Դեֆլյացիա

Տնտեսագիտության մեջ դեֆլյացիան կամ գնանկումը հիմնական ապրանքների և ծառայությունների գնային մակարդակի նվազումն է։ Դեֆլացիա գրանցվում է, երբ ինֆլյացիայի մակարդակը ցածր է 0%-ից (բացասական ինֆլացիոն մակարդակ)։ Ինֆլացիան ցույց է տալիս արժույթի կայունությունը ժամանակի ընթացքում, դեֆլացիայի դեպքում արժույթն ուժեղանում է։ Սա նշանակում է, որ նույն ծավալի արժույթով կարելի է գնել ավելի շատ ապրանքներ և ծառայություններ։ Դեֆլացիան տարբերվում է դիսինֆլացիայից նրանով, որ դիսինֆլացիայի դեպքում ինֆլացիայի մակարդակը նվազում է, սակայն կարող մնալ դրական։

Տնտեսագետները հիմնականում համարում են, որ անսպասելի դեֆլավիոն շոկը խնդիր է ժամանակակից տնտեսությունների համար, քանի որ մեծանում է իրական պարտքի արժեքը, հատկապես երբ դեֆլացիան անսպասելի է։ Դեֆլացիան նաև կարող է բերել ճգնաժամի և դեֆլացիոն սպիրալի։

Դեֆլացիան հաճախ պատահում է, երբ առաջարկը մեծ է ցածր պահանջարկի պայմաններում, կամ երբ փողի առաջարկը նվազում է, կամ տեղի է ունենում կապիտալի արտահոսք։ Այն կարող է լինել նաև չափազանց մեծ մրցակցության և չափազանց փոքր շուկայական կոնցենտրացիայի պայմաններում։

Պատճառներ և տեսակներ

IS–LM մոդելով դեֆլացիայի պատճառ է ապրանքների և ծառայությունների առաջարկի և պահանջարկի կորերի նվազումը։ Այն նաև կարող է լինել առաջարկի աճով և պահանջարկի նվազմամբ, կամ երկուսի նվազմամբ։

Երբ գները նվազում են, սպառողները սպասում են, որպեսզի գները ավելի ընկնեն, ինչն իր հերթին նվազեցնում է տնտեսական ակտիվությունը։ Երբ գնումները նվազում են, արտադրությունը նույնպես նվազում է, որը բերում է ներդրումների կրճատման, որը բերում է պահանջարկի ավելի նվազման։ Սա դեֆլացիոն սպիրալն է։ Սրա վերականգնման ճանապարհը տնտեսական սպասումների վերականգնումն է։ Կառավարություն կարող է մեծացնել արտադրողականությունը՝ մեծացնելով ծախսումները, կամ կենտրոնական բանկի միջոցով մեծացնել փողի առաջարկը։

Դեֆլյացիան նաև կապում են ռիսկի չընդունման հետ, երբ ներդրողները կամ սպառողները սկսում են խնայել դրամը, քանի որ դրա արժեքը անընդհատ բարձրանում է։ Սա կարող է բերել իրացվելության ճեղքվածքի կամ կարող է բերել աշխատուժի և արտադրանքի կրճատման։ Հիմնականում կենտրոնական բանկերը մեծ ազդեցություն չեն կարողանում ունենալ գործընթացի վրա, անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը զրո սահմանելիս այն ավելի քիչ արդյունավետ է քան բարձր տոկոսադրույքները։ Ոչ շուկայական տնտեսություններում զրո տոկոսադրույը նշանակում է, որ պետական պարտատոմսերը տոկոսային եկամուտ չեն ապահովում, անգամ ավելի կարճաժամկետ պարտատոմսերը բացասական արդյունք են ունենում։ Շուկայական տնտեսությունում այն բերում է քերի առևտրին և տեղի է ունենում արժույթի դեվալվացիա։ Դեվալվացված արժույթը բերում է ներմուծվող ապրանքների թանկացմանը, իսկ արդահանումը նվազում է։

Ծանոթագրություններ

Դեֆլյացիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեֆլյացիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 367 Դեֆլյացիա 

Tags:

ԻնֆլյացիաՏնտեսագիտություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի առաջին հանրապետությունՄարս (մոլորակ)Դանթեական առասպելԳլխուղեղի ուռուցքՍարդարապատի հերոսամարտՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍելեկցիաՍատուրն (մոլորակ)Գուլիվերի ճանապարհորդություններըԷլեկտրոլիզՊեպոՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԵռանկյունԱռիթմիաԱրման ԾառուկյանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԳնարբուկՀայկական մանրանկարչությունՓայծաղԱնկլավ և էքսկլավԽուստուփԱղվան ՎարդանյանԿառավարում (տնտեսագիտություն)Հնդկաստանի մշակույթԱծխաջուրԱվտոմեքենաՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀին աստվածներ (դրամա)ՄոմիկԹբիլիսիՀայերԱլմա-Աթայի հռչակագիրՎաղարշապատԱմբերդ (ամրոց)Բջջային հեռախոսՕլիմպիական խաղերՇեշտՍերմնահեղուկՀայոց ցեղասպանությունՍեղան (երկրաչափություն)ԽՍՀՄ փլուզումԱննա ՀակոբյանԱկնարկ (ժանր)Զվարթնոցի տաճարԱրցախյան ազատամարտՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Էթիլ սպիրտԼոռու մարզՀրամայական եղանակՇախմատԷվոլյուցիաԵրեխայի իրավունքներՏեսակարար ջերմունակությունՉարլզ ԴարվինԼեոնարդո դա ՎինչիԱբովյան (քաղաք)Գեղարդի վանքՔարՎահագնԲառակապակցությունՀամանուններՄակերեսՕքեյՀրանտ ՄաթևոսյանՍակավարյունությունՀայ-վրացական պատերազմՀետգրությունՆԱՏՕՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱվստրալիաԿառլես Պուչդեմոն🡆 More