Եկատերինա Սվանիձե: Իոսիֆ Ստալինի առաջին կինը

Եկատերինա (Կատո) Սեմյոնովնա Սվանիձե (վրաց.՝ ეკატერინა (კატო) სვიმონის ასული სვანიძე-ჯუღაშვილი, ապրիլի 2 (14), 1885, Բաջի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22 (դեկտեմբերի 5), 1907, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), Իոսիֆ Ջուգաշվիլիի (Ստալինի) առաջին կինը, նրա ավագ որդու՝ Յակովի մայրը։

Եկատերինա Սվանիձե
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2 (14), 1885
ԾննդավայրԲաջի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 22 (դեկտեմբերի 5), 1907 (22 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԹիֆլիս
ՔաղաքացիությունԵկատերինա Սվանիձե: Իոսիֆ Ստալինի առաջին կինը Ռուսական կայսրություն
ԱմուսինԻոսիֆ Ստալին
Ծնողներհայր՝ Svimon Svanidze?, մայր՝ Սեպորա Դվալի
ԵրեխաներՅակով Ջուղաշվիլի
Եկատերինա Սվանիձե: Իոսիֆ Ստալինի առաջին կինը Ekaterina Svanidze Վիքիպահեստում

Կենսագրություն

Վրացի ազնվական Սեմիոն Սվանիձեյի և Սեպորա (Սապորա) Դվալի-Սվանիձեյի դուստրը։ Քույրերը՝ Մարիա (1888-1942) և Ալեքսանդրա, եղբայրները՝ Ալեքսանդր (Ալյոշա) (1886-1941) և Միխայիլ (Միխա)։ Ապրել է Թբիլիսիում (Ֆրեյլինսկի 3)։ Օրավարձով աշխատել է որպես դերձակ և լվացարարուհի։

Նրա եղբայրը Իոսիֆ Ստալինի հետ սովորել է Թիֆլիսյան հոգևոր ճեմարանում։

Հարսանիքը տեղի է ունեցել 1906 թվականին Թիֆլիսի սուրբ Դավիթ տաճարում։ Նրա հարսնքահայրը եղել է Միխա Ցխակայան։

Մահացել է տուբերկուլյոզից (ըստ այլ աղբյուրների՝ նրա մահվան պատճառն եղել էր որովայնային տիֆը), թողնելով ութամսական որդուն։ Թաղված է Թբիլիսիի Կուկիյան գերեզմանատանը։

Բրիտանացի պատմաբան Սայմոն Մոնտեֆիորեն՝ «Երիտասարդ Ստալինը» գրքի հեղինակը, չի կասկածում, Ստալինի զգացմունքների իսկությանը և ուժին դեպի Կատոն։ Հիմնվելով նրա հարազատների վկայությունների վրա (որոնք գրեթե բոլորը զոհվել են 1930-ականներին), նշում է, որ կնոջ թաղման ժամանակ Ստալինի միտքը հիվանդ էր, և երբ Կատոնի դագաղը իջեցնում էին գերեզման, Ստալինը ցատկեց այնտեղ և նրան դժվարությամբ կարողացան դուրս բերել այնտեղից։ Ստալինի առաջնեկին՝ Յակով Ջուգաշվիլիին, մեծացրել է Կատոյի մայրը։

1930-ականներին Եկատերինայի եղբայրը՝ Ալեքսանդր Սեմենովիչը պատժված էր և մահացել անազատության մեջ։ Ռեպրեսիայի է ենթարկվել նաև նրա կինը՝ Թբիլիսիի օպերային թատրոնի երգչուհի Մարիան և նրա քույրը Մարիկոն, որոնք 1942 թվականին գնդակահարվեցին Հատուկ խորհրդակցության ժամանակ ԽՍՀՄ ՆԳԺԿ որոշմամբ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Вокруг Сталина: Историко-биографический справочник / Авторы-составители Торчинов В. А., Леонтюк А. М.. — СПб.: «Филологический факультет Санкт-Петербургского университета», 2000. — С. 421. — 3000 экз. — ISBN 4-8465-0005-6
Եկատերինա Սվանիձե: Իոսիֆ Ստալինի առաջին կինը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Սվանիձե» հոդվածին։

Tags:

18851907Ապրիլի 14ԲաջիԴեկտեմբերի 5ԹբիլիսիԹիֆլիսի նահանգԻոսիֆ ՍտալինՌուսական կայսրությունՎրացերենՔութայիսի նահանգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄիգրենԱրգանդՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Ենթաստամոքսային գեղձի բորբոքումՈրդանման ելունի բորբոքումSourԴարձվածքՄարո ՄարգարյանՆապոլեոն ԲոնապարտՀովհաննավանքՇիրակի մարզՇավարշ ԿարապետյանԴերբայական դարձվածՀունգարիաԷրեկտիլ դիսֆունկցիաԿատուներՍայաթ-ՆովաԱծանցյալՄադամ ԲատերֆլայԿոնֆլիկտSaudi AramcoԱրմավիրի մարզԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱծական անունԿիպրոս (կղզի)Եղիշե ՉարենցԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԲրազիլիաԽոսրովի անտառ պետական արգելոցՇախմատԳերմանիաՇոտլանդիաԳեղարքունիքի մարզԿոտորակ (մաթեմատիկա)ԼիտրՀեշտոցի սնկային վարակՍինագոգՋոդի ՖոսթերԹթուներՇնչառությունԿապ (խոսքի մաս)Աշոտ Ա ՄեծՍակավարյունությունԹեհրանի կոնֆերանսՀերպեսՍիլվա ԿապուտիկյանԵռանկյան մակերեսԿոկորդիլոսներԱմերիկայի Միացյալ ՆահանգներԺենգյալով հացԱլեքսանդր ՅանվարյովԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՈղնաշարԲուդդայականությունՄկաններՀունաստանԱնտարկտիդաՀամասեռականությունՀին աստվածներ (դրամա)Ուղղանկյուն եռանկյունԱսորիներՄարալիկՀաղարծնի վանքԴժոխք (Աստվածային կատակերգություն)ՁիՖարինգիտԿելտական խաչԼևոմեկոլՄելանոմաՎիժում (հղիության կրելախախտ)Harleys in HawaiiԿուսակցությունԻսրայել ՕրիԳեղարդՆյարդային համակարգԱստղաշուշան🡆 More