Դիանա Գուրցկայա

Դիանա Գուրցկայա (Диа́на Гурцка́я, հուլիսի 2, 1978(1978-07-02), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հանրաճանաչ վրացի կույր երգչուհի, ով Peace Will Come (Խաղաղություն կգա) երգով ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Երգչուհին արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման։ Յուրաքանչյուր տարի կազմակերպում է բարեգործական միջոցառում` Белая трость Սպիտակ ձեռնափայտ, որտեղ տարբեր երկրներից տեսողական խնդիրներով երեխաները ելույթ են ունենում հայտնի աստղերի, այդ թվում հենց իր` Դիանա Գուրցկայայի հետ։

Դիանա Գուրցկայա
Դիանա Գուրցկայա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունվրաց.՝ დიანა ღურწკაია
Ի ծնե անունԴիանա Գուդաևնա Գուրցկայա
Ծնվել էհուլիսի 2, 1978(1978-07-02) (45 տարեկան)
Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան, Վրաստան Վրաստան
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2000-ից
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Ժամանակակից արվեստի թանգարան
ԱնդամակցությունFifth Civic Chamber of the Russian Federation (2014–2017)?, Sixth Civic Chamber of the Russian Federation (2017–2020)? և Public Chamber of the Russian Federation of the seventh composition (2020–2023)?
ԱմուսինPetr Kucherenko?
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան Պատվո շքանշան
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Կայքgurtskaya.ru
Դիանա Գուրցկայա Diana Gurtskaya Վիքիպահեստում

Դիանա Գուրցկայան ամուսնացած է հաջողակ փաստաբան, իրավաբական գիտությունների պրոֆեսոր` Պյոտր Կուչերենկոյի հետ։ Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ որդի` Կոնստանտին Կուչերենկոն։

Կենսագրություն

Ծնվել է 1978 թվականի հուլիսի 2-ին Սուխումում, մեգրելների ընտանիքում։ Հայրը՝ Գուդա Ադամուրովիչ Գուրցկայան, հանքագործ է, մայրը՝ Զաիրա Ամիրանովնա Գուրցկայան, ուսուցչուհի, մահացել է 2001 թվականին։ Ի ծնե կույր Դիանան բազմազավակ ընտանիքի չորրորդ երեխան է եղել, ունի երկու եղբայր՝ Ջամբուլը, Ռոբերտը (Դիանայի պրոդյուսերը) և քույրը՝ Էլիսոն։ Ավարտել է Թբիլիսիի կույր և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցը։ Դպրոցում սովորելուն զուգահեռ կարողացել է համոզել երաժշտական դպրոցի ուսուցիչներին, որ ինքը կարող էր սովորել դաշնամուր նվագել։

10 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում, զուգերգով հանդես է եկել վրացի երգչուհի Իրմա Սոխաձեի հետ։

1995 թվականին դարձել է «Յալտա-Մոսկվա տրանզիտ» երաժշտական մրցույթի հաղթողներից մեկը։ 1999 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանի էստրադայի բաժինը։ 2003 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ընդունվել Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի մագիստրատուրա։

2000 թվականի մարտին «АРС» ստուդիան թողարկել է երգչուհու դեբյուտային «Դու այստեղ ես» («Ты здесь») ալբոմը, որը ներառում էր Իգոր Նիկոլաևի և Սերգեյ Չելոբանովի երգերը։

2002 թվականին թողարկվել է երգչուհու երկրորդ՝ «Դու գիտես, մայրիկ» («Ты знаешь, мама») ալբոմը

2008 թվականի մարտի 1-ին Թբիլիսիի Սպորտի պալատում տեղի է ունեցել ընտրական փուլ, որի արդյունքում մայիսին Դիանան Բելգրադում ներկայացնելու էր Վրաստանը «Եվրատեսիլ 2008» միջազգային մրցույթում։

2009 թվականին առաջին անգամ Մոսկվայում անցկացվող Պարալիմպիական միջազգային օրը Սոչի-2014 օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն Դիանա Գուրցկայային տվել է «Սոչի 2014»-ի դեսպանի կարգավիճակ՝ որպես Ռուսաստանում և աշխարհում օլիմպիական և պարալիմպիկ շարժման գաղափարները խթանող անձ։

Կույր և տեսողական խանգարում ունեցող երեխաների համար «Սրտի կանչով» հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

2011 թվականից ՌԴ Հանրային պալատի անդամ է, Ընտանիքի, երեխաների և մայրության աջակցության հանձնաժողովի նախագահ։

2013 թվականին ՌԴ նախագահի 03.07.2013 № 603 հրամանով Դիանա Գուրցկայան նշանակվել է ՌԴ նախագահի հաշմանդամների հարցերով առընթեր հանձնաժողովի անդամ։

Դիանա Գուրցկայա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Գուրցկայա» հոդվածին։

Tags:

1978Եվրատեսիլ 2008 երգի մրցույթԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀուլիսի 2ՍուխումՎրաստանՎրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ստեփան ՓարթամյանԵրևանի վարչական բաժանումՁվարանի կիստաՍուր բրոնխիտՀայաստանի զինված ուժերԱնահիտՎանի թագավորության արքաների ցանկՍուրճՎանաձորՈրոշիչԳրիգոր ՆարեկացիԲագարանԲույսերՊատարագ (եկեղեցական)Եվրոպական միությունԱստվածաշունչԳառնու հեթանոսական տաճարՄովսես ԽորենացիՀասարակ և հատուկ գոյականներԲնական թիվԹուրքիաԱնուղղակի խնդիրԳևորգ Մարզպետունի (վեպ)ՕձերՍաղմոսավանքԼոնդոնԿենդանակերպՀայաստանի զինանշանԿիստաՄարդու կմախքԵրևանԻսպանիաQR-կոդՍտենտավորումԽոյ (կենդանակերպի նշան)2023Օսմանյան կայսրությունՊատմություն Հայոց (Խորենացի)Քաոս (վեպ)ՇվեդիաԿաթնասուններԿարսԹութակներ (ընտանիք)ՀայաստանՄԻԱՎ/ՁԻԱՀՄատանիների տիրակալըԱնանիա ՇիրակացիՕլիմպոսի աստվածներՔիմիական տարրերի ցանկԿենդանիներԹմրամոլությունԾանրամարտի Եվրոպայի առաջնություն 2023ՍտեփանավանԺիլբերտի համախտանիշԿեսարյան հատումՍուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գյումրի)ՇեշտՄարդու ատամՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՎագինիզմԼուսինԱշխարհի երկրներն ըստ տարածքի69ՊետությունՍուրբ Յոթ ՎերքԱղիների բորբոքային հիվանդությունԱնդրանիկ ՕզանյանՄաշկի սնկային հիվանդություններՇեղանկյունՓոխաբերությունԵրևանի պատմությունՇաքիի ջրվեժՍնկային թունավորումներԴաշտանՇնչառությունԱրամ ԱսատրյանԱսիաՃապոնիա🡆 More