Զինվորի Ընկերուհին

«Զինվորի ընկերուհին» (անգլ.՝ Soldier's Girl), դրամա, որը հիմնված է ԱՄՆ բանակի զինծառայող Բերրի Ուինչելի և տրանսգենդեր կնոջ՝ Կալպերնիա Ադամի միջև հարաբերությունների իրական պատմության և այն իրադարձությունների վրա, որոնք հանգեցրել են Բերրիի սպանությանը այլ զինվորների կողմից։

Զինվորի Ընկերուհին
Զինվորի ընկերուհին
անգլ.՝ Soldier's Girl
ԵրկիրԶինվորի Ընկերուհին Կանադա
Զինվորի Ընկերուհին ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, դրամա, քրեական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականհունվարի 20, 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենկ Փիրսոն
Սցենարի հեղինակՌոն Նիսուոներ
ԴերակատարներԲարքլեյ Հոուփ, Տտոյ Գերիթի, Լի Փեյս, Անդրե Բրաուեր, Շոն Հեթոսի և Վինս Կորացցա
ՕպերատորՓոլ Սարոսի
ԵրաժշտությունՅան Կաչմարեկ
Պատմվածքի վայրԿենտուկի
Տևողություն112 րոպե

Սյուժե

Բերրին ծառայում է Միացյալ Նահանգների բանակի օդային դիվիզիայում, որը տեղակայված է Քեմփբելի Ֆորտում (Կենտուկի նահանգ)։ Կալպերնիան պարուհի է աշխատում Նեշվիլում (Թենեսի նահանգ) տրանսսեքսուալների շոուում։ Նրանք ծանոթացել են 1999 թվականին։ Բերրիի սենյակի հարևան Ջասթին Ֆիշերը նրան բերում է ակումբ, որտեղ հանդես է գալիս Կալպերնիան։ Երբ Բերրին և Կալպերնիան սկսում են պարբերաբար հանդիպել, Ֆիշերը տարածում է իրենց հարաբերությունների մասին լուրերը, ինչը խախտում է զինծառայողների սեռական կողմնորոշման քննարկման մասին քաղաքականությունը, որը հայտնի է որպես «Մի հարցրու, մի ասա»։ Բերրին բախվում է հալածանքների և ճնշումների, որոնք բռնության են վերածվում հուլիսի չորսին (Անկախության օրը) տոնական հանգստյան օրը։ Այն պահին, երբ Կալպերնիան մասնակցում է Նեշվիլում անցկացվող մրցույթին, Քելվին Գլովերը, ում հրահրում է Ֆիշերը, բեյսբոլի զարկիչով մինչև մահ ծեծում է քնած Բերրիին։

Դերերում

Դերակատար Դեր
Թրոյ Գերիթի Բերրի Ուինչել շարքային Բերրի Ուինչել
Լի Փեյս Կալպերնիա Ադամս / Սքոթի Կալպերնիա Ադամս / Սքոթի
Անդրե Բրաուեր Կառլոս Դիաս սերժանտ Կառլոս Դիաս
Շոն Հեթոսի Ջասթին Ֆիշեր Ջասթին Ֆիշեր
Ֆիլիպ Էդդոլլս Կելվին Գլովեր Կելվին Գլովեր
Դեն Պետրոնիժևիչ Քոլին Բեյքեր Քոլին Բեյքեր
Բարքլայ Հոուպ Հովարդ Փաքստոն սերժանտ Հովարդ Փաքստոն

Մրցանակներ և անվանակարգեր

Նկարն առաջադրվել է հետևյալ մրցանակներին։

Տարի Մրցանակ Առաջադրում Հաղթեց
2003 թ Էմմի Մինի-սերիալի կամ դրամատիկական սերիալի լավագույն ռեժիսոր ( Ֆրենկ Փիրսոն ) Ոչ
Լավագույն դիմահարդարում մինի-սերիալի, ֆիլմի համար (Մաքինթոշ Ռեյմբոնդ և Ռասել Քեյթ) Ոչ
Գոթամի մրցանակներ Մրցանակ «Բեկում» (Լի Փեյս) Այո
2004 թ GLAAD Լավագույն հեռուստատեսային ֆիլմ կամ սերիալ Ոչ
Ոսկե գլոբուս Լավագույն մինի-սերիալ կամ ֆիլմ հեռուստատեսության համար Ոչ
Հեռուստատեսության մինի-սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան (Թրոյ Գերիթի) Ոչ
Սերիալի, մինի-սերիալի, կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան (Լի Փեյս) Ոչ
Անկախ ոգին Լավագույն դերասան (Լի Փեյս) Ոչ
Երկրորդ պլանի լավագույն դերասան (Թրոյ Գերիթի) Ոչ
Փիբոդի մրցանակ Այո
Ոսկե արբանյակ Լավագույն հեռուստատեսային ֆիլմ Ոչ
Սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերակատար (Թրոյ Գերիթի) Ոչ
Սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերակատար (Լի Փեյս) Ոչ
Սերիալում, մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն կատարող (Շոն Հեթոսի) Ոչ
Հեռուստատեսության քննադատների ասոցիացիայի մրցանակներ Լավագույն ֆիլմ կամ մինի-սերիալ Ոչ

Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը «Զինվորի ընկերուհին» նկարը անվանել է 2003 թվականի լավագույն 10 հեռուստատեսային ծրագրերից մեկը։

Հետաքրքիր փաստեր

  • Լի Փեյսը նկարագրում է իր դերը։

«Երբեք չեմ եղել այսքան ճնշված։ Ես կորցրել եմ 20 ֆունտ։ Որպիսի համապատասխանեմ կերպարին ես ստիպված էի անընդհատ սոված մնալ, որովհետև պետք է քաշս գցեի։ Հեշտ չէր։ Դա իմ առաջին ֆիլմն էր և այն ինձ սովորեցրեց, թե ինչպես պետք է աշխատել։ Այս կինոկերպարը շատ հեռու է ինձանից, բայց հետո, երբ ես նայեցի այն, ինչ ստացվեց այլ կողքից, ես ցնցված էի, թե որքան ընդհանրություններ ունեմ նրա հետ։»

Ծանոթագրություններ

Tags:

Զինվորի Ընկերուհին ՍյուժեԶինվորի Ընկերուհին ԴերերումԶինվորի Ընկերուհին Մրցանակներ և անվանակարգերԶինվորի Ընկերուհին Հետաքրքիր փաստերԶինվորի Ընկերուհին ԾանոթագրություններԶինվորի ԸնկերուհինԱնգլերենՏրանսգենդեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿոստանդնուպոլիսՀայ գրերի գյուտՀովհաննես ԹումանյանՀայոց ցեղասպանության ճանաչումԳերմանիաԱրևածաղիկՏուբերկուլոզՀեքիաթՄթնշաղի անուրջներՀավերժության հայկական նշանՇախմատԽրիմյան ՀայրիկՀովհաննես ԱդամյանՄեծ ՀայքԶինվորական կոչումներԱյբուբենԼոբիՏեղի պարագաԶուգահեռագիծԱուտիզմԳրիգոր ԶոհրապՊապ թագավորՀայկական գորգԸղձական եղանակԵվրասիական տնտեսական միությունՉակերտներԱրցախի ՀանրապետությունԱկսել ԲակունցԱրծվաշենՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԹվաբանական պրոգրեսիաԱստղՄիջին ականջի բորբոքումԱնալ սեքսՄխիթարյան միաբանությունՄոլորակՄաշկային հիվանդություններԱպրիլի 25ԿտավատԲանաստեղծությունԵրիցուկԱվտոմեքենաՄատենադարանԲարդիԲաթումի պայմանագիրԻսպանիաԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԳառնու հեթանոսական տաճարԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԼիմֆոմաՍողոմոն ԹեհլիրյանՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ԷպիլեպսիաՎիրուսներՕսմանյան կայսրությունՀապավումՊյութագորասի թեորեմԵրկաթԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄետաղՀայաստանի կենտրոնական բանկԱրամ ԱսատրյանԽոր ՎիրապԿաթնասուններԹաջ ՄահալԳայլերՍննդային ալերգիաՅուպիտեր (մոլորակ)Ալեքսանդր ՄակեդոնացիՉինաստանՎարդանանց պատերազմԱպրիլի 26Ամբոխները խելագարվածԽոսրովի անտառ պետական արգելոցԹբիլիսիԱրքիմեդի օրենք🡆 More