Երդմնակալություն

Երդմնակալություն, ինագուրացիա, պաշտոնին անցնելու արարողակարգ։ Ինագուրացիա բառը ծագում է լատին․՝ inauguro «նվիրում եմ» բառից։ Իր հիմքերով այդ ծեսը նման է թագավորների թագադրման արարողությանը։ Սակայն ժամանակակից թագավորություններում թագադրությունը սահմանափակվում է ավելի քիչ ձևական ինագուրացիայով (բացառությամբ Մեծ Բրիտանիան)։

Երդմնակալություն
Ջոն Քենեդիի երդմնակալությունը, հունվարի 20, 1961

Ծագումնաբանություն

«Ինագուրացիա» բառի պատմական աղբյուրը հղվում է լատիներեն ավգուր, որը վերահղվում է Հին հռոմեական հոգևորականների ծեսերին, որոնք ձգտում էին ձգտում էին ցույց տալ, որ դա աստվածների կամքն էր նշված հանրային դեմքը արժանի է նշված պաշտոնին։

ԱՄՆ

Համաձայն ԱՄՆ-ի Սահմանադրության 1-ին գլխի 2-րդ հոդվածի նորընտիր նախագահը երդմնակալվում է հետևյալ խոսքերով.

Երդմնակալություն  «Ես հրապարակայնորեն երդվում եմ (կամ խոստանում եմ), որ պարտաճանաչ կիրականացնեմ Միացյալ նահանգների նախագահի պարտականությունները և իմ բոլոր ուժերով կաջակցեմ, կպաշտպանեմ և կպահպանեմ ԱՄՆ-ի Սահմանադրությունը»։ Երդմնակալություն 

ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի ինագուրացիան ըստ ավանդույթի իրականացվում է հանրային Կապիտոլիումի առաջ, Վաշինգտոնում, ավելի շատ հանդիսատես է հավաքում և դրա կապակցությամբ տոնական շքերթ և պարահանդես է կազմակերպվում։

1933 թվականին ներառյալ ինագուրացիան (չհաշված այն դեպքերը, երբ նախագահը ստանում էր փոխնախագահի պաշտոնը) անց էր կացվում մարտի 4-ին, իսկ Սահմանադրության մեջ 20-րդ շտկումը մտցնելուց հետո՝ հունվարի 20-ին։

Այլ երկրներ

Ամերիկյան արարողակարգը փոխառվել է աշխարհի տարբեր երկրների կողմից։ Շատ երկրներում ինագուրացիայի օրը շարժական է, թեպետ ինչ-որ տեղ այն մշտական է (սովորաբար դրանք փոխնախագահական համակարգով երկներն են, որտեղ նախագահի անսպասելի մահը կամ պարտականությունների իրականացման ընդհատումը արտահերթ ընտրությունների պատճառ չի հանդիսանում)։ Օրինակ, Մեքսիկայում դա դեկտեմբերի 1-ն է, Բրազիլիայում՝ մարտի 15, Կոլումբիայում՝ օգոստոսի 7, Գերմանիայում՝ հուլիսի 1։

Ֆրանսիա

Եվրոպական երկրներում ինագուրացիայի արարողությունը, որպես կանոն, ավելի համեստ և կարճ են, քան ԱՄՆ-ում, դրանց համար որպես օրինակ է ծառայել ֆրանսիական սխեման։ Ավանդաբար ֆրանսիական պետության նոր ղեկավարը ստանում է նախագահի տարբերանշաններ (որոնք պատկանում են նրան ինչպես Պատվո լեգեոնի մեծ մագիստրոսի) և «միջուկային կոդը»։ Արարողությունն ավարտվում է հրավառությամբ (հրետանային 21 կրակոց) և նոր նախագահի կարճ ելույթով։ Ի տարբերություն մյուս բոլոր երկների, Ֆրանսիայում նախագահը երդում չի տալիս։

Ծանոթագրություններ

Երդմնակալություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երդմնակալություն» հոդվածին։

Tags:

Երդմնակալություն ԾագումնաբանությունԵրդմնակալություն ԱՄՆԵրդմնակալություն Այլ երկրներԵրդմնակալություն ՖրանսիաԵրդմնակալություն ԾանոթագրություններԵրդմնակալությունԼատիներենՄեծ Բրիտանիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏողադարձՄեծապատիվ մուրացկաններՋոնաթան ՍվիֆթԵղնջացանԿասկադ համալիրՏնտեսագիտությունՄակդիրԲույսերՄարս (մոլորակ)Տագնապային խանգարումՕվկիանոսՍև անգղԱլերգիաՇեշտԳորտերԳինիԱստվածային կատակերգությունԹիթեռներՓսորիազՎայոց ձորի մարզՎլադիմիր ԳասպարյանԲրայան ԻնոՄարդու կմախքՎիտամին CՈւսուցման մեթոդներՊապ թեստՖրենկ ՍինատրաՀամախառն ներքին արդյունքՏիգրան ՄեծԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԳլխուղեղի ուռուցքԹռչուններՄակբայՍասունցի ԴավիթԼուիզա ՆերսիսյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներՌաֆայել ՍանտիՄինետՇավարշ ԿարապետյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱբովյան (քաղաք)Միքայել ՆալբանդյանՖրանսիաՖիմոզՄետրոնիդազոլOverwatchԳերբնական արձակագրությունՊարկինսոնի հիվանդությունՄարդու առնանդամԼեհաստանԿոկորդաբորբԱռնանդամի գլխիկԱրա ՀարությունյանՀայկյան տոմարՋիմ ԹորոսյանԾաղկեվանքԿաուչուկներՕձերՍիլվա ԿապուտիկյանԺենգյալով հացՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Հելիկոբակտեր պիլորի վարակԼիտրՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՄարալիկԱրշակունիներԱրշակունիների թագավորությունՄարդու ատամՍուր բրոնխիտԱրմեն ՄելիքբեկյանՊելեՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հարավային ԿորեաԲելգիաԵղիշե Չարենց🡆 More