՀաղպատի վանական համալիրՀայկական ճարտարապետությունԱրշակունիների թագավորությունԳլաուկոմաՇեշտԼոգիստիկաՁկներՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԲրոնխաբորբԳլխուղեղի ուռուցքՎահան ՏերյանԹլփատումԱնգլերենԵրվանդ ԱզատյանԱստվածԼիբանանԱվարայրի ճակատամարտՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՊեպոՀաշվապահական հաշվառումՀատկացուցիչՍևանա լիճԱռաջավորասիական ընձառյուծՄակերեսՔութեշՀայ ֆիդայական շարժումԿոտայքի մարզԿրծքագեղձի քաղցկեղՊատմություն Հայոց (Խորենացի)ՖուտՏագնապային խանգարումԳորտերՇվեյցարիաՀեշտոցԻսրայել ՕրիՄողեսներԴուբայԳեղարդՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԶինվորական կոչումներՀայկյան տոմարԽորանարդԱլբերտ ԱյնշտայնՍամվել (վեպ)ՊակիստանՍակուրաՈրդան կարմիրԳորշ գայլՀոգեկան հիվանդություններԼեյկոցիտՃապոնիաԳրիգոր ՆարեկացիՆեմեսիս գործողությունՍիերա ԲրավոԱսկարիդոզՓորլուծությունԹաիլանդՀայաստանԹոքերԲանակում (հեռուստասերիալ)Անկախ պետությունների դրոշներՎիտամին DԿույր աղիքՏասնաբանյաՍակավարյունությունՊատվաստումներՖեմինիզմ🡆 More