Դարեհ I Մեծ

Դարեհ I Մեծ (հայկական աղբյուրներում՝ Դարեհ Վշտասպյան, հին պարսկերեն՝ Dārayavahuš, աքադերեն՝ Dariamuš, էլամերեն՝ Dariyamauiš, արամ.՝ Dryhwš, հին հունարեն՝ Δαρεῖος, լատին․՝ Darius), Աքեմենյան Պարսկաստանի արքա (մ.թ.ա.

522-486 թվականներ), Աքեմենյան կայսրության ներկայացուցիչ, Վշտասպի որդի։ Արքա է հռչակվել 28 տարեկան հասակում՝ պալատական հեղաշրջման արդյունքում մոգ Գաումատայի սպանությունից հետո։ Գահի նկատմամբ իր իրավունքները ամրապնդելու համար ամուսնացել է Կյուրոս II Մեծի դուստր Աթոսայի հետ։

Դարեհ I Մեծ
Դարեհ I Մեծ
Դարեհի պատկերը հին հունական վազայի վրա
Զինվորական կոչումԳերագույն գլխավոր հրամանատար
Ծնվել է՝մ. թ. ա. 550
Մահացել է՝մ. թ. ա. 486
Tomb of Darius I և Նաղշե Ռոսթամ
ԵրկիրԴարեհ I Մեծ Աքեմենյան պետություն
ՈւղեկիցԱթոսա
ՏոհմԱքեմենյաններ
պետական գործիչ, զորավար և միապետ
ՀայրՀիստասպես (Դարեհ I-ի հայր)
ԵրեխաներՔսերքսես I, Աբրոկոմես, Արսամես, Գոբրիաս, Արտոբազանես, Արիաբիգնես, Արտազոսթրե, Մասիստես, Աքաեմենես և Hyperanthes?
ՀավատքԶրադաշտականություն
Դարեհ I Մեծ
Դարեհի պատկերը հին հունական վազայի վրա

Ճնշել է Կամբյուսեսի մահից հետո պարսկական տերության ներսում սկսված երկպառակություններն ու նվաճված մարզերում ( այդ թվում նաև Հայաստանում) բռնկված ապստամբությունները՝ վերականգնելով պետության միասնականությունը։ Վերսկսել է զավթողական պատերազմները՝ նվաճելով Եգիպտոսից արևմուտք ընկած Կիրենե և Բարկե հյուսիսաֆրիկյան հունական գաղութները։

Հաստատեց պարսկական տիրապետությունը Բոսֆորի և Հելլեսպոնտոս նեղուցների վրա։ Մ.թ.ա. 512 թվականին արշավել է Սկյութիա (Սև ծովի հյուսիս ընկած տարածքներ)՝անցնելով Իստրոս (Դանուբ) գետը, սակայն ճակատամարտերից խուսափելու և հյուծելու սկյութական մարտավարության հետևանքով արշավանքը ձախողվել է և Դարեհը նահանջել է՝ հազիվ կարողանալով խուսափել գերությունից։

Ձգտելով ամբողջությամբ իրեն ենթարկել Հունաստանը՝ մ.թ.ա. 491 թվականին Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր խոշոր քաղաք-պետություններ (պոլիսներ)։ Հունաստանի քաղաքներից շատերը ճանաչում են Պարսկաստանի գերիշխանությունը և միայն Աթենքն ու Սպարտան են հրաժարվում հնազանդվել։ Մ.թ.ա. 490 թվականին Դարեհը մեծ արշավանք է կազմակերպում Հունաստան։ Պարսկական նավատորմը, անցնելով Էգեյան ծովով և նվաճելով ու թալանելով իր ճանապարհին ընկած փոքր հունական առափնյա քաղաքներն ու կղզիները, հասնում է Ատտիկա։ Պարսկական զորքերը ափ են իջնում և ճամբար գցում Մարաթոն գյուղի մոտ։ Այդտեղ նրանց դիմավորում է աթենացիների զորքը Միլտիադեսի գլխավորությամբ։ Մարաթոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական զորքը պարտություն է կրում։ Մարտի դաշտում են մնում 6400 պարսկական զինվորներ և 192 հունական հոպլիտներ։ Պարսկական նավատորմը զորքի մնացորդով ստիպված է լինում նահանջել։

Դարեհը չի հաշտվում պարտության հետ և նախապատրաստվում էր նոր լայնածավալ արշավանքի Հունաստանի դեմ։ Սակայն մ.թ.ա. 486 թ. նա մահանում է՝ չհասցնելով կյանքի կոչել իր այդ ծրագիրը։

Աղբյուրներ

  • Հին Հունաստանի պատմություն, խմբ. Վ.Ի.Ավդիևի, Ա.Գ.Բոկշչանինի և Ն.Ն.Պիկուսի, Երևան, 1982։

Տես նաև

Դարեհ I Մեծ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարեհ I Մեծ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 315 Դարեհ I Մեծ 

Tags:

ԱքադերենԱքեմենյաններԷլամերենԼատիներենԿյուրոս II ՄեծՀին հունարենՀին պարսկերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդ բանականԲայՇաղկապենաբորբԱրմավիրի մարզՈւսուցման մեթոդներՀայաստանի Կարմիր գիրքԱմենայն Հայոց ԿաթողիկոսՁկներՀայկական ֆիլմերի ցանկԵԱշտարակ (քաղաք)ԶվարթնոցԱլեքսանդր ԹամանյանՎիտամին CՏերունական աղոթքՇուշիԱֆրիկաՍեռական հարաբերությունՄատենադարանԿենդանակերպի նշաններԳլաուկոմաԴրաստամատ ԿանայանԼիոնել ՄեսսիՕշական (գյուղ)Արյան ճնշումԹաիլանդՎարդանանք (պատմավեպ)Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀաշվապահական հաշվառումԱրամ ԱսատրյանՏղամարդիկ (ֆիլմ)Խաղաղ օվկիանոսԵռանկյան միջնագիծՍայաթ-ՆովաՍպիտակ (քաղաք)Քիմիական տարրերի ցանկԱծխաջրածիններՀայաստանՎերվարածներն ընտանիքում (հեռուստասերիալ)Նիկոլ ՓաշինյանՏաթևի վանքՌուբեն ՄաթևոսյանՄաղադանոսԹոքի քաղցկեղԲարդ ստորադասական նախադասությունՍուրբ Յոթ ՎերքԱվելուկՀելիկոբակտեր պիլորի վարակՆեմեսիս գործողությունԱնգլիաԲարորակ ուռուցքներՕձունի տաճարԱրևմտյան ՀայաստանԿոտայքի մարզԵթովպիաՀանրապետության օրՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀայկական գամփռՄարշալի համախտանիշԱծական անունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՇվեդիաԵղիշե ՉարենցԿոչականԵրիկամաքարային հիվանդությունՄշակույթԴաշտանային ցիկլՕշինդրՄաշկի սնկային հիվանդություններԱվստրալիաԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՏեղեկատվական տեխնոլոգիաներՍիրտՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄեր մանկության տանգոնՊատարագ (եկեղեցական)🡆 More