Էլդար Ռյազանով

Էլդար Ալեքսանդրովիչ Ռյազանով, (ռուս.՝ Эльдар Александрович Рязанов, նոյեմբերի 18, 1927(1927-11-18), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 30, 2015(2015-11-30), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984), ԽՍՀՄ պետական մրցանակի (1977) և Վասիլև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակի (1979) դափնեկիր։

Էլդար Ռյազանով
ռուս.՝ Эльдар Александрович Рязанов
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1927(1927-11-18)[…]
ԾննդավայրՍամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 30, 2015(2015-11-30) (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունԷլդար Ռյազանով ԽՍՀՄ և Էլդար Ռյազանով Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1950)
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, հաղորդավար, հեռուստահաղորդավար, մանկավարժ, ուսուցիչ և պրոդյուսեր
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
Կայքeldar-ryazanov.ru
Ստորագրություն
Изображение автографа
Էլդար Ռյազանով Eldar Ryazanov Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնողներ

Էլդար Ռյազանովը ծնվել է Սամարայում (որտեղ ապրում էին մոր ծնողները) Թեհրանում առևտրական ներկայացչության աշխատակից Ալեքսանդր Ռյազանովի և Սոֆիա Շուստերմանի ընտանիքում։

Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ 1930-ականների առաջին կեսին ծնողները բաժանվել են և մայրը ապագա կինոռեժիսորին յոթ տարեկանից դաստիարակաել է խորթ հոր՝ ճարտարագետ Լև Կոպի հետ։ Հայրը ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել է դուստր։ 1938 թվականին նրան ձերբակալել են և դատապարտել հինգ տարվա ազատազրկման ուղղիչ-աշխատանքային ճամբարում։ Նա փախել է, և բռնվելուց հետո, ընդհանուր առմամբ աքսորում անցկացրել է 17 տարի։ Որդուն գտել է 1960-ական թվականներին, երբ Էլդարը արդեն ճանաչված ռեժիսոր էր։

Էլդար Ռյազանովը մանկուց սիրել է գրականությունը, ցանկացել է գրող դառնալ, երազել է ճանապարհորդությունների մասին։ Տասնամյա կրթությունն ավարտելուց հետո, պատերազմի տարիներին դիմել է Օդեսայի ծովագնացության ուսումնարան, բայց պատասխան չի ստացել։

Ուսում

Նա ուսանել է ՎԳԻԿ-ում՝ Գրիգորի Կոզինցևի մոտ, ապա զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ վավերագրական ֆիլմերի Կենտրոնական ստուդիայում։ Իր առաջին՝ «Գարնանային ձայներ» ֆիլմը նկարահանել է 1955-ին, իսկ մեկ տարի անց նկարահանվեց «Կառնավալային գիշեր»-ը։ Ռյազանովի լավագույն ֆիլմերից է «Զգուշացիր ավտոմեքենայից»-ը (1966)։ Մեծ ժողովրդականություն են վայելում նաև նրա հետևյալ ֆիլմերը՝ «Գուսարական բալլադ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ծերունի ավազակները», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ»։

Մահացել է 89 տարեկանում՝ Մոսկվայում։ Մահվան պատճառը սրտի անբավարարությունն էր։

Առաջին աշխատանքները

1950 թվականին Էլդար Ռյազանովը գերազանց ավարտում է համալսարանը։ Այնուհետև Ռյազանովը հինգ տարի աշխատում է փաստագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում։ Նա տարբեր կինոամսագրերի համար նյութեր է նկարահանում։ 1955 թվականին Ռյազանովը ընդունվում է «Մոսֆիլմում» որպես ռեժիսոր և նկարահանում « Ձայներ» խորհրդային առաջին լայնէկրան ֆիլմը։

Շուտով Էլդար Ռյազանովը սկսում է նկարահանել կատակերգություններ ինչպիսին են՝ «Անհասցե աղջիկը» (1957) լիրիկական կատակերգությունը,, «Հուսարական բալլադ»(1962) հերոսային կատակերգությունը, «Իտալացիների անհավանական արկածները»(1973) էքսցենտրիկ կատակերգությունը և այլն։ Ռյազանովի որոշ ֆիլմերի շնորհիվ հայտնի դարձան շատ խորհրդային դերասաններ։

Ռեժիսորական գլխավոր հաջողություններ

Ռյազանովի հայտնի գորրծերից է «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966) Չնայած ֆիլմը ավտոմեքենա առևանգողի մասին է, բայց և տեսանելի են կենսական բախումներ, բնավորություններ, երկխոսություններ։

Նրա ամենաշատ դիտված ֆիլմերն են․ «Բախտի զիգզագը», «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» (1973), «Ճակատագրի հեգնանքը» (1975) և այլն։

21-րդ դար

2002 թվականին Ռյազանովը դարձավ Ռուսական կինոարվեստի ակադեմիայի նախագահ 2005 թվականի հունվարի 23-ին բացվեց Էլդար Ռյազանովի կինոակումբը։ Ռյազանովի կինոակումբը դարձավ հայրենական կատակերգության կենտրոն։ Այն ունի երեք դահլիճ, որոնցից ամենամեծը նախատեսված է 500 հոգու համար, այնտեղ ցուցացադրվում են ֆիլմեր, անցկացվում են հանդիպումներ և համերգներ։

Էլդար Ռյազանովը դասավանդել է ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացներ։ 1990 թվականին հիմնված Ռուսաստանի կինոռեժիսորների միության անդամ էր, իսկ 2010 Ռյազանովը դարձել է «КиноСоюз»-ի հիմնադիրներից մեկը։

Հիվանդություն և մահ

2010 և 2011 թվականներին Ռյազանովը սրտի վիրահատություն է տարել՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով հիվանդանոցներում։ 2014 թվականին Ռյազանովի մոտ հայտնաբերվեց ուղեղի արյան շրջանարության սուր խանգառում, իսկ 2015 թվականին Ռյազանովը կաթված ստացավ։ 2015 թվականի հոկտեմբերի 6-ին Ռյազանովը հոսպիտալացվեց՝ տեղափոխվելով վերակենդացման բաժին։ Տարեդարձը ռեժիսորը նշեց տանը՝ նոյեմբերի 18-ին, իսկ նույն ամսի 21-ին նորից հոսպիտալացվեց։ Ռյազանովը մահացել է սրտի անբավարարությունից նոյեմբերի 30-ի գիշերը՝ Մոսկվայում, 88 տարեկան հասակում։

Երկեր

  • Рязанов Э. А. Грустное лицо комедии. — М.: Молодая гвардия, 1977. — 272 с. — ISBN P 70803-311-241-77
  • Рязанов Э. А. Неподведённые итоги. — М.: Искусство, 1983.
  • Рязанов Э. А. Внутренний монолог. Стихи. // Библиотека «Огонёк» : приложение. — М.: Правда, 1988. — № 26. — ISSN 0132-2095.
  • Рязанов Э. А. Заэкранье. — М., Правда,1990. — 48 с., 150 000 экз. (Библиотека «Огонёк»)
  • Эльдар Рязанов. Предсказание. — М.: Вагриус, 1994.
  • Рязанов Э. А. Уходящая натура. Стихи. — М., ЯникО, 1995.
  • Рязанов Э. А. Ностальгия. — Нижний Новгород: Деком, 1997.
  • Рязанов Э. А. Четыре встречи с Владимиром Высоцким. — М.: Вагриус, 2004. — 302 с. — ISBN 5-475-00020-4
  • Рязанов Э. А. Неподведённые итоги. — Вагриус, 2005. — 640 с. — ISBN 5-9697-0117-3
  • Рязанов Э. А. Любовь — весенняя страна. — М.: Эксмо-Пресс, 2005. — 352 с. — ISBN 5-699-12269-9
  • Рязанов Э. А. Андерсен. Жизнь без любви. — М.: Эксмо-Пресс, 2006. — 320 с. — ISBN 5-699-18683-2
  • Рязанов Э. А. Служебный роман. — АСТ, 2007. — 715 с. — ISBN 978-5-17-043870-9
  • Рязанов Э. А. Чем живу и жив. — М.: Эксмо-Пресс, 2007. — 688 с. — ISBN 978-5-699-24337-2
  • Рязанов Э. А. Мчатся годы-непогоды. — М.: Эксмо-Пресс, 2007. — 608 с. — ISBN 978-5-699-24344-0
  • Рязанов Э. А. Старики-разбойники. — АСТ, Зебра Е, 2008. — 688 с. — ISBN 978-5-17-048780-6, ISBN 978-5-94663-535-6
  • Рязанов Э. А. Грустное лицо комедии, или Наконец подведённые итоги. — М.: ПРОЗАиК, 2010. — 640 с. — ISBN 978-5-91631-061-0
  • Рязанов Э. А. У природы нет плохой погоды: стихотворения. — М.: ЭКСМО, 2011. — 352 с. — ISBN 978-5-699-04681-2

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Էլդար Ռյազանով Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդար Ռյազանով» հոդվածին։

Tags:

Էլդար Ռյազանով ԿենսագրությունԷլդար Ռյազանով ԾնողներԷլդար Ռյազանով ՈւսումԷլդար Ռյազանով Առաջին աշխատանքներըԷլդար Ռյազանով Ռեժիսորական գլխավոր հաջողություններԷլդար Ռյազանով 21-րդ դարԷլդար Ռյազանով Հիվանդություն և մահԷլդար Ռյազանով ԵրկերԷլդար Ռյազանով ԾանոթագրություններԷլդար Ռյազանով ԱղբյուրներԷլդար Ռյազանով19271977197919842015d:Q381944ԽՍՀՄ ժողովրդական արտիստԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄոսկվաՆոյեմբերի 18Նոյեմբերի 30ՌուսաստանՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերենՍամարա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՉեխիաՍպիտակուցներԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԻբուպրոֆենՎանի թագավորությունԿույր աղիքԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԹոքի քաղցկեղՄարս (մոլորակ)Խնկո ԱպերԱվշային հանգույցների բորբոքումԵկեղեցիԿիպրոսՎահե ՇահվերդյանՄարմնի զանգվածի ինդեքսՀեպատիտ BԹլփատումՀայերենԻմպրեսիոնիզմԲոտուլիզմԱղիների բորբոքային հիվանդությունՀամանուններՀայկական ֆիլմերի ցանկԻսլամԱտոմԿաուչուկներԱլեքսանդր ՄակեդոնացիԽաչքարԳարունՈւիլյամ ՇեքսպիրՖուտՀայկական ճարտարապետությունԶինվորական կոչումներՊարբերական հիվանդությունԿովՀորոսկոպՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՖինլանդիաՀայաստանի Կարմիր գիրքՀայաստանի թռչունների ցանկՆևրոզներԻնքնաթիռՎիքիպեդիաՇրի ԼանկաԲասկետբոլԲերանաբորբՔառօրյա պատերազմԽաղաղ օվկիանոսԱրգիշտի ԱՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ԱստղաշուշանԱռաջին համաշխարհային պատերազմՎագրՀայաստանԱշոտ Բ ԵրկաթՀատկացուցիչՀայկական դիցաբանությունՀաճախասրտությունՕլիմպոսի աստվածներՀայ ֆիդայիներՍևրի պայմանագիրԹեհրանի կոնֆերանսԳորշ արջՍակավարյունությունՎիժում (հղիության կրելախախտ)Հայաստանի անտառներՀեշտոցային արտադրությունՖարինգիտԿաթվածԿասկադ համալիրՖեյսբուքԿոսովոյի հուշարձաններԿիրխհոֆի կանոններԾիրանՍանկյուլոտներՄարդու խորիոնային գոնադոտրոպինԴաշտանՂազախստան🡆 More