Էբոլայի Բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սկսել է 2018 թվականի օգոստոսի 1-ին, երբ վիրուսակրի չորս դեպք հաստատվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կիվու շրջանում։

Էբոլայի բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում
Առաջին դեպքը՝2018 թ․, օգոստոսի 1
Հյուսիսային Կիվուի և Իտուրի նահանգ, ԿԴՀ
Հյուսիսային Կիվու և Իտուրի նահանգի տեղագրությունը ԿԴՀ-ում
Քարտեզը ցույց է տալիս ԿԴՀ-ի դիրքադրությունն Աֆրիկայում
ԿԴՀ-ի դիրքադրությունն Աֆրիկայում
Հաստատված դեպքեր295
Հավանական դեպքեր38
Կասկածելի դեպքեր49
Ընդհանուր դեպքեր372
Մահացածներ209

Վիրուսային վարակի տարածումն ընդգրկել է նաև Իտուրի նահանգը, երբ այնտեղ օգոստոսի 13-ին հաստատվեց առաջին դեպքը։

Տուժած նահանգը և ընդհանուր տարածքը ներկայումս գտնվում են ռազմական հակամարտության կենտրոնում, ինչը խոչընդոտում է բուժման և կանխարգելման աշխատանքները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների և հակազդման հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը նկարագրել է ռազմական հակամարտության և քաղաքացիական աղետի համադրությունը որպես «կատարյալ փոթորիկ», որը կարող է արագ վատթարացնել վիրուսի բնռկումը։

Հյուսիսային Կիվուում և շրջակա տարածքներում իրավիճակի վատթարացման պատճառով առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օգոստոսի 27-ին ազգային և տարածաշրջանային մակարդակում ռիսկի գնահատումը «բարձրից» փոխել է «շատ բարձրի»։

Հոկտեմբերի 3-ին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հայտնել է, որ զինված հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որպեսզի բարձրանա էբոլայի բնռկման դեմ պայքարի արդյունավետությունը։ Հոկտեմբերի 14-ին ավարտվող շաբաթվա տվյալներով ԿԴՀ-ում գրանցվել է 33 վիրուսակիր, որից 24-ը մահացել են։

Նոյեմբերի 9-ին 319 հավանական և հաստատված դեպքերով Հյուսիսային Կիվուում և Իտուրիում Էբոլայի բռնկումը դարձավ ամենամեծը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության պատմության մեջ։ Ներկայումս պատմության մեջ էբոլայի բռնկման ընդամենը 2 դեպք կա, որոնք ընդգրկման ծավալով ավելի մեծ են, քան այս մեկը։ 2000 թվականին Ուգանդայում վիրուսը հաստատվել է 425 մարդու մոտ, իսկ 2013-16 թվականներին Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի համաճարակի ժամանակ գրանցվել է ավելի քան 28'000 դեպք։

Համաճարակաբանություն

Առաջին դեպքեր և փոխանցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի 1-ին, երբ Հյուիսային Կիվուոում չորս անձի մոտ ստուգումները տվեցին դրական արդյունք։ Բացի այդ, նույն օրը Հյուսիսային Կիվուում գրանցվել է հեմոռագիկի 26 նշաններ և մահացության 20 դեպք։ Օգոստոսի 2-ին Օքսֆամը հայտնել է, որ կմասնակցի ԿԴՀ-ում վիրուսի վերջին բռնկման պատասխան գործողություններին։

Օգոստոսի 3-ին վիրուսը զարգացել է տարբեր վայրերում։ Վիրուսի դեպքեր գրանցվել են Հյուսիսային Կիվուի Բենի, Բութեմբո, Օրիչա, Մուսիենե և Մաբալակո, ինչպես նաև Իտուրի նահանգի Մանդիմա և Մամբասա բնակավայրերում։ Մեկ ամիս հետո վիրուսակրերի դեպքեր գրանցվել են միայն Մաբալակո, Մանդիմա, Բենի և Օրիչա շրջաններում։ Մամբասա շրջանի կասկածվող 5 դեպքերը պարզվել են, որ էբոլայի վիրուս չեն։ Հնարավոր չի եղել հաստատել Մուսիենե շրջանի հավանական մեկ և Բութեմբո շրջանի երկու դեպքերը։ Ոչ մի նոր դեպք չի գրանցվել այս շրջաններում։ Բութեմբոյում առաջին հաստատված դեպքը գրանցվել է սեպտեմբերի 4-ին։ Նույն օրը հայտնի է դարձել, որ Բենիում գրանցված դեպքն անցել է Կալունգուտա շրջանից։

ԿԴՀ-ի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ էբոլայի նոր բռնկման պատճառը «Զաիր էբոլավիրուսի» տեսակներն են։ Դրանք նույն այն տեսակներն են, որոնք 2018 թվականի սկզբին վիրուսի բռնկում առաջացրին ԿԴՀ-ի հասարակածային և արևմտյան շրջաններում։ Երկրի առողջապահական մարմինները հայտնել են, որ կրկին կօգտագործեն «rVSV-ZEBOV» պատվաստանյութը։

Օգոստոսի 4-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի շարք գործոնների հանգամանքով ԿԴՀ-ում ստեղծված իրավիճակի գնահատումը տվել է «բարձր ռիսկային» ազգային և տարածաշրջանային մակարդակով։

Էբոլայի Բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 
Էբոլայի բռնկում ԿԴՀ-ում, Կիվու, 2018)


Ներկայումս էբոլային բռնկումը տարածվում է երկու մարզերում (14 շրջաններ)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիդեո

Ձեռքերը լվանալու հիգիենա CDC05

Tags:

Էբոլայի Բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՀամաճարակաբանությունԷբոլայի Բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ԾանոթագրություններԷբոլայի Բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Արտաքին հղումներԷբոլայի Բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում2018 թվականԿոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունՕգոստոսի 1

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վերք Հայաստանի (վեպ)Կույր աղիքԳեղարդի վանքՍեղան (երկրաչափություն)ԱնթառամՔառօրյա պատերազմՀին ԿտակարանՄետրոնիդազոլԵվրոպական միությունՀայերՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՖեյսբուքՀոմանիշԱրագիլներԲույսերԵրվանդ ԱզատյանՍրտի ռիթմի խանգարումներԱտամհատիկՄԻԱՎՀաղպատի վանական համալիրՈրովայնային ցավՀայկական դրամՍիֆիլիսՀայաստանի թռչունների ցանկՖեմինիզմՀեքիաթՀայկական հարցԵրևանի վարչական բաժանումԳոշավանքՖարինգիտՄթնոլորտՆեմեսիս գործողությունՄարդու պապիլոմավիրուսՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՎայոց ձորի մարզՄինաս ԱվետիսյանԵրկկենցաղներԳենդերային ինքնությունՏրդատ ԱԶինվորական կոչումներՏյառնընդառաջԳառնու հեթանոսական տաճարԱնահիտԱրաբոԿաթոլիկ եկեղեցիԽենթըԲելեՎիտամին B6Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԳերճնշումՍասունցի ԴավիթՀայկական թատրոնԲելլեԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՐաֆֆիԱշխարհի մայրաքաղաքների ցանկՊետրոս ԴուրյանՏնտեսական աճԵղնջացանԼիմֆոմաԸնձառյուծԲրյունետ (երգչուհի)ՖիմոզԳունային խորհրդանիշներԱլպիական մանուշակ (պատմվածք)Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱբեղախոտՀուլիոս ԿեսարՇաղկապՔրեական ֆիլմԲագրատունիներԵրվանդունիների թագավորությունՀովհաննես ԹումանյանՄարդու աչքԻրաքԽաղՀանրային ֆինանսներ🡆 More