Զրոյական Միջօրեականի Ընտրություն

Զրոյական միջօրեական, աշխարհագրական միջօրեական, օգտագործվում է որպես աշխարհագրական երկայնության հաշվարկման սկիզբ։ Համապատասխանաբար, այդ միջօրեական երկայնությունը ընդունված հաշվարկի համակարգում հավասար է զրո աստիճանի։

Զրոյական միջօրեականի ընտրությունը ֆիզիկական իմաստ չունի, ի տարբերություն, օրինակ՝ հասարակածից, և որոշվում է աշխարհագետների սեփական որոշմամբ։ Պատմության տարբեր ժամանակահատվածներում օգտագործվել են տարբեր զրոյական միջօրեականեր։ Միասնական զրոյական միջօրեականի մասին միջազգային համաձայնագիրն ընդունվել է 1884 թվականին։

Ներկայումս երկրի զրոյական միջօրեականի համար ընդունվել է միջազգային հենակետային միջօրեական, որն անցնում է Գրինվիչի միջօրեական մոտ 5,3" արևելք, որը առաջարկվում է որպես զրոյական 1884 տարում։

Զրոյական Միջօրեականի Ընտրություն
Հերերդ Մարկետորը Atlas Cosmographicae -ում զրոյական միջօրեականը տեղադրել է Սանտա-Մարիա կղզուց արևմուտք (1595 թվական)։

Պատմություն

Հնարավոր է, որ առաջին աստղագետը, որը որոշել է աշխարհագրական կետերի միջև տարբերությունը երկայնությամբ, Հիպարքոսն էր, որը որպես հաշվարկի սկիզբ օգտագործեց Հռոդոս կղզին։ Պտղոմեոսը որպես հաշվարկի սկիզբ է օգտագործել առասպելական « Ֆորտունայի կղզիներ»-ը, որոնք սովորաբար ասոցացվում են Կանարյան կղզիների հետ։

1541 թվականին Հերարդ Մերկատորը իր ստեղծած երկրային գլոբուսի վրա պատկերել է սկզբնական միջօրեականը, որն անցնում է Ֆուերտեվենտուրա կղզով (Կանարյան կղզիներ)։ Ավելի ուշ քարտեզներում որպես հաշվարկի սկիզբ օգտագործվել են Ազորյան կղզիները, իսկ Աբրահամ Օրտելիայի աշխարհագրական ատլասի ստեղծման ժամանակ 1570 թվականին՝ Կանաչ Հրվանդանի կղզիները։ 1634 թվականին Կարդինալ Ռիշելիեի հրավիրած խորհրդաժողովում առաջարկվել է օգտագործել Կանարյան կղզեխմբի արևմտյան կղզին ՝ Հիերոն (Ֆերո) ։

Գրինվիչի միջօրեականը առաջին անգամ սահմանվել է որպես զրո՝ 1851 թվականին։ Այն անցնում է Գրինվիչի աստղադիտարանում գտնվող գործիքի առանցքով։

Միջազգային քննարկումներ

1871 թվականին Անտվերպենում տեղի է ունեցել առաջին միջազգային աշխարհագրական կոնգրեսը, որի բանաձևերից մեկում առաջարկվել է որպես զրոյական միջօրեական բոլոր երկրների ծովային քարտեզների համար Գրինվիչի միջօրեականը, ընդ որում ՝ առաջիկա տասնհինգ տարիների ընթացքում։ Մայցամաքային և մերձափնյա քարտեզների համար խորհուրդ է տրվում օգտագործել սեփական զրոյական միջօրեականը։ Արդեն 1880-ական թվականների սկզբին տասներկու երկրներ նոր հրատարակվող ծովային քարտեզներում սկսել են միջօրեականները հաշվել Գրինվիչից։

1880-ական թվականների սկզբում օգտագործվող զրոյական միջօրեականները։
Պետություն Զրոյական միջօրեական
ծովային քարտեզներ մայրցամաքային քարտեզներ
Ավստրիա Գրինվիչ Ֆերո
Բավարիա Մյունխեն
Բելգիա Գրինվիչ Բրյուսել
Բրազիլիա Գրինվիչ, Ռիո դե Ժանեյրո Ռիո դե Ժանեյրո
Մեծ Բրիտանիա և գաղութներ Գրինվիչ Գրինվիչ
Գերմանիա Գրինվիչ, Ֆերո Ֆերո
Դանիա Գրինվիչ, Կոպենհագեն, Փարիզ Կոպենհագեն
Հնդկաստան Գրինվիչ
Իսպանիա Կադիս (Սան Ֆրանցիսկո) Մադրիդ
Իտալիա Գրինվիչ Հռոմ
Նիդերլանդներ Գրինվիչ Ամստերդամ
Նորվեգիա Գրինվիչ, Քրիստանիա Ֆերո, Քրիստանիա
Պորտուգալիա Լիսաբոն Լիսաբոն
Ռուսաստան Գրինվիչ, Պուլկովո,Ֆերո ֆերո, Պուլկովո, Վարշավա, Փարիզ
ԱՄՆ Գրինվիչ Գրինվիչ, Վաշինգտոն
Ֆրանսիա և Ալժիր Փարիզ Փարիզ
Շվեդիա Գրինվիչ, Ստոկհոլմ, Փարիզ Ֆերո, Ստոկհոլմ
Շվեիցարիա Փարիզ
Ճապոնիա Գրինվիչ Գրինվիչ

Զրոյական միջօրեականի շուրջ բանավեճերի աշխուժացմանը նպաստել է "երկրային ժամանակը" հոդվածը, որը հրապարակվել է Կանադայում 1876 թվականին, Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղու ինժեներական ծառայության ղեկավար Սենֆորդ Ֆլեմինգի կողմից։ Հոդվածում նշվում էր ամբողջ աշխարհում միասնական ժամանակի օգտագործման գաղափարը։ 1878-1879 թվականներին Ֆլեմինգը երկու դասախոսություն է կարդացել Տորոնտոյի Կանադական ինստիտուտում։ Առաջինը կոչվում էր «Ժամանակագրությու»-ն և պատրաստվել էր 1876 թվականի հոդվածի հիման վրա։ Երկրորդ դասախոսությունը, որը վերնագրված է «Երկայնություն և ժամանակագրությու»-ն ուներ ենթավերնագիր «մի քանի խոսք զրոյական միջօրեականի ընտրության մասին, ընդհանուր բոլոր պետությունների համար, կապված ժամանակագրության հետ»։ Այս դասախոսության, մասնավորապես, հաստատվել է ընտրությունը որպես զրոյական այն միջօրեականը, որը հետ է մնում Գրինվիչից 180°-ով։ Ֆլեմինգի դասախոսությունները հետաքրքրություն են առաջացրել գիտական աշխարհում, իսկ զրոյական միջօրեականի վերաբերյալ ընդդիմախոսներն իրենց առաջարկներն ունեին։ Օրինակ, 1881 թվականին Վենետիկում կայացած կոնգրեսում քննարկված առաջարկները։

Առաջին միջազգային աշխարհագրական կոնգրեսից հետո զրոյական միջօրեականի հարցը քննարկվող հիմնական հարցերից մեկն էր հետևյալ միջազգային համաժողովներում․

  • 1875 թվական-II միջազգային աշխարհագրական կոնգրես (Փարիզ)։
  • 1881 թվական - III միջազգային աշխարհագրական կոնգրես (Վենետիկ)։
  • 1883 թվական - VII միջազգային գեոդեզիական կոնֆերանս (Հռոմ)։
  • 1884 թվական- Վաշինգտոնյան կոնֆերանս։
Տեղակայում Երկայնություն Անվանում Ծանոթություն
Բերինգի նեղուց −168,5° Առաջարկվել է Պիեր Ժենցենի կողմից Վաշինգտոնյան կոնֆերնսում 1884 թվականին
Վաշինգտոն, ԱՄՆ −77,1° Ռազմածովային աստղադիտարանի միջօրեական ԱՄՆ
Ռիո դե Ժանեյրո −43,2° Բրազիլիայի 1909 թվականի ատլասի համաձայն
Երանելիների կղզիներ −25,7° Օգտագործվել է մինչև Միջին դարեր։ Առաջարկվել է Պիեր Ժենցենի կողմից Վաշինգտոնյան կոնֆերնսում 1884 թվականին
Ֆերո կղզի −18,1°

−17,7°

Ֆերոյի միջօրեական 18°03′ արևմտ․երկ․ Օգտագտագործվել է Պտղոմեոսի կողմից Geographia -ում ։Վերասահմանվել է Ֆրանսիայի կողմից 17°39′46″ արևմտ,երկ․որպեսզի Փարիզյան միջօրեականի հետ 20°տարբերության պատճառով․
Լիսաբոն −9,1° Պորտուգալական զրոյական միջօրեական
Մադրիդ −3,7° Իսպանական զրոյական միջօրեական
Գրինվիչ −0,0° United Kingdom Ordnance Survey Zero Meridian 0°00′05,33″ արևմտ․երկ․ Բրեդլի միջօրեական
Գրինվիչ −0,0° Գրինվիչի միջօրեական 0°00′05,3101″ արևմտ․երկ․ Էիրի միջօրեական
Գրինվիչ 0,0° Հենակետային միջօրեական 0°00′00,00″ Երկրի պտույտի Միջազգային ծառայության հաշվարկի սկզբնակետ
Փարիզ +2,3° Փարիզի միջօրեական 2°20′14,025″ արևել․ երկ․
Բրյուսել +4,4° 4°22′4,71″ արևել․ երկ․Բելգիական զրոյական միջօրեական
Ամստերդամ +4,9° 4°53′ արևել․ երկ․Անցնում է Վեստերկերկով, օգտագործվում է Նիդերլանդներում ժամանակը որոշելու համար 1909 թվականից մինչև 1937թվականը
Օսլո +10,7°
Ֆլորենցիա +11,2° Ֆլորենցիական միջօրեական Բերինգի նեղուցով անցնող միջօրեականի հակապատկեր
Հռոմ +12,5° Մոնտե Մարիոյի միջօրեական 12°27′08,4″ արևել․երկ․ օգտագործվում է Roma 40 օրացույցում
Կոպենհանգեն +12,6° Անցնում է Կլոր աշտարակի վրայով
Նոապոլ +14,3° Առաջարկվել է Վաշինգտոնյան կոնֆերնսում 1884 թվականին
Բրատիսլավա +17,1° Բրատիսլավական միջօրեական Օգտագործվում է Հունգարիայի և Սլովակիայում
Ստոկհոլմ +18,1° Անցնում է Ստոգհոլմյան աստղադիտարանի վրայով
Վարշավա +21,0° Վարշավայի միջօրեական 21°00′42″ արևել․ երկ․Լեհական զրոյական միջօրեական
Ալեքսանդրիա +29,9° Օգտագործվել է Պտղոմեոսի կողմից«Ալմագեստ»-ում
Սանկտ Պետերբուրգ +30,3° Պուլկովյան միջօրեական 30°19′42,09″ արևել․ երկ․Անցնում է Պուլկովյան ասղադիտարանի վրայով
Քեոփսի բուրգ +31,1° Առաջարկվել է Վաշինգտոնյան կոնֆերնսում 1884 թվականին
Մեքքա +39,8° Երկայնության հաշվարկի սկզբնակետ ,օգտագործվել է արաբական աշխարհում
Ուջային +75,8° Օգտագործվում է Հնդկաստանում սկսած 4-րդ դարից
±180,0° Գրինվիչի հակապատկերն է. Առաջարկվել է Սենդֆորդ Ֆլեմինգի կողմից Վաշինգտոնյան կոնֆերնսում 1884 թվականին

Արգակնային համակարգի որոշ այլ մարմինների զրոյական միջօրեականները

  • Արեգակ՝ գոյություն ունեն տարբեր կոորդինատային համակարգեր
  • Լուսին՝ անցնում է Լուսնի՝ երկրին ուղված կողմի կենտրոնով, Բրյուս խառնարանով
  • Վեներա՝ որոշված է Արիադնա խառնարանի կենտրոնական գագաթով Մարս՝ որոշված է Էյրի-0 խառնարանի կենտրոնով
  • Մերկուրի՝ Հուն Կալ խառնարանի կենտրոնից ընկած է դեպի արևելք 20 աստիճան անկյան տակ
  • Պլուտոն։ սահմանված է որպես Պլուտոնի՝ մշտապես դեպի Քարոն ուղված մասի կենտրոն

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Զրոյական Միջօրեականի Ընտրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զրոյական միջօրեականի ընտրություն» հոդվածին։

Tags:

Զրոյական Միջօրեականի Ընտրություն ՊատմությունԶրոյական Միջօրեականի Ընտրություն Արգակնային համակարգի որոշ այլ մարմինների զրոյական միջօրեականներըԶրոյական Միջօրեականի Ընտրություն ԾանոթագրություններԶրոյական Միջօրեականի Ընտրություն ԳրականությունԶրոյական Միջօրեականի Ընտրություն Արտաքին հղումներԶրոյական Միջօրեականի ԸնտրությունԱշխարհագրական երկայնությունԶրոյական միջօրեականՄիջօրեական

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷկոհամակարգՄիզուղիների ինֆեկցիաներԱնահիտՀույզերՔութեշԹուրքիաՄիավորված ազգերի կազմակերպությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԿրիաներՉեռնոգորիաԵրեք հրացանակիրներՀնդկաստանԱնլռելի զանգակատունԻսրայել ՕրիՍրտային անբավարարությունՁկներՓոքրիկ իշխանըԱրենիի քարանձավՕգյուստ ՇառլուաԲրուցելոզՀռոմեա-սելևկյան պատերազմԱնհանգիստ ոտքերի համախտանիշԿրոնՄարսողական համակարգԴանիել ՎարուժանՔեոփսի բուրգՍրտի բնածին արատներՋրծաղիկՀիմնական գույներԱրագածՍողուններՄակերեսՀայաստանի զինանշանԴեքսամետազոնԴերբայԼոգիստիկաԴանթեական առասպելՈրդանման ելունի բորբոքումԵրազահանԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՀեմոգլոբինՕձերԱյրին (նորավեպ)Sinopharm GroupՏուբերկուլոզՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՀայկական դիցաբանությունԼեոնարդո դա ՎինչիՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունԱզոտԱշխարհի բնակչությունՄխիթար ԳոշԿանդիդոզԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Ամերիկյան կենդանիներՁայնԴաունի համախտանիշՆեմեսիս (դիցաբանություն)Հնդեվրոպական լեզուներԳլխուղեղի բորբոքումՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտՄաշկի սնկային հիվանդություններԲաժանարարների աղյուսակՀարցական նշանՔառակուսի մետրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎաղարշապատԴվինԱլեքսանդր ՇիրվանզադեԴեռահասի հոգեբանությունՀրեաներՈսկիՔրոմոսոմԲրյունետ (երգչուհի)ՍնկերԱվարայրի ճակատամարտԱնկախ պետությունների դրոշներ🡆 More