Էվանջելին Լիլլի

Էվանջելին Լիլլի (անգլ.՝ Evangeline Lilly, ամբողջ անունը` Նիկոլ Էվանջելին Լիլլի (Nicole Evangeline Lilly), օգոստոսի 3, 1979(1979-08-03), Fort Saskatchewan, Edmonton Metropolitan Region, Ալբերտա, Կանադա), կանադացի դերասանուհի, ով ճանաչում է ձեռք բերել հիմնականում «Կորուսյալները» ամերիկյան հեռուստասերիալում Քեյթ Օսթինի դերակատարմամբ, որի համար ներկայացվել էր «Սատուրն» և «Ոսկե գլոբուս» մրցանակների և ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը` դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմի համար։

Էվանջելին Լիլլի
Էվանջելին Լիլլի
Էվանջելին Լիլլի
Ծնվել էօգոստոսի 3, 1979(1979-08-03) (44 տարեկան)
ԾննդավայրFort Saskatchewan, Edmonton Metropolitan Region, Ալբերտա, Կանադա
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան
ՔաղաքացիությունԷվանջելին Լիլլի Կոլումբիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ուղեկցորդ
Համատեղ ապրող(ներ)Դոմինիկ Մոնագան

Կենսագրությունը

Էվանջելին Լիլլին ծնվել է Կանադայի Ալբերտա նահանգում գտնվող Ֆորտ-Սասկաչևան քաղաքում։ Մանկությունն անցել է Բրիտանական Կոլումբիայում, որտեղ ապրել է ծնողների և կրտսեր քույրերի հետ։ 18 տարեկանում, քրիստոնեական խմբի հետ մեկնել է Ֆիլիպիններ, մի քանի շաբաթ ապրել ֆիլիպինյան ջունգլիներում, եղել աշխարհի 14 երկրներում։ Կրթությունն ստացել է Աբբոտսֆորդ քաղաքում։ Այնտեղ, որպես ուղեկցորդուհի, աշխատել է Royal Aviation ավիաընկերությունում, որի արդյունքում տիրապետում է նաև ֆրանսերեն լեզվին։ Բրիտանական Կոլումբիայի համալսարանում, որտեղ նա ուսանում էր միջազգային հարաբերություններ, իր կրթությունը ֆինանսավորելու նպատակով, Էվանջելին Լիլլին նկարահանվել է հեռուստագովազդներում, հանդես եկել որպես մոդել։ Նրան, որպես մոդել, հայտնաբերել էր «Ford Models» մոդելային գործակալության աշխատակիցը։ Ստորագրելով պայմանագիր գործակալության հետ, նա տեղափոխվել է Վանկուվեր, որտեղ ելույթներ է ունեցել նորաձևության ցուցադրություններում։

Էվանջելին Լիլլին դրվագային դերերով նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, սակայն նրա առաջին իրական դերը, որը նրան ճանաչում բերեց, «Կորուսյալները» հեռուստասերիալում Քեյթ Օսթինի դերն էր։ Այդ դերի համար 2006 թվականին նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին` որպես լավագույն դրամատիկ դերասանուհի։ 2009 թվականին նա դարձել է L’Oréal ֆրանսիական ընկերության գովազդային դեմքը։

2008 թվականին նկարահանվել է «Փոթորկի տիրակալը» կինոնկարում։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի։ Այնուհետև էլֆուհի Տաուրիելի դերում նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ. Սմոգի պարապուտը» (2013թ.) և «Հոբիթ. Հինգ զորքերի ճակատամարտը» (2014թ.) ֆիլմերում։ 2015 թվականին Էվանջելին Լիլլին նկարահանվել է «Մարդ-մրջյունը» կինոնկարում, կատարելով Հոուպ Պիմի դերը։

2014 թվականին հրատարակել է իր առաջին «The Squickerwonkers» մանկական գիրքը։ Էվանջելին Լիլլին զբաղվում է բարեգործությամբ և իր հոնորարների մի մասը փոխանցում է բարեգործական հիմնադրամներին։

Անձնական կյանքը

2003-2004 թվականներին, Էվանջելին Լիլլին ամուսնացած է եղել կանադացի հոկեյիստ Մյուրրեյ Հոնի հետ։ 2004-2009 թվականների նա հանդիպում էր դերասան Դոմինիկ Մոնագանի հետ, իսկ 2010 թվականից, «Կորուսյալները» հեռուստասերիալի ռեժիսորի օգնական Նորման Կալիի հետ։ Նրանք ունեն երկու երեխա` մեկ որդի (ծնվ. 2011թ.) և մեկ դուստր (ծնվ. 2015թ.):

Ֆիլմագրությունը

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2001-2011 Սմոլվիլի գաղտնիքները Smallville աղջիկը կինոթատրոնում
2002 Դատաստանի օրը Judgment Day -
2004 Թագավորական հոսպիտալ Kingdom Hospital Բենսոնի ընկերուհին
2004 Հանգստյան երկար օրեր The Long Weekend Սիմոնա
2004-2010 Կորուսյալները (Ողջ մնալ) Lost Քեյթ Օսթին
2008 Փոթորկի տիրակալը The Hurt Locker Կոննի Ջեյմս
2008 Մահվան պատանդը Afterwards Կլեր
2011 Կենդանի պողպատ Real Steel Բեյլի Տալլետ
2013 Հոբիթ. Սմոգի պարապուտը The Hobbit: The Desolation of Smaug Տաուրիել
2014 Հոբիթ. Հինգ զորքերի ճակատամարտը The Hobbit: The Battle of the Five Armies Տաուրիել
2015 Մարդ-մրջյունը Ant-Man Հոուպ Պիմ
2018 Մարդ-մրջյունը և Կրետը Ant-Man and the Wasp Հոուպ վան Դայն, Կրետ

Ծանոթագրություններ

Էվանջելին Լիլլի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվանջելին Լիլլի» հոդվածին։

Tags:

Էվանջելին Լիլլի ԿենսագրությունըԷվանջելին Լիլլի Անձնական կյանքըԷվանջելին Լիլլի ՖիլմագրությունըԷվանջելին Լիլլի ԾանոթագրություններԷվանջելին Լիլլի1979d:Q1007407d:Q1133254ԱՄՆԱլբերտաԱնգլերենԳիլդիաներԴերասանԿանադաԿանադացիներԿորուսյալները (հեռուստասերիալ)Ոսկե գլոբուսՍատուրն (մրցանակ)Օգոստոսի 3

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄետաղՏիեզերագնացությունԱնգկոր ՎատԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՍասունցի ԴավիթԿրոնի հիվանդությունՀայաստանի ազգային հերոսԱվստրիաՄողեսներՔաոս (վեպ)ՆորավանքՓողԿոտայքի մարզՀոլոքոստԳրիգոր ԶոհրապԽաչատուր ԱբովյանՍտենտավորումՖարինգիտՀակաբիոտիկներԱռողջ ապրելակերպՀաստ աղիքների բորբոքումԶատիկԿանանց միջազգային օրՊապ թագավորԼիբանանՍաղմոսավանքՏրիպոֆոբիաՀովհաննավանքԱշոտ ՆավասարդյանՈւսուցման մեթոդներՍայաթ-ՆովաՊյութագորասի թեորեմԽորանարդԱլցհայմերի հիվանդությունԱշնան արև (ֆիլմ, 1977)ԼեհաստանԳոշավանքԱլբերտ ԱզարյանԵվրոպաՇավարշ ԿարապետյանՀաղպատի վանական համալիրԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԱբիսինյան կատուԻրավագիտությունՄուրացանԲարդ նախադասությունՄինաս ԱվետիսյանՄարքեթինգՔրոմոսոմPills n PotionsՄեղուներՀին աշխարհի յոթ հրաշալիքներԽաղողՆավթՇառլ ԱզնավուրՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԵրվանդունիների թագավորությունՀայաստանի լեռներԱզատի ջրամբարՀին ՀռոմԱխթալայի վանքՊարագաներՀայաստանի կուսակցությունների ցանկՔարահունջՄարտիրոս ՍարյանԴաշտանային ցիկլԴեքսամետազոնՀայաստանի քաղաքներըՈւսուցման մեթոդներ և հնարներԵռանկյան մակերեսՀեմոգլոբինԻտալիաՏասնաբանյաՏաղավար տոներԱստիգմատիզմՕրալ սեքս🡆 More